Լրահոս

2022-01-09
  • Img default alt hy
    Հայաստան
    «Ծալապակաս լրագրողի» արկածները գիշերային ակումբում
    Այսօր` հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ահազանգողը հայտնել է նաև, որ ինքն այդ տեղեկատվությունը ստացել է մոտ 30 րոպե առաջ։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և ԱԻՆ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի ծառայողները։ Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ՝ Վարդան Միրզոյանի, Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փրկարարներին հայտնել են, որ կարիք չկա փրկարարների միջամտությանը, և փրկարարները հետ են վերադարձել ջոկատ։ Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օրվա պատասխանատու հերթապահը զանգահարում է 911 և հայտնում, որ ակումբի տարածքը հավելյալ հետախուզելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին այս անգամ միանում են թիվ 15 փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը։ Տեղազննման արդյունքում պարզվում է, որ ահազանգը կեղծ է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են կեղծ ահազանգի հեղինակին, ով ներկայացել է, որ ինքը լրագրող է և ցանկացել է մտնել գիշերային ակումբ, սակայն նրան թույլ չեն տվել, ինչից հետո «ծալապակասը» կեղծ ահազանգ է տվել։
    13:36
    09.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շիրակում հրդեհ է բռնկվել
    ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին մարվել՝ 10։11-ին։ Այրվել են մարագի փայտե ծածկն ու կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։
    10:50
    09.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Խենթ կայսրուհին» և նրա ընկերը. փափուկ երազանք՝ բնակարանում
    Սանկտ Պետերբուրգում բնակվող Յուլիան չի պատկերացնում կյանքը առանց Դուսյայի ու Կեշայի: Մինի խոզերի հետ է ապրում Յուլիան: Համացանցում հայտնի դարձած խոզուկներին կարող եք գտնել ինստագրամում, տիկտոկում:
    10:43
    09.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Սառցե քաղաքի» ջերմությունը. «օլիմպիական քանդակագործություն»
    Հարբինում սպասվող ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքում սառցե փառատոն է: Սառույցից պատրաստված քանդակները օլիմպիադային մասնակցող երկրների տեսարժան վայրերի մանրակերտերն են:
    10:42
    09.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գերիներից ում մոտ նկատել են խաչի դաջվածք, մարմնի այդ մասն այրել են կրակայրիչով․ Թաթոյան
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է, որ խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ վկայում են Ադրբեջանի թշնամանքի մասին․ «Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:  Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:  Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը»,- գրել է Թաթոյանը։ ՄԻՊ-ի խոսքով՝  այս դեպքերը ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են: Թաթոյանն ընդգծել է՝ պատերազմից հետո ադրբեջանցիների այս քաղաքականության շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը․ «Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:  Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում:  Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,- եզրափակել է Մարդու իրավունքների պաշտպանը։
    00:05
    09.01.22
    Ավելին
2022-01-08
  • Img default alt hy
    Հայաստան
    Այրել են Առուշ Առուշանյանի մեքենան
    «SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն: Այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներ չկան: Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից նշանակվել են դատաապրանքագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային համալիր փորձաքննություններ, հրդեհի փաստով էլ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշենք, որ Ա. Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
    22:45
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Փողոցներից տանում են զոհերի մարմինները. «Ղազախստանի ազատագրական ճակատ»՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի
    Երեխաների իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Ալմաթիում հրազենային կրակոցից 11-ամյա երեխա է սպանվել, ևս մեկը վիրավոր է: Ալմաթիում այսօր էլ կրակոցները շարունակվում են: Նախագահ Տոկաևը այսօր նորից հրամայել է ոչնչացնել բոլոր զինյալներին, որոնք կհրաժարվեն զենքը վայր դնել:
    21:47
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Եվ ամեն ինչ վաճառվում է՝ Հանրապետության հրապարակում
    Հանրապետության հրապարակում դեռ տոնական տրամադրություն է, բայց ուրախ են միայն երեխաները: Թաթուլի, Թաթայի, Հայկոյի երգերի տակ՝ իսկական առևտուր է մայրաքաղաքի կենտրոնում:
    21:42
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մենք ենք կարմիր գիծը». Իսրայելից՝ Իսպանիա հակապատվաստումային բողոքի ցույցեր են
    Պատվաստումների պարտադրանքը տարվա սկզբին փողոց է հանել տասնյակ երկրների բնակիչների: Հակապատվաստումային բողոքի ցույցեր են եղել՝ Իսրայելից Իսպանիա:
    21:41
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պատերազմի վախերը՝ երեխաների սրտում. Հադրութում մեծ տուն թողած ընտանիքը՝ խոնավ կացարանում
    6 ամսով է Էջմիածնի խոնավ կացարանում հաստատվել Հադրութից Հայաստան տեղափոխված Աբրահամյանների 6 հոգանոց ընտանիքը: Ընտանիքը պետությունից՝ մեկ օգնություն ստանում է, մեկ՝ մոռանում են իրենց մասին:
    21:30
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Սողացող պանթյուրքիզմ»՝ Ղազախստանում. Անկարան «հեշտությամբ չի հանձնվելու»
    Փորձագետները վստահ են՝ Ղազախստանում իրադրությունը հանդարտեցնելու, իր վերահսկողության տակ առնելու համար է Ռուսաստանը զորք ուղարկել այդ երկիր՝ ՀԱՊԿ դրոշի տակ:
    20:15
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանին անկանոն կրակել են
    ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը․ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
    20:12
    08.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Սատանայի որջը քանդելու օրը». Իրանն ուժ է ցուցադրում
    Երկու տարի առաջ այս օրը Իրանը հրթիռակոծեց Իրաքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան: Հենց այնտեղից էին 2020թ.-ին հրթիռակոծել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան:
    19:30
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տուժո՞ղ, թե՞ մեղադրյալ. գերությունից հետո 7 հայ զինվորական կալանավորված է
    Քրեակատարողական հիմնարկը «Հայլուրին» հայտնել է, որ Հայաստանում ադրբեջանական գերությունից վերադարձած 7 հայ զինվորական է այս պահին կալանավորված: Նրանց թվում է Բաքվում վիրահատված ենթասպա Արեն Արամյանը: Փաստաբաններն ահազանգում են՝ հնարավոր է նա հաշմանդամ դառնա:
    19:15
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նոկաուտից 11 օր անց՝ մահ
    Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը դեկտեմբերի 26-ին կոմայի մեջ էր ընկել։ Նա մարդի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Բժիշկները մարզիկի մոտ ախտորոշել էին գլխուղեղի այտուց։ Մարզիկն ընդամենը 27 տարեկան էր։ Նրան կհուղարկավորեն Երևանում։
    17:43
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստան մեկնած հայ զորախմբի կազմում կանայք կան
    «RT»-ի ավագ թղթակից Մուրադ Հաջիևը հրապարակել է Ղազախստան մեկնած հայկական զորախմբի լուսանկարները: «Ալմաթի է ժամանել ՀԱՊԿ-ի հայկական զորախումբը։ Բոլորը գեղեցիկ են, կոկիկ հագնված։ Հետաքրքիր է, որ նրանց շարքում կանայք կան, ինչը սովորական բան չէ։ Շատ հաճելի է»,- գրել է նա։
    17:42
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալմաթիի հիվանդանոցում զինյալները կրակ են բացել
    «Սպուտնի Ղազախստանը» հաղորդում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, զինյալները ներխուժել են Ալմաթիի Կալկաման միկրոշրջանի թիվ 7 հիվանդանոց և բժիշկներից պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց վիրավոր հանցակիցներին։ Կրակոցներ են հնչել հիվանդանոցի երրորդ հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։ Հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները չեն տուժել։ Հանցագործները լքել են շենքը՝ այնտեղ թողնելով վիրավոր ընկերներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները բուժհաստատությունից դուրս են բերել վիրավոր զինյալներին։ Հիվանդանոցին այս պահին փակ է։
    17:40
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը ենթարկվի զինված հարձակման, անդամ պետությունները դա կհամարեն ագրեսիա
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ 2021 թվականի դեկտեմեբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք»։ Վարդևանյանի խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը «ակնկալում է» այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄ․ «Նիկոլ Փաշինյանի նախկինում տարածած հայտարարությունները թեև փաստում են, որ Հայաստանը ՉԷՐ ԴԻՄԵԼ 4-րդ հոդվածի հիմքով, սակայն հաշվի առնելով հայտարարությունը, որ հենց Հայաստանը ու այս իշխանությունը «աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները» առաջացել է փաստացի նոր հանգամանք: Հետևաբար հիմք ընդունելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ նույն Հայաստանի պաշտոնյաների գործողությունները (դիմումը) ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով: Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ»,- գրել է պատգամավորը։
    17:23
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրավիճակը կայունանում է․ Տոկաև
    Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է՝ երկրում իրավիճակը կայունանում է։ «Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է: Միևնույն ժամանակ, ահաբեկչական հարձակումների օջախները մնում են: Ուստի ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի ամենայն վճռականությամբ»,- ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ղազախստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ սահմանադրական կարգի և օրինականության վերականգնմանը աջակցելու համար ՀԱՊԿ-ի խաղաղապահ միացյալ կոնտինգենտի գործուղման հարցում աջակցության համար։
    17:00
    08.01.22
    Ավելին