Լրահոս

2022-07-11
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են մահացած Սինձո Աբեի կողմնակիցները
    Ճապոնիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատների մեծամասնությունը պահպանել է իշխող բլոկը՝ կազմված օրերս սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից և «Կոմեյտո» կուսակցությունից: Այս կոալիցիան բացահայտորեն հանդես է գալիս Ճապոնիայի սահմանադրության փոփոխության և փաստաթղթի այսպես կոչված խաղաղության դրույթի վերանայման օգտին: Այն հռչակում է պետության հրաժարվելը սեփական բանակ ստեղծելուց և պատերազմներին մասնակցելուց։
    12:11
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտվել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր
    Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ. 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 97 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթա­վոր­ման պարտադիր պահանջների խախտման դեպքեր: Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 97 որոշում՝ ընդհանուր շուրջ 58.5 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ վարչական 4 ակտով նախատեսվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 18 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով 21 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:
    12:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է որսագողության նոր դեպք
    Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին, ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
    11:58
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իջևանի հիվանդանոցում նորածին է մահացել
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցեել Տավուշի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն տղա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ տեղափոխված արյունահոսությամբ 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։   Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ 
    11:53
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի հարավում և կենտրոնական հատվածում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 18-ը
    Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 18-ը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի հուլիսի 18-ը»,- ասվում է զեկույցում։ Ինչպես պարզաբանել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում, թռիչքների ժամանակավոր սահմանափակումը երկարացվել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։ 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական հատվածում քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ֆոնին։
    11:47
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հուլիսի 8-11-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 8-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, խուլիգանության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, ծեծի, սպանության սպառնալիքի և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, խոշտանգման, թմրանյութի իրացման, վստահված գույքը հափշտակելու, անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու, սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 1 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    11:43
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրդատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը․ փաստաբան
    Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրդատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը․ փաստաբան
    11:39
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է լրագրող Աշոտ Գարեգինյանը
    62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան: Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից: Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «Огонек» և «Юный техник» ամսագրերում: Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ: Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:
    11:34
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքի մարզի Լեռնաձոր բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/2, 21/3, 21/4, 21/5, 21/6, 21/8, 21/12, 21/13, 58, Արղության փողոցի թիվ 29, 38, 40, Արղության նրբանցքի թիվ 4, Մալխասյանց փողոցի թիվ 1, 3, Մալխասյանց նրբանցքի թիվ 1/11, Մամիկոնյանց փողոցի թիվ 62, Փափազյան փողոցի թիվ 118/1 բազմաբնակարան շենքերի, Գրիբոյեդովի փողոցի, Արղության նրբանցքի, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի առանձնատների, Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 77-ից 87, Հ.Էմինի փողոցի 1-ին նրբանցքի, Մալխասյանց 1-ին նրբանցքի առանձնատների գազասպառողների, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի, «Իմեքս Գրուպ», «Հախվերդյան Շինմոնտաժ», «Արդմոնտաժ-2», «Կակտուս», «Օրիենթսթոն», «Էլին Առ», «Սևակ Սաթինե», «Վեոլիա Ջուր», «ԳՄՎ», «Ուրարտու Ա», «Սամվելյան Դիզայն» ՍՊԸ-ների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ նշելով, որ ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
    11:31
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 15 հազար 679 մարդ
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 15 հազար 679 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միայն առաջին դեղաչափով կատարվել է 123 հազար 823 պատվաստում: Խթանիչ դեղաչափը ստացել է 59 հազար 689 մարդ:
    11:28
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ԿԺԴՀ-ում տենդով հիվանդների աճը չի գերազանցում 2 հազարը
    ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը հայտնաբերել են բարձր ջերմությամբ 1240 հիվանդ, հինգերորդ օրն անընդմեջ աճը չի գերազանցում 2 հազարը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ): Ապրիլի վերջից տենդի ախտանիշներով անձանց ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին գերազանցում Է 4,76 միլիոնը: Նրանց 99,95 տոկոսն ապաքինվել Է, այս պահին բուժում Է ստանում 2 280 մարդ: Մահվան նոր դեպքերի մասին տեղեկատվություն չեն հայտնում, ընդամենը մահացել Է 74 մարդ: Մահացության մակարդակը կազմում Է 0,002 տոկոս: Մայիսի 12-ին ԿԿՀԳ-ն առաջին անգամ տեղեկացրել երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին: Օրական աճն առավելագույն մակարդակին հասել Է մայիսի 15-ին (392 920), դրանից հետո ցուցանիշն աստիճանաբար նվազել Է: Հունիսի 24-ին ԿԺԴՀ-ում արձանագրել են բարձր ջերմության 10 հազարից պակաս նոր դեպք. հունիսի 29-ին՝ 5 հազարից պակաս նման դեպք, հուլիս 6-ին՝ 2 հազարից պակաս հիվանդ:
    11:25
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հուլիսի 4-10-ը Շիրակի մարզում ծնվել է 58 երեխա
    Հուլիսի 4-10-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 28 տղա, 30 աղջիկ։ Նախորդ շաբաթ 58 երեխա է լույս աշխարհ եկել։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
    11:22
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զաքարյանը, Մամիջանյանը, Խաչատրյանն ու Վանեցյանի մայրը ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ազատվել են քաղաքական հայացքների համար. Թովմասյան
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ազատվել են իրենց քաղաքական հայացքների համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չի երկարաձգում պայմանագրերը: Սա մտահոգիչ երևույթ է, որը տարածում է գտնում բուհ-երում: Տեղեկություն եմ ստացել, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ազատվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի հետ զրույցում նշել են, որ, իրենց կարծիքով, իրենց հետ աշխատանքային պայմանագրի չերկարաձգման պատճառը բացառապես քաղաքական է։ Հարկ եմ համարում նշել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում արձանագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության, և դրանց իրականացումը կարող է պայմանավորված լինել օրենքով նախատեսված սահմանափակումներով։ Իսկ Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այդ թվում նաև քաղաքական համոզմունքից անկախ։ Հետևաբար, առհասարակ ընդդիմադիր հայացք ունենալու համար դասախոսին աշխատանքից ազատելը, ըստ էության, Կոնվենցիայի դրույթների տեսանկյունից խիստ մտահոգիչ մոտեցում է: Բացի այդ, առկա են մտահոգություններ, որ կրճատումները շատ դեպքերում կրել են անձնավորված բնույթ. դրանով նաև ազատվել են «անցանկալի» դասախոսներից: Ստացվում է, որ բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կարևորությունն ընդգծող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ տեղի են ունենում գործողություններ, որոնք նախկինում մերժելի էին նույն Փաշինյանի կողմից: Ու ստացվում է, որ բուհերին ինքնավարության իրական «տիտղոսով» օժտելուն վերաբերող կոչերն առ ոչինչ են։     Իմ հանձնարարությամբ Հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Ակադեմիայի ռեկտոր՝ Խաչատուր Ղազեյանի հետ պարզաբանումներ ստանալու նպատակով, որին ի պատասխան՝ ռեկտորը հերքել է տեղեկությունը` ասելով, որ որևէ աշխատակցի հետ պայմանագիր չերկարաձգելը պայմանավորված չէ քաղաքական հայացքներով: Եթե խնդիրը ազատված աշխատակիցների ընդդիմադիր քաղաքական հայացքները լիներ, ապա իրենց մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գևորգ Դանիելյանը: Իհարկե, իմ իրավասության սահմաններում գնալու եմ ահազանգի հետքերով, գրություններ եմ ուղարկելու ինչպես ՀՀ իրավասու օղակներին, այնպես էլ միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ընդդիմադիր գործիչների աշխատանքային պայմանագրերը չերկարացնելու անընդունելի իրողության վրա: Հ․Գ․ Բուհերի ապաքաղաքականացվածությունը ոչ թե իշխանության գալու համար օգտագործվող քարոզ է, այլ՝ անհրաժեշտություն, որը պետք է պահպանվի»:
    11:21
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել
    Հուլիսի 9-11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Ապարան, Արարատի մարզի Արտաշատ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    11:17
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    56 հաղորդում, 31 հանցագործություն, ճանապարհատրանսպորտային 26 պատահար. ԱՀ ՆԳՆ
    56 հաղորդում, 31 հանցագործություն, ճանապարհատրանսպորտային 26 պատահար. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 2022 թվականի հունիսի 4-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 56 հաղորդում: Նախորդ շաբաթների համեմատ նվազել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը: 56 հաղորդումներից 31-ը՝ հանցագործությունների վերաբերյալ է, դրանցից 29-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խուլիգանության 1, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման երկուական դեպքեր: Վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացված 10 հաղորդումներից 9-ը՝ ոստիկանության ծառայողների կողմից ևս բացահայտվել է: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 9 քաղաքացի: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված շուրջօրյա աշխատանքի արդյունքում՝ թմրամիջոցների 2 դեպք է բացահայտվել: Շրջանառությունն արգելված թմրանյութերի, դրանց աճեցման և իրացման գործընթացը կանխելու ուղղությամբ՝ իրավապահ մարմինները հստակ աշխատանք են իրականացնում: Ոստիկանության ծառայողների և Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանի բուժանձնակազմի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Ստեփանակերտ քաղաքում ինքնասպանության մեկ փորձ է կանխվել: Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 22-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Ոստիկանության պետի հրամանով հուլիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում իրականացվել են հատուկ միջոցառումներ: Բացահայտվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 36 դեպք, 17 վարորդ եղել է անսթափ վիճակում, 240-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։ Հուլիսի 9-ին մահվան ելքով ՃՏՊ է գրանցվել Մարտունու շրջանում: Սոս համայնքի 21-ամյա բնակիչը վարելով «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վերջինս տեղում մահացել է: Հանրապետության տարածքում հանցատեսակները նվազագույնի հասցնելու և հասարակական կարգն ապահովելու ուղղությամբ՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով: Տեղեկատու հեռախոսահամարներ- 1-02, /047/940207
    11:12
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դոլարի վաճառքի գինը իջել է, ռուբլունը՝ բարձրացել
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 406 դրամ է, վաճառքինը՝ 412 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 416 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.86 դրամ է, վաճառքինը՝ 6.89։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.30 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 407 դրամով, վաճառվում՝ 421 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 440 դրամ է։
    11:11
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հուլիսի 8-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Ջրահովիտ, Տավուշի մարզի Սարիգյուղ, Դովեղ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր երրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում
    Հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    11:02
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները բացել են փակ դռները
    Հուլիսի 9-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    10:57
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ЗИЛ-ը Թալինի ճանապարհին կողաշրջվել է, կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ЗИЛ մակնիշի բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/11/1217526/
    10:53
    11.07.22
    Ավելին