Լրահոս

2022-06-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Ford Fusion-ը ինքնավթարի է ենթարկվել. կա վիրավոր
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ռաֆայել Վարդանյանը իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան  52/3  հասցեի դիմաց  ինքնավթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոլանդ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Պարեկային ծառայությունը ունի կասկածներ, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել և այն պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: 
    21:11
    27.06.22
    Ավելին
  • Իրավական
    Չարենցավանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարությունը
    Հունիսի 21-ին` ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց: Օպերատիվ հարցումների և այլ միջոցառումների շնորհիվ Չարենցավանի քրեական հետախույզները պարզեցին, որ հաղորդումից րոպեներ առաջ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը նույն թաղամասի 41-ամյա բնակիչ է, դանակահարել էր նրանց։ Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է կատարածն ու ներկայացվել նախաքննական մարմնին: Քննչական բաժին է փոխանցվել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործը։
    20:57
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինդոնեզիայի հրավերը՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ ՌԴ ղեկավարի մասնակցությունը հաստատել է նրա օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո՛, մենք հաստատել ենք մեր մասնակցությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Միաժամանակ նա չի հստակեցրել՝ Պուտինն անձա՞մբ է մասնակցելու միջոցառմանը, թե՞ առցանց։ «Մենք ստացել ենք պաշտոնական հրավեր, ինչը շատ կարևոր է, քանի որ արևմտյան համապատասխան երկրներ ինդոնեզացիների վրա ճնշում են գործադրել ու գործադրում են»,- հավելել է նախագահի օգնականը և նշել, որ այդ հարցը կքննարկվի հունիսի 30-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի Մոսկվա այցի ժամանակ։
    20:50
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եվրահանձնաժողովի ղեկավարը հրաժարվել է բոյկոտել G20-ի գագաթնաժողովը` Պուտինի մասնակցության դեպքում
    Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի բոյկոտի G20-ի գագաթնաժողովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության դեպքում։ Այս մասին նա հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։ Ֆոն դեր Լայենի կարծիքով՝ G20-ը չափազանց կարևոր է՝ բոյկոտով այն կաթվածահար անելու համար: Նրա համոզմամբ՝ գագաթնաժողովը հնարավորություն կտա «անձամբ ասել Պուտինին այն, ինչ մտածում են»: Միաժամանակ Լայենը նշել է, որ այլևս հնարավոր չէ Ռուսաստանի հետ սովորականի պես գործեր վարել։ G20-ի աշնանային գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում։ Հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահը: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի մասնակցությամբ G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու մասին։ Սպիտակ տան նախկին խոսնակ Սակին հաստատել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը բոյկոտելու է մի շարք նիստեր։
    20:43
    27.06.22
    Ավելին
  • Տնտեսական
    Լարսը դեռ 1-2 շաբաթ կարող է փակ մնալ, հայկական ծիրանը այդքան սպասել չի կարող
    Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը, կրկին փակ է, այս անգամ՝ եղանակի պատճառով: Լարսում նորից տասնյակ կիլոմետրանոց խցանումներ են: Տնտեսագետների խոսքով՝ եթե կառավարությունը շտապ այլընտրանք չգտնի Լարսին, հայկական բեռնափոխադրողները կարող են սնանկանալ, գյուղացիները՝ աղքատանալ: Բեռնափոխադրողները ֆուռերը հետ՝ Երևան բերելու մասին են մտածում:
    20:37
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը․ Աբրահամյան
    ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերը պատկանում է ուժի գործոնին, ավելացնելով, որ Ադրբեջանն իր զինված ուժերը բարեփոխելու, նոր սպառազինություն և զինտեխնիկա գնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տանում։ Այս պահին դեռ դժվար է գնահատել, թե ինչ ձեռքբերումների և մատակարարումների մասին է խոսքը, որովհետև տարբեր երկրների հետ պայմանավորվածությունների, բանակցությունների վերաբերյալ անընդհատ տեղեկատվություն տարածվում է, սակայն դրանց հիմնական մասի Ադրբեջանին փոխանցումը, հավանաբար, կիրականացվի 2023 թվականից հետո։ Միայն հստակ է, որ Ադրբեջանը շեշտը դնում է տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի մատակարարման և տեղում համատեղ արտադրման, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և նրանց թվի կտրուկ մեծացման, ինչպես նաև՝ Թուրքիայի զինված ուժերի հետ ներդաշնակեցման ու անմիջական կոորդինացման վրա։ Ակնհայտ երևում է, որ մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի համար որպես իր շահերի առաջ քաշման և բավարարման առանցքային գործոն շարունակելու է մնալ ուժի սպառնալիքը, որը որպես կանոն բանեցվում է շանտաժի ձևով։ Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը, ինչը ենթադրում է նրա քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների կտրուկ աճ։ Հետևանքների մասին նույնիսկ անիմաստ է խոսել, որովհետև տարածաշրջանում և՛ խոցելիության, և՛ դիրքային առումով ամենաբարդը ՀՀ-ի վիճակն է։ Իսկ ՀՀ գործող իշխանության հանգամանքը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման, անվտանգության համակարգի վերակառուցման, Ադրբեջանին զսպման հնարավորություն չի ապահովում»։
    20:30
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարտակերտի անկումից ուղիղ 30 տարի անց, մենք նորից հայտնվել ենք գրեթե նույն վիճակում․ Սենոր Հասրաթյան
    1992թ. հուլիսի 4-ին, երբ թշնամու բազմաքանակ ուժերի ճնշման տակ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին թողնել Մարտակերտը և բռնել նահանջի ճանապարհը, այն ժամանակ շատ-շատերը թերահավատ էին, որ օրերից մի օր հնարավոր կլինի նորից ազատագրված տեսնել հայակերտ քաղաքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց շնորհիվ մեր ժողովրդի հավատավոր հատվածի և նրան առաջնորդող ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ ու կամային որակների, ուղիղ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 26-ից 27-ը տեղի ունեցած փայլուն հակահարձակողական գործողության արդյունքում Մարտակերտն ազատագրվեց... Այսօր՝ Մարտակերտի անկումից ուղիղ 30 տարի անց, մենք նորից հայտնվել ենք գրեթե նույն վիճակում, բայց այս անգամ ոչ միայն հյուսիսում, այլև հարավում, արևելքում և արևմուտքում... Կորցրել ենք Հադրութն ու Շուշին, և էլի շատ-շատ տարածքներ... Կկարողանանք, արդյո՞ք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ, թե կշարունակենք կորցնել...» 1992թ. հուլիսի 4-ին, երբ թշնամու բազմաքանակ ուժերի ճնշման տակ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին թողնել Մարտակերտը և բռնել նահանջի ճանապարհը, այն ժամանակ շատ-շատերը թերահավատ էին, որ օրերից մի օր հնարավոր կլինի նորից ազատագրված տեսնել հայակերտ քաղաքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց շնորհիվ մեր ժողովրդի հավատավոր հատվածի և նրան առաջնորդող ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ ու կամային որակների, ուղիղ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 26-ից 27-ը տեղի ունեցած փայլուն հակահարձակողական գործողության արդյունքում Մարտակերտն ազատագրվեց... Այսօր՝ Մարտակերտի անկումից ուղիղ 30 տարի անց, մենք նորից հայտնվել ենք գրեթե նույն վիճակում, բայց այս անգամ ոչ միայն հյուսիսում, այլև հարավում, արևելքում և արևմուտքում... Կորցրել ենք Հադրութն ու Շուշին, և էլի շատ-շատ տարածքներ... Կկարողանանք, արդյո՞ք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ, թե կշարունակենք կորցնել...»
    20:25
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով այսօր նշանակված դատական նիստի չկայանալուն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։ Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»։
    20:19
    27.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Ինչպե՞ս Մոսկվային զրկել նորագույն զենք գնելու փողից. Գերմանիայում քննարկում են G7-ի երկրները
    Գերմանիայում Մեծ յոթնյակի երկրները հայտարարություն են ընդունել, որ շարունակելու են պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ու չեն ճանաչում Ռուսաստանի կողմից ուժով սահմանները վերափոխելու փորձերը: Միևնույն ժամանակ 7-նյակը փնտրում է Ռուսաստանին պատժելու այնպիսի ոլորտներ, որը չի վնասի աշխարհի մյուս երկրներին:
    20:13
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքական մամուլը ուշադրություն է հրավիրել ռուս-սիրիական համատեղ զորավարժության վրա
    Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են այս օրերին Սիրիայում ռուսական ու սիրիական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությանը: Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ ռուսական պարաշյուտային ստորաբաժանումների կազմակերպած վարժանքներին մասնակցում են Սիրիայի կառավարական բանակի հարյուրավոր զինծառայողներ: Հրապարակումներում նշվում է, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս Թուրքիայի ներխուժմանը, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ հայտարարել է, թե չեն խորշելու հնարավորության սահմաններում Թուրքիային ռազմական պատասխան տալուց: Հաղորդվում է նաև, որ սա ընթացիկ տարվա մեջ Սիրիայում ռուսական ստորաբաժանումների հետ կազմակերպված 2-րդ զորավարժությունն է:
    20:08
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կրեմենչուկի առևտրի և զվարճանքի կենտրոնը հրթիռակոծվել է․ կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հրթիռակոծության ենթարկված Կրեմենչուկ քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնը:  Հրթիռակոծության արդյունքում մոլում հրդեհ է բռնկվել, որտեղ 1000 մարդ է գտնվել: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ 2 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել։ Նրանցից 9-ի վիճակը ծանր է։
    20:01
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տան սենյակները ցուցադրելու պատրվակով տղամարդը անչափահաս աղջկան տարել է ննջասենյակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել
    Խ. Հ.-ն 2020թ. դեկտեմբերի 31-ին իր մոր բնակարանում, անչափահաս Լ. Դ.-ի կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի հունիսի 3-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին: Այդ օրը, Խ. Հ.-ի հրավերով, Կ. Մ.-ն իր անչափահաս դուստրերի հետ հյուրընկալվել են տղամարդու մոր բնակարան՝ միասին Նոր տարին դիմավորելու և նշելու նպատակով։ Միասին հաց ուտելուց հետո, Խ. Հ.-ն՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տան սենյակները ցուցադրելու պատրվակով, աղջիկներից մեկին տարել է ննջասենյակ, պառկեցրել է մահճակալի վրա և նրա նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Բացի այդ, Խ. Հ.-ն դիտավորությամբ չի կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջները։ 2021 թվականի հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում որոշում է կայացվել անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ և որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ Խ. Հ.-ի նկատմամբ կիրառվել է սահմանափակումներ և վերջինիս արգելվել է 20 օրյա ժամանակահատվածում 100 մետր հեռավորությունից մոտենալու մորը։ 2021 թվականի հունվարի 4-ին, 7-ին, 18-ին և 21-ին Խ. Հ.-ն՝ դիտավորությամբ չկատարելով իր նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշման պահանջները, պարբերաբար գնացել է՝ մոր բնակարան։ Խ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ), 353.1-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Խ. Հ.-ն 2020թ. դեկտեմբերի 31-ին իր մոր բնակարանում, անչափահաս Լ. Դ.-ի կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի հունիսի 3-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին: Այդ օրը, Խ. Հ.-ի հրավերով, Կ. Մ.-ն իր անչափահաս դուստրերի հետ հյուրընկալվել են տղամարդու մոր բնակարան՝ միասին Նոր տարին դիմավորելու և նշելու նպատակով։ Միասին հաց ուտելուց հետո, Խ. Հ.-ն՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տան սենյակները ցուցադրելու պատրվակով, աղջիկներից մեկին տարել է ննջասենյակ, պառկեցրել է մահճակալի վրա և նրա նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Բացի այդ, Խ. Հ.-ն դիտավորությամբ չի կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջները։ 2021 թվականի հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում որոշում է կայացվել անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ և որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ Խ. Հ.-ի նկատմամբ կիրառվել է սահմանափակումներ և վերջինիս արգելվել է 20 օրյա ժամանակահատվածում 100 մետր հեռավորությունից մոտենալու մորը։ 2021 թվականի հունվարի 4-ին, 7-ին, 18-ին և 21-ին Խ. Հ.-ն՝ դիտավորությամբ չկատարելով իր նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշման պահանջները, պարբերաբար գնացել է՝ մոր բնակարան։ Խ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ), 353.1-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
    19:56
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացու նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել
    Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Քափաքլը շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացու նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Բ.Թ և Դ.Թ. եղբայրները Քափաքլը շրջանի զբոսայգիներից մեկում բարձրաձայն Էրդողանին վիրավորող արտահայտություններ են արել: Տեղում հավաքված քաղաքացիները նրանց զգուշացրել են դադարեցնել։ Բայց եղբայրները շարոնակել են, ինչից հետո էլ հավաքվածները ծեծի են ենթարկել նրանց: Ավելի ուշ ծեծված քաղաքացիները ձերբակալվել են ոստիկանության կողմից: Այսօր էլ դատարանը նրանց կալանավորելու որոշում է տվել:
    19:48
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան ՆԱՏՕ-ի հզորացմանը դե՞մ է, թե՞ կողմ․ Ֆրանսիայի արտգործնախարար
    Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված Թուրքիայի ստեղծած խոչընդոտների թեմային։ Կոլոննան նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջ պատասխանատվություն ունի և միևնույն  ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ermenihaber.am»-ը։ Ֆրանսիայի արտգործնախարարն, այնուհետև անդրադառնալով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Անկարայի հետ ունեցած բանակցություններին, ասել է․ «Ֆինլանդիան և Շվեդիան պատմական ընտրություն են կատարել։ Երկուսին էլ ՆԱՏՕ-ում ընդունելը դրական կլինի Եվրոպայում մեր անվտանգության համար։ Նրանք Թուրքիայի հետ բանակցություններում շատ ջանքեր են գործադրել»։ Նրա խոսքով՝ արդեն ընտրություն կատարելու Թուրքիայի հերթն է։ «Ցանկանում է ՆԱՏՕ-ին ուժեղացնե՞լ, թե՞ դեմ է հզորացմանը»,-հավելել է նա։
    19:42
    27.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բանակին 70-ականների անորակ զենք բերած Պատրոն Դավոյի ընկերությունը նոր մրցու՞յթ է շահել
    Տեղեկություններ կան, որ ՊՆ-ի հայտարարած զենքի մրցույթում նորից հաղթել է ժամկետանց զենք մատակարարելու համար դատական քաշքշուկի մեջ գտնվող Պատրոն Դավոյի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը: Ռազմական փորձագետը կասկածելի է համարում այդ նոր հնարավոր գործարքը: Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ չի բացառվում, որ պետությունը այդ ձևով փոխհատուցի, այսպես ասած, Դավիթ Գալստյանին պատճառած անհարմարությունը:
    19:30
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանի գյուղերից տարհանում է իրականացվում
    Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը։ Տեղեկության համաձայն՝ տարհանումն իրականցվում է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով։ Ըստ տեղեկության՝ տարհանում են իրականացվում Կորշա, Ռոշկա, Բարիսախո և Չարգլի գյուղերից։ Այս շրջաններում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարածք տարհանելու նպատակով գործընթացին անմիջապես ներգրավել են հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցները, իսկ այսօր առավոտյան փրկարարական աշխատանքներին ներգրավվել են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ։
    19:15
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կանադան ռազմական նավեր է ուղարկում Բալթիկ ծով
    «Եվրոպեյսկայա պրավդա»-ն հայտնում է, որ կանադական երկու նավ չորս ամսով կուղևորվի Ատլանտյան օվկիանոսի և Բալթիկ ծովի հյուսիսային շրջանները։ Սա իրականացվում է Reassurance օպերացիայի շրջանակներում։  Տեղեկությունների համաձայն՝ նավարկության են ուղևորվում  Kingston և Summerside նավերը՝ հատուկ անձնակազմով և ականազերծման տեխնիկայով։ Հաղորդագրության մեջ նշվում է՝ Կանադան Kingston դասի նավերն ուղարկում է, որպեսզի օգնի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի ծրագրին:
    19:00
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել. Զելենսկին՝ G7-ի ղեկավարներին
    Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր տեսակապով մասնակցել է G7-ի գագաթնաժողովին, որն ընթանում էր Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու ամրոցում։ Ուկրաինայի նախագահը G7-ի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել, Կիևը նախ պետք է ամրապնդի իր դիրքերը։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ «Նախագահ Զելենսկին շատ հստակ հայտարարեց, որ Ուկրաինան բանակցություններին կմասնակցի, երբ կարողանա դրանք վարել ուժեղ դիրքերից»,- նշել են Ելիսեյան պալատում։ Ուկրաինայի նախագահը, դիմելով Յոթնյակի (G7) խմբի առաջնորդներին, առաջարկել է ստեղծել ռուսական ակտիվների բռնագրավման գլոբալ մեխանիզմ։ Նա նաև կոչ է արել G7 երկրներին միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների աշխատանքին, «կենտրոնանալ կոնկրետ քայլերի վրա», որոնք, ըստ նրա, «կարող են օգտակար լինել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար»։ Յոթնյակի (G7) երկրներն էլ հայտարարել են 2022 թվականին Ուկրաինային մոտ 29,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին՝ որպես «բյուջետային աջակցություն», որպեսզի օգնեն Կիևին փակել ֆինանսական ճեղքվածքը։ Ուկրաինայի առաջնորդը կրկին կոչ է արել ավելի շատ զենք ուղարկել Կիև և խստացնել հակառուսական պատժամիջոցները։ Միաժամանակ նա «հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի մինչև ձմեռ»։
    18:45
    27.06.22
    Ավելին