Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Միջազգային
    Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային
    Ամերիկայի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային: Աստղն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է Ուկրաինայի դրոշով լուսանկարներ և կոչ արել աղոթել Ուկրաինայի համար:
    15:47
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի որդեգրած կուրսը փոխելու անկարողության պատճառով․ Մեդվեդև
    Պատժամիջոցները միֆ են ու ձևականություն, դրանք կիրառում են քաղաքական իմպոտենտությունից՝ Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից ելնելով, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ «Կարծում եմ, որ բոլոր խելացի մարդկանց համար ակնհայտ է՝ պատժամիջոցները միֆ են, ձևականություն, արտահայտչաձև։ Ես, օրինակ, խորապես անտարբեր եմ արտասահմանում իրավունքների սահմանափակման այսքան շատ գովազդված պատժամիջոցների նկատմամբ։ Կարելի է նաև ավելի խիստ արտահայտվել, բայց զերծ կմնամ։ Ես ՌԴ քաղաքացի եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ պատժամիջոցների կիրառման պատճառն ակնառու է՝ քաղաքական իմպոտենցիա՝ բխող Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից», - գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    15:37
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլ. «Գյումրի»-ն հաղթեց «Արցախ» ակումբին
    Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները: «Գյումրի»-ն տարավ իր յոթերորդ հաղթանակը՝ 73-67 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորս էր (Գյումրի)՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 24 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում: «Գյումրի»-ն անցկացրած խաղերից հետո տարել է 7 հաղթանակ, կրել նույնքան պարտություն: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին` ժամը՝ 18:30-ին. «Արցախ»-ը կընդունի «Երևան Բասկետ»-ին:
    15:21
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խաղաղապահները Խրամորթում են. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում
    Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն, իհարկե, անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն, այս մասին հայտարարել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նա նշել է, որ այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։ «Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։ Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք», - նշել է Թադևոսյանը:
    15:16
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ
    Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, փետրվարի 26-ին, մարտի 2-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-3-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ:
    14:52
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը
    ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։ «Արդեն իսկ երեկ նա Կիևում չէր` մեկնել էր Լվով։ Բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են»,–ասել է Վոլոդինը։ Նա հավելել է, որ նման տեղեկություն են հայտնել Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք փորձել են Կիևում հանդիպել Զելենսկիին։ Վերջինս, սակայն, նրանց հանդիպման համար հրավիրել է Լվով։
    14:39
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չերնիգովի քաղաքապետը հորդորել է պատրաստվել փողոցային մարտերի
    Ուկրաինայի Չերնիգով քաղաքի քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն հորդորել է քաղաքի բնակիչներին պատրաստվել փողոցային մարտերի։ «Բոլորս պետք է պատրաստվենք փողոցային մարտերի, նրանք, ովքեր գիտեն և հասկանում են, թե ինչի մասին է խոսքը՝ պատրաստեն հրկիզող խառնուրդներ»-տեսաուղերձում ասել է նա։
    14:34
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
    14:21
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին
    Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Այդ տարիներն արդյունավետ էին փոխվստահելի գործընկերություն հաստատելու համար։ Մեր ժողովուրդներին միավորում է նաև դարերի փորձություն անցած սերտ բարեկամությունը, որի լավագույն ապացույցը Լեհաստանի հայ համայնքն է։ Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-լեհական փոխգործակցությունը նոր մակարդակի կբարձրացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է ուղերձում:
    14:15
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից կասեցման մինչ ՍԴ որոշումը․ Վարդևանյան
    Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը: Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ Է ընդունել, հետևաբար. 1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը, 2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին:
    14:13
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը 20 օր է, չի մակագրվում որևէ դատավորի. փաստաբան
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն 20 օր է վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Նարեկ Մաթաշյանի կալանավորման որոշման դեմ: 20 օր է նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում կամ ուղարկվում են, բայց մակագրություն տեղի չի ունենում: Սա ակնհայտ քաղաքակական դրդապտճառ է, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ դհոլի արտադրամասում որոշվում է մարդուն կալանավորել՝ բողոքները քննվում են հաշված օրերի ընթացքում: Առհասարակ, քաղաքական գործերով իշխանական խմբակը որդեգրել է без суда и следствия մոտեցումը: Սա էլ այն դեպքում, երբ Նարեկ Մանթաշյանի շաքարը բաձրացել էր 27 և բժշկական միջամտությունով հնարավոր էր եղել իջեցնել 15-ի: Ն. Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է: Այսօր կայցելեմ Ն. Մանթաշյանին, որպեսզի տեղեկություն ստանամ առողջական վիճակի մասին: Քանի որ ԱԱԾ ՊՈԱԿ-ի կողմից արգելվել է շփումը փաստաբանի հետ՝ այլ տարբերակ չի մնացել, քան պարբերական այցելությունները»:
    14:08
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուբլու արժեզրկման հետևանքները հայաստանյան տնտեսության վրա շատ արագ չեն դրսևորվի, սակայն ակնհայտ է, որ այդպիսիք անպայման կլինեն. տնտեսագետ
    Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքները հայաստանյան տնտեսության վրա շատ արագ չեն դրսևորվի, սակայն ակնհայտ է, որ այդպիսիք անպայման կլինեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ նշելով, որ վերջնական պատկերը հնարավոր կլինի գնահատել առաջիկա ամիսներին, երբ կհրապարակվեն պաշտոնական վիճակագրական տվյալները։ «Մեր հայրենակիցները, որոնք արտագնա աշխատանքի նպատակով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում, որոշ դժվարությունների են բախվում։ Ուղարկված գումարի գնողունակությունը նվազում է, ինչը գնողունակ պահանջարկի պարագայում կարող է լուրջ կրճատումների բերել։ Սա տնտեսական ակտիվության աճին խոչընդոտող գործոն կհանդիսանա», - ասաց տնտեսագետը։ Արմեն Քթոյանի խոսքով՝ ռուբլու արժեզրկումը կարող է խնդիրներ հարուցել նաև Հայաստանից արտահանումների պարագայում։ «Հայկական ապրանքները ռուսական շուկայում ինքնաբերաբար թանկանում են, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում հայկական ապրանքների իրացման ծավալների որոշակի կրճատում է տեղի ունենում։ Մյուս կողմից ներմուծումն է ընդլայնվելու, որովհետև ռուսական ապրանքները մեր շուկայում կդառնան ավելի էժան, ինչը ռուսական ապրանքների համար հայաստանյան շուկայում մրցակցային պայմաններ կստեղծի։ Դա էլ հանրագումարում կբերի առևտրային հաշվեկշռի պակասուրդի՝ էլ ավելի մեծացման։ Այսինքն՝ այստեղ կարող է բազմավեկտոր ազդեցություն լինել։ Ամեն բան կախված է նրանից, թե որքան կտևի ռուս-ուկրաինական լարվածությունը։ Եթե շատ արագ հանգուցալուծում լինի, հնարավոր է՝ տնտեսության մեջ խորքային վնասներ չգրանցվեն, եթե երկար տևի, կարող են բազմաթիվ խնդիրներ ի հայտ գալ», - ասաց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին հայաստանյան բանկերում ռուբլու գինն ընկել է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.20 դրամ է, վաճառքինը՝ 5.88։
    14:00
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ հեղափոխականը հայտարարում է, որ ժողովրդի ծառան է, ուրեմն ծառայեցնելու է ժողովրդին. Անդրանիկ Թևանյան
    Հեղափոխական բացատրական բառարան ————————— 1. Երբ պոպուլիստ հեղափոխականը հայտարարում է, որ ինքը ժողովրդի ծառան» է, ուրեմն ինքը ծառայեցնելու է ժողովրդին։ 2. Երբ նույն կերպարը հայտարարում է, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, ուրեմն ինքը զոհելու է հայրենիքն ու մյուսներին, իսկ ինքը թաքնվելու է բունկերում։ 3. Երբ պոպուլիստն օգտագործում է «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ձևակերպումը, ուրեմն պատրաստվում է զոհել բոլորին՝ բացի իրենից։ 4. Երբ հեղափոխական պոպուլիստն իշխանության է գալիս հակակոռուպցիոն լոզունգներով և անիծում պադավատապետությունը, ուրեմն սպասվում է աննախադեպ թալան ու գռեհիկ պադավատապետություն։ 5․ Երբ «ռազմահայրենասեր» դարձած պոպուլիստը գոռում է «Էս ինչը էն ինչ է, և վե՛րջ», ուրեմն ինքն «էս ինչն» ուրանալու է ու հանձնի թշնամուն, իսկ «էն ինչը» հանելու է աճուրդի՝ հանուն սեփական աթոռի։
    13:58
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի ազգայնականները «Գրադով» հարվածել են բնակելի թաղամասերի
    Ուկրաինացի ազգայնականները Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։30-ին «Գրադ» հրթիռային համակարգով հարվածներ են հասցրել Ստարոբելսկի բնակելի թաղամասերին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ հարվածների հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել։ Նշվում է նաև, որ բնակելի տներ են փլուզվել, խաղաղ բնակիչների շրջանակում կան զոհեր։ Գերատեսչությունից հայտնել են նաև` կան հավաստի տվյալներ, որ ուկրաինացի ազգայնականների կողմից նման սադրանքներ են ծրագրվել նաևԿրամատորսկում և Սլավյանսկում:
    13:51
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր պատճառել համաքաղաքացուն
    Փետրվարի 25-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան դանակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է 31-ամյա համաքաղաքացին: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
    13:45
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զոհերի և վիրավորների մասին․ Ուկրաինայի առողջապահության նախարարը տվյալներ է ներկայացրել
    Ուկրաինայում սպանվել է 198 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա։ Վիրավորում է ստացել 1115 քաղաքացի, որից 33-ը երեխաներ են։ Հ.Գ. Տվյալները վերաբերում են միայն քաղաքացիական բնակչությանը` զինվորականներին հանած։ Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկո
    13:27
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
    Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Գարիկ Վարոսյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է, և երթևեկությունը կարգավորված է։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ Մանվել Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։ Պարեկները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է, ով վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրելի հատվածով փորձել անցնել փողոցը։ Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:19
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Ուկրաինային ցանկացած որոշման դեպքում. Շերման
    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Ուկրաինային ցանկացած որոշման դեպքում։ Շերմանը նման հայտարարություն է արել «Կոմերսանտի» հետ հարզացրույցում։ «Մենք կաջակցենք այն բոլոր որոշումներին, որոնք կընդունի Ուկրաինան։ Մենք ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ Ուկրաինայի հետ ոչինչ չենք անի առանց Ուկրաինայի։ Մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հետ` առանց ՆԱՏՕ-ի»,–ասել է Ուենդի Շերմանը։ Նա հավելել է, որ ընտրությունն Ուկրաինայի ժողովրդինն է։
    13:17
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում թալանել են հեռախոսների և համակարգիչների խանութ՝ գողանալով մոտ 15 հազար դոլարի ապրանք
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը կոտրելու միջոցով մտել են Մարգարյան փողոցի 10/13 հասցեում գործող բջջային հեռախոսների և համակարգիչների խանութ և այնտեղից հափշտակել էլեկտրատեխնիկա և այլ ապրանքներ։ Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
    13:15
    26.02.22
    Ավելին