Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ տնօրենի համար նոր «թեկնածուներ» կան. Աբազյանի հեռացման մասին կրկին լուրեր են տարածվում
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են: Մասնավորապես, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, և նրան կփոխարինի հենց Սանամյանը: «Դավիթ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմված, այսպես կոչված, «12 ախպերների» խմբից է եղել, որոնց մասին հակասական տեղեկություններ կան համացանցում՝ նվիրված ծառայությունից մինչև քրեական բարքեր: Կնշանակվի նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում, թե ոչ, դժվար է ասել, քանի որ «Ժողովուրդ» օրաթեթի` ԱԱԾ -ի մոտ կանգնած աղբյուրները հերքեցին Աբազյանի հեռանալու, առավել ևս` Սանամյանին նրանով փոխարինելու լուրերը»,–գրում է թերթը։ Սակայն հարցն այն է, որ քաղաքական շրջանակներում հետևողականորեն տարածվում է Աբազյանի մոտալուտ հրաժարականի լուրը։ Նույնիսկ ասվում է, թե գուցե նաև դատախազ փոխարինի նրան:
    13:14
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 47 հազար բնակիչ Լեհաստան է մեկնել
    Ուկրաինայի ավելի քան 47 000 բնակիչներ Լեհաստան են մեկնել անցած մեկ օրվա ընթացքում, տեղեկությունը հայտնում է Ուկրանիայի սահմանապահ ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Երեկ սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի հետ սահմանային անցումներում ձևակերպել են ընդհանուր 58 300 երկրից ելքի, այդ թվում ՝ Լեհաստան մուտք գործելու ուղղությամբ 47 5 000 անձի»,–ասված է հաղորդագրության մեջ: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ին էլ Լեհաստան էր մեկնել Ուկրաինայի 29 000 քաղաքացի:
    13:06
    26.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պատերազմը հասել է Կիև. Ուկրաինայի մայրաքաղաքում զինված մարդկանց են վնասազերծում
    Ռուսական ու ուկրաինական ուժերի միջև թեժ մարտեր են ընթանում Վասիլկով քաղաքում: Լուրը հաստատել է քաղաքապետը՝ միաժամանակ հերքելով, թե ռուսական ուժերը գրավել են Վասիլկովի ռազմական օդակայանը: Այնտեղ է գտնվում օդուժի հրամանատարության տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադը:
    13:04
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի. Էմանուել Մակրոն
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի: Նա կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: «Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք», - ասել է Ֆրանսիայի նախագահը: Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահն աջակցում է Ռուսաստանի անջատմանը SWIFT-ից ու Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներին։ «Պետք է ասեմ, որ նա Ուկրաինայի իսկական բարեկամն է։ Ֆրանսիան մեր կողքին է ամենադժվար պահերին», - Twitter-ի իր միկրոբոլոգում գրել էր Զելենսկին։
    13:00
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գագիկ Ջհանգիրյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության
    ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կհարցաքննվի ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանից։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ում պահանջով զինվորական դատախազություն է ուղարկվել սպանված զինծառայողի վերաբերյալ քրեական գործը, այնուհետև ապօրինաբար կասեցվել։ Հայարփի Սարգսյանի փոխանցմամբ՝ միջնորդությունը քննիչը մերժել էր, թեև նախաքննությունը երկարացնելու միջնորդությամբ հենց քննիչն էր նշել նրանց հարցաքննելու անհրաժեշտությունը, սակայն անհայտ պատճառով նրանց չէր հարցաքննել, գործը այդպես էլ ցանկանում էր կարճել։ «Դատախազը քննիչին ուղղված գրությամբ հայտնել էր, որ իրավասու չէ նրանց արարքներին իրավական գնահատական տալ առանց վերջիններիս՝ վաղեմության ժամկետի հետ կապված դիրքորոշման, մինչդեռ քննիչը դա ևս անտեսել էր»,- նշեց Սարգսյանը։ Քննիչի կողմից միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին, ինչը բավարարվել է։ Բողոքը բավարարելու մասին որոշմամբ նշվել է, որ քրեական գործի լուծման տեսանկյունից կարևորություն ունի պարզելու 25.09.2001թ. կայացված վարույթը կասեցնելու որոշման օրինականությունը ստուգած դատախազի կողմից դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկված չլինելու պատճառը, որպեսզի համածառայակիցների կողմից Արման Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ քննությամբ ստացված փաստական տվյալներին իրավական գնահատական տրվեին, ինչպես նաև կատարվեին անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական գործողությունները։ Բացի այդ՝ քրեական գործով մինչ 11.11.2008թ.՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման վերացումը, դատավարական ղեկավարում իրականացրած դատախազներին պետք է հարցաքննել քրեական գործում արտացոլված հանցավոր արարքները որևէ քրեաիրավական գնահատականի արժանացած չլինելու և անհրաժեշտ ու հնարավոր քննչական գործողությունները, որոնց անդրադարձել է նաև դատախազը 11.11.2008թ. որոշմամբ, կատարված չլինելու պայմաններում, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը չվերացնելու վարույթը չվերսկսելու պատճառների շուրջ։ «Ստացվում է, որ գլխավոր դատախազության դատախազը ևս գտնում է, որ մինչև 2008թ. գործը վերահսկող բոլոր դատախազները, ինչպես նաև 2001թ. գործը կասեցնելու ապօրինի որոշման օրինականությունը ստուգած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը պիտի հարցաքննվեն, որպեսզի պարզվի ապօրինի կարգով գործը կասեցնելու պատճառը»,- ընդգծեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Մասնավորապես, ըստ զինվորի հոր, զորամասի մի շարք զինծառայողներ, մասնավորապես, սպա Սամվել Սարիբեկյանը գիտությամբ, համածառայակիցներ Գարիկ Հովհաննիսյանը, Արշակ Շահբազյանը, Սիմոն Մուրադյանը Ա. Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, նրան ստորացնելու նպատակով տարել են զորամասում հեղինակություն վայելող այլ զինծառայողների մոտ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ մի քանի ժամ անց սպանել նրան։ Ավելին՝ զինծառայողի հայրը գտնում էր, որ դեպքի մանրամասներն ու դրանք կատարողները հայտնի են, սակայն նախաքննական մարմինը կոծկում է։ Գործի վարույթը հետագայում կրկին կասեցվել է, իսկ տարիներ անց՝ 2021թ մայիսին սպանված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 2000 թվականին սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ։ ՀՔԾ-ն ներկայացված հաղորդումը նախ ուղարկել էր ՔԿ ներքին անվտանգության վարչություն՝ քննարկման, մինչդեռ փաստաբանի գնահատմամբ՝ նշված կառույցն իրավասու չէ քննել հանցագործության մասին հաղորդումներ, իրականացնել քննչական գործողություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180֊181֊րդ հոդվածներով սահմանված կարգով։ Արդյունքում՝ փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՔԾ՝ անգործության դեմ, ինչը բավարարվել է և հաղորդումը քննության առարկա է դարձվել ՀՔԾ-ում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա 2021թ հունիսին ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժվել էր, ինչի դեմ փաստաբանը ևս բողոք է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը քննվել է ԱԱԾ-ում։
    12:59
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով. Էդուարդ Աղաջանյան
    Մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով, քանի որ ցանկացած պատերազմ ողբերգություն է՝ բազմաթիվ կորսված կյանքերով և զրկանքներով, ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գլոբալ համավարակի պայմաններում սանձազերծված ագրեսիվ պատերազմն ունեցել է իր ողբերգական հետեւանքները և լրջորեն խաթարել է ԵԱՀԿ-ի վստահելիությունը: «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ավելի քան մեկ տարի անց խաղաղության հեռանկարները դեռևս անորոշ են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ինչն արտահայտվում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ, պետական սահմանի երկայնքով շարունակական ռազմական սրացումներով և հրադադարի խախտումներով, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մինչ այժմ շարունակվող ապօրինի կալանքով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով և յուրացումով: Այս ամենը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն»,-հայտարարել է Աղաջանյանը: Պատգամավորն ընդգծել է՝ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկել իրական քայլեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: «Մենք կարծում ենք, որ այս նպատակին հասնելու համար կողմերն առաջինը պետք է կատարեն իրենց պարտականությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում: Ցավոք, ակնհայտ հակասություն կա Ադրբեջանի հայտարարած խաղաղ գոյակցության մասին մտադրության ու իրական գործողությունների միջև: Ադրբեջանը շարունակաբար կեղծում կամ խեղաթյուրում է եռակողմ համաձայնագրերի դրույթները, երբեմն նույնիսկ հանդուգն կերպով հորինում նորերը, որոնք աղերս չունեն այս փաստաթղթերի բովանդակության կամ ոգու հետ: Նմանօրինակ մտացածին դրույթներից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», որը հնարավոր չէ գտնել երեք եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում, և ինչն ուղիղ սպառնալիքի դրսեւորում է և ահաբեկչություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը Ադրբեջանի կողմից «Հելսինկիի եզրափակիչ ակտի» մի քանի առանցքային սկզբունքների բացահայտ խախտման արդյունք է, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, թե ուժի կիրառման արդյունքները՝ պատերազմական հանցագործություններով և միջազգային մադասիրական իրավունքի խախտումներով, կարող են երբևէ երկարատև և կայուն խաղաղության համար հիմք դառնալ: Տարածաշրջանում այսպիսի խաղաղության հնարավոր է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,-իր ելույթում նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
    12:52
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում. Վահագն Խաչատուրյան
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին: Նախարար Խաչատուրյանն ընդգծել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման կարևորությունը, որում շահագրգռված են և՛ պետական գերատեսչությունները, և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Քննարկվել է նաև «Ինժեներական քաղաք»-ում ֆրանսիական ընկերությունների տեղակայման հնարավորությունը: Նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել գերհամակարգչի նվիրատվության նախաձեռնության համար և նշել վերջինիս կարևորությունը ինչպես տեխնիկական կրթություն ստացող ուսանողների, այնպես էլ գիտական գործունեություն ծավալող ոլորտի ներկայացուցիչների համար: Նախարարը հավելել է, որ ներկայումս Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում և այս գերհամակարգչի գործածության համատեքստում հնարավոր կլինեն նաև այլ համագործակցություններ: Թուլուզ III համալսարանի նախագահը խոսել է նաև կրթական ոլորտում համագործակցության մասին՝ մատնանշելով Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որը հնարավոր կդարձնի Թուլուզ III համալսարանի նույնատիպ մագիստրոսական ծրագրերում նաև հայ ուսանողների ներգրավումը:
    12:50
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եկել է վճռորոշ պահը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում. Զելենսկի
    Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը և Ուկրաինայի` ԵՄ անդամակցության հարցը: «Եկել է վճռորոշ պահը մեկընդմիշտ փակելու բազմամյա քննարկումը և որոշում կայացնելու՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել ենք հետագա գործուն օգնության և ուկրաինացիների ազատ ապագայի համար հերոսական պայքարի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ինսթագրամ»-ի իր էջում գրել է Զելենսկին:
    12:43
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է ՀՀ իր նոր գործընկերոջը
    «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, որի պայմաններում ապրում ենք մենք Հայաստանում և Արցախում, ստիպում են առավել մեծ ջանքեր ներդնելու արտաքին գործոններից եկող՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումների արձանագրման, միջազգային կառույցներին իրազեկելու ու դրանց դեմ պայքարելու համար։ Նախորդ տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի ՄԻՊ կառույցների միջև հաստատվել են ինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք անկախ Պաշտպանների փոփոխությունից շարունակել են զարգանալ և կատարելագործվել։ Այդ համագործակցությունը լավագույնս դրսևորվել է թե՛ 2016 և 2020թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում իրականացված լայնածավալ փաստահավաք աշխատանքների ընթացքում, թե՛ առօրյա գործունեության մեջ տարաբնույթ հարցերի շուրջ կարծինքների փոխանակման և խորհրդակցությունների տեսքով։ Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակները և արդյունավետ աշխատանքը նոր խթան են լինելու ձևավորված համագործակցությունը շարունակելու և փոխգործակցության նորանոր բնագավառներ ընդգրկելու համար»։
    12:31
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը և ևս 98 պաշտոնյա պատժամիջոցների տակ է
    Պուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այդ թվում՝ 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվեն նրանց ունեցվածքը, ապա դրանք կսառեցվեն։ Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը (նախկին նախագահ) և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Ֆինանսական և տեխնոլոգիական խիստ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 64 առանցքային կառույցի, այդ թվում՝ նախագահի վարչակազմի, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերության, էներգետիկայի, ինքնաթիռաշինության և ֆինանսական ոլորտների ընկերությունների նկատմամբ։ Նրանց սահմանափակվեց մուտքը կապիտալի շուկա և ցանկացած տեսակի ֆինանսական ծառայություններ, տեխնիկական աջակցություն և առևտուր նրանց հետ ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև նավթի արդյունահանման տեխնոլոգիաների և սարքավորումների հետ: Արգելվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի, մասնավորապես՝ կապի համակարգերի, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ավիացիոն և տիեզերական բաղադրիչների արտահանումը Ռուսաստան։ 2022 թվականի ապրիլի 12-ից կփակվի կառավարության, Ռուսաստանի Կենտրոնական բանկի և մի շարք առևտրային բանկերի մուտքը կապիտալի եվրոպական շուկա։
    12:17
    26.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.02.2022
    12:13
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կանադան պատժամիջոցներ կկիրառի Պուտինի և Լավրովի դեմ
    Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինայում տիրող իրադրությամբ պայմանավորված պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Գենշտաբի պետ Վալերիյ Գերասիմովի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա ընդգծել է, որ դա կարևոր քայլ է՝ ի ցույց դնելու Արևմուտքի երկրների միասնականությունը: «Կանադան հայտնում է, որ մենք հավելյալ պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսի և այդ երկրի ղեկավարների դեմ՝ նախագահ Պուտինին ազատ ու ինքնիշխան երկիր ներխուժելու գործում աջակցելու համար: Դրանք կառնչվեն 57 մարդու»,- ասել է Թրյուդոն՝ նշելով, որ նրանց շարքում է նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Կանադայի վարչապետը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միջբանկային վճարումների SWIFT համակարգից հեռացնելուն՝ կարծիք հայտնելով, թե դա կզրկի Պուտինին սեփական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորությունից:
    12:09
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են․ Զելենսկին՝ Ֆրանսիայի օգնության մասին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել։ Նրա խոսքով՝ ինքը դեռ Կիեւում է։ Նախագահը նաև հորդորել է չհավատալ սոցցանցերում տարածված կեղծ լուրերին, թե իբր ինքը բանակին կոչ է արել վայր դնել զենքերը։ Ավելի ուշ նա իր թվիթերյան էջի միջոցով հայտնել է, որ խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ զենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են։
    11:56
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ՊՈԱԿ-ի տնօրենը խոշոր չափերի գումար է հափշտակել
    Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, իր մտերիմ անձանց ֆինանսապես օգնելու նպատակով, 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում նրանց ձևակերպել է հիշյալ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված տարբեր հաստիքներում և նրանց կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում պետական բյուջեից ֆինանսավորվող պետական կազմակերպության միջոցներից վճարել է ընդհանուր 19.762.010 դրամ աշխատավարձ` այդպիսով կազմակերպությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս: Նույն կազմակերպության տնօրենը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման և յուրացման եղանակով իրեն վստահված գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու միասնական դիտավորությամբ, աշխատանքի ընդունվելու համար իրեն դիմած՝ հիմնական այլ աշխատանք ունեցող անձին մեկ ամբողջական հաստիքում ձևակերպելու անհնարինության պատճառով մեկ այլ անձի կեղծ ձևակերպել է այդ, իսկ իրեն դիմած անձին՝ 0,5 դրույքաչափով մեկ այլ հաստիքում, որից հետո 1 դրույքաչափով ձևակերպված անձի անվամբ կազմված բանկային քարտը տրամադրել է իրեն դիմած անձին՝ այդ քարտային հաշվին փոխանցվող աշխատավարձը ստանալու համար, իսկ 0,5 դրույքաչափով ձևակերպված աշխատողի անվամբ կազմված բանկային քարտը վերցրել է անձամբ ու ստացել և յուրացրել է այդ քարտային հաշվին փոխանցված գումարները: Վերը նկարագրված արարքի հետևանքով 2017-2021թթ. ընկած ժամանակահատվածում կազմակերպության տնօրենի կողմից յուրացման և վատնման եղանակով հափշտակվել է ընդհանուր 4.457.675 դրամ գումար: Նույնանման մեկ այլ արարքով կազմակերպության տնօրենը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակել է ընդհանուր 839.447 դրամ գումար: Նույն անձը, կազմակերպության աշխատողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով բարեգործական նպատակով առևտրային կազմակերպությանը փոխանցված 1.500.000 դրամ գումարը հափշտակելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նվիրատուին խանութից ապրանքը ձեռք բերված լինելու մասին, որից հետո կանխիկացրել ու հափշտակել է հիշյալ 1.500.000 դրամ գումարը: 21.02.2022թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել կազմակերպության տնօրենին ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 332-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, որը կատարվել է զգալի չափով), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում և վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասների հատուցումն ապահովելու ուղղությամբ: Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականությամբ նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժինը:
    11:54
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը,որը մի քանի օր առաջ ՌԴ-ի հետ հռչակագիր էր կնքել, քվեարկությունից «սիրուն թռել է»․ Մարուքյան
    Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասի 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսատանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով: Հուսով եմ՝ ՌԴ իշխանությունները հետևություններ կանեն այս ամենից»,-գրել է նա։
    11:48
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում է
    Գերմանիայի Կոտբուս քաղաքում շարունակվող մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղերում Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաջող է մասնակցել հենացատկում եւ անցել է եզրափակիչ: Ավելի վաղ նա նոր տարր էր գրանցել նժույգթափերի վրա: Օղակների վրա վարժությունում եզրափակիչ են անցել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը:
    11:44
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՌԴ ՊՆ
    Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Կոնաշենկովը: «ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ռուսաստանցի զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար», - ասել է նա:
    11:43
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի ապաստարաններից մեկում երեխա է ծնվել․ Էդգար Բաղդասարյան
    Կիեւում ամենուրեք լսվում են հրթիռակոծության ձայներ։ Հրթիռներից մեկն ընկել է բարձրահարկ բնակելի շենքի վրա։ Տուժածներ չկան։ Այս պահին քաղաքում լարվածությունը շարունակվում է ։ Տարբեր կողմերից նկատելի են պայթյունների հետեգանքները։ Փակ են առեւտրի կետերը։ Մարդկային կուտակումներ կան երկաթուղային կայարանում։ Գիշերը քաղաքի մետրոյի կայարաններից մեկում, որն այս պահին նաեւ ապաստարան է համարվում , երեխա է ծնվել։
    11:36
    26.02.22
    Ավելին