Լրահոս
2022-01-08
-
ՄիջազգայինՏոկաևը պաշտոնանկ է արել Անվտանգության խորհրդի փոխքարտուղարին«ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ազամատ Աբդիմոմունովին:16:5108.01.22
-
ԱրցախԱրցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցածի հանգամանքներըԱրցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ Արցախի ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավել ենթադրյալ ռազմամթերքը։ Ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։ ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։16:4908.01.22
-
ՀայաստանԻրանի քաղաքացու բեռնատարը կողաշրջվել է Կապան-Տաթև ճանապարհինՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 11:16-ին ԻԻՀ քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ՝ ասելով, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն:16:3108.01.22
-
ԱրցախԱրցախում երբ են մեկնարկելու դասերըԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում, ուսումնական գործընթացը շարունակվելու է բնականոն հունով՝ ըստ նախապես ամրագրված հրամանի։ Հանրապետության մանկապարտեզները կգործեն հունվարի 10-ից։ Այդ օրը դպրոց կհաճախեն նաև հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարանների աշակերտները։ Ցածր 1-2-րդ դասարանների դպրոցականների դասերը կսկսվեն հունվարի 17-ից։ ԿԳՄՍ-ն կոչ է անում ծնողներին՝ երեխաների մոտ սուր շնչառական հիվանդությունների և ջերմության առկայության դեպքում մանկապարտեզ և դպրոց չուղարկել։16:3008.01.22
-
ՄիջազգայինԻնքնաթիռի անձնակազմի 8 անդամ փրկվել է հրդեհից«РБК»-ն գրում է, որ չինական Հանչժոու օդանավակայանում հրդեհվել է ռուսական Aviastar-TU ավիաընկերության Տու-204 ինքնաթիռը։ Ինչպես նշում է թերթը, ինքնաթիռը Նովոսիբիրսկից ժամանել է նախօրեին։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խցիկում, այդ պահին ինքնաթիռում եղել է մոտ 20 տոննա բեռ և 26 տոննա վառելիք։ Դեպքի վայր ժամանած հրշեջները փրկել են անձնակազմի ութ անդամներին։16:2308.01.22
-
ՀայաստանԱդրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբԱդրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ: Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել:16:1708.01.22
-
ՄիջազգայինՌուսաստանում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները սպառնալիքներ են ստացել. ՏԱՍՍԱնհայտ անձինք սպառնացել են պայթեցնել Ռուսաստանում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները, պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից: «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ «նախօրեին Դաշնությունում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին նամակներ են ուղարկվել՝ սպառնալիքով, որ կպայթեցնեն դեսպանատները»։16:1508.01.22
-
ՄիջազգայինԼրագրողները՝ անկարգությունների մասնակիցների թիրախումՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փաստել է, որ Ղազախստանում լրագրողները հայտնվել են անկարգությունների մասնակիցների թիրախում, սակայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով և իրական օգնություն չի ցուցաբերել։ Նա նշել է մի քանի օրինակ, այդ թվում՝ հարձակումը Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա, որի ժամանակ, ըստ Զախարովայի, մոտ 500 հանցագործ, ովքեր զինված են եղել, «ջարդել են ամեն ինչ իրենց ճանապարհին»։ «Եվ ահա ամենահետաքրքիրը. Ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ոչ ոք անգամ չի հարցրել «Միր»-ի և այլ լրատվամիջոցների լրագրողների ճակատագրի մասին, առավել ևս որևէ իրական օգնություն: Ոչ ոքի մտքով անգամ չի անցել մեկնաբանել այս վանդալիզմը»,- ընդգծել է Զախարովան։16:0008.01.22
-
ՄիջազգայինՂազախստանում ջուրը, գազը և հոսանքը չեն թանկանաՂազախստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրի կոմունալ ծառայությունների սակագները չեն բարձրանա մինչև հուլիսի 1-ը։ «Մասնավորապես՝ ջրի, գազի, հոսանքի մատակարարման ծառայությունների թանկացումը սառեցվում է»,- հայտնել են գերատեսչությունից։15:5408.01.22
-
ՀայաստանՓոխհրաձգություն՝ Վերին ՇորժայումՎարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանցի զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել: Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ինքը ևս լսել է կրակոցի ձայները, կապվել դիրքապահների հետ ու տեղեկացել, որ թշնամու կրակը լռեցվել է։ «Կրակոցների ձայները ես էլ եմ լսել։ Տղաների հետ խոսել եմ, հակահարված են տվել, լռեցրել թշնամու կրակը, չեն թողնում գլուխ բարձրացնեն։ Ադրբեջանցիները կրակել են դիրքերի ուղղությամբ, մերոնք էլ համապատասխան կրակոցներով առայժմ լռեցրել են»,- ասել է Երանոսյանը։15:4808.01.22
-
Հայաստան«Ախր, որ թուրքը խփեր, մեր վիշտն ուրիշ կլիներ». սպանված զինվորի տանն Ամանորը սգի վերածվեց«Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը եղել է դեկտեմբերի 31-ին սպանված զինվորի տանն ու խոսել ընտանիքի անդամների հետ․ Դեկտեմբերի 31-ին, երբ մարդիկ Ամանորի եռուզեռի մեջ էին, Սևանում բոթը տարածվեց` 18-ամյա զինծառայող Մովսես Թադևոսյանին սպանել են։ Բազմազավակ ընտանիքի համար այլևս Ամանորը տոն չի լինի։ Սևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամաս մտնող փողոցի վերևում սև, մեծ ժապավեն է փակցված, որի վրա գրված է «Մովսես 18»։ Սևանում յուրաքանչյուր երկրորդ մարդը ցույց է տալիս Մովսեսենց տան տեղը` զինվորի սպանության լուրն Ամանորի օրը ցնցել է քաղաքը։ Պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Տղային սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։ Նույն օրն էլ ընտանիքին հայտնել են Մովսեսի սպանության լուրը. այդ օրն առավոտյան, երբ կանայք նախատոնական եռուզեռի մեջ են լինում, Մասիսում բնակվող Մովսեսի քույրը` Մելանյան, ամուսնու հետ շտապել է Սևան քաղաք։ Մելանյայի ամուսինը կնոջը ոչինչ չի ասել` միայն նշել է, որ պետք է ծնողների կողքին լինի։ «Երկու եղբայրներս բանակում էին` նույն տեղում էին ծառայում. նրանցից մեծի` Հովսեփի հետ առավոտյան խոսել էի, բայց Մովսեսը չէր պատասխանել զանգերիս։ Ամուսինս շատ նյարդային էր վարում, և չէի ուզում նրան խոսեցնել, որ հանկարծ ավտովթարի չենթարկվենք... Ես միշտ հավատացել եմ Ամանորի հրաշքին, սպասել Նոր տարուն, որ երազանք պահեմ այդ գիշեր. մերոնց տուն գալիս մտքումս աղոթում էի` տեր Աստված, խնդրում եմ, միայն թե մեր շենքի մուտքի առջև լույս միացրած չլինեն։ Հրաշք տեղի չունեցավ, Ամանորի հեքիաթը փլվեց` փոքրիկ լույս էր միացված»,- ասում է Մելանյան։ Նրանց շենքի առջև լույսը միացրած է անգամ մեր այցի ժամանակ` կեսօրին։ Չնայած դրան, Մովսեսենց մեկ սենյականոց բնակարանում կիսամութ է` լույս միացնելու կարիք չկա, ամեն մեկն ուզում է մթության մեջ իր անկյունը գտնել։ Փոքրիկ տանը շատ մարդ կա` բոլորն իրար գլխի են հավաքվել. Մովսեսը երկու քույր ունի, որոնք ամուսնացած են և 3 եղբայր։ Եղբայրներից ավագը` Սրապիոնը, մեկ ամիս էլ չկա, որ ամուսնացել, առանձնացել և վարձով է ապրում, մյուս եղբայրը` Հովսեփը, Մովսեսի հետ է ծառայել և հիմա մի քանի օրով տուն է եկել։ Իսկ նրանց փոքր եղբայրը` Պետրոսը, հաջորդ տարի պետք է բանակ գնա։ Տանը հին կահույք է դրված, վերանորոգումն էլ հին է, ճաքած պատերի վրա խնամքով գաջ են քսել։ Ոնց են 6 երեխաներով և ամուսիններով տեղավորվել 1 սենյականոց բնակարանում, ապրել առանց հիմնական աշխատանք ունենալու` միայն իրենք գիտեն։ Մովսեսի հայրը ծխախոտը ծխախոտի ետևից ծխում է և աչքը չի կտրում տղայի` շրջանակի մեջ դրված նկարից. բոլորն ինչ–որ բան են խոսում` Մովսեսի մասին հուշեր պատմում, և միայն վերջինիս հետ ծառայած Հովսեփն է լուռ, տնից դուրս գալու պատրվակ է փնտրում։ Սակայն մայրը` տիկին Լիլիկը, չի թողնում նրան մենակ մնալ, դուրս իջնել` մյուսներին էլ զգուշացնելով, թե «աչքներդ Հովսեփից չկտրեք»։ Տիկին Լիլիկը պատմում է, որ Հովսեփին խաբել և ասել են, թե եղբայրն ինքնասպան է եղել, 2 շաբաթով թող տուն գնա։ «Բայց ես գիտեի, որ ինքնասպանություն չի, քանի որ տղերքն ասացին` իրեն կցված զենքից չի հնչել կրակոցը։ Մովսեսը ոչ ինքն իր հետ, ոչ էլ ուրիշների հետ խնդիրներ չի ունեցել»,- ասում է Հովսեփն ու դուրս գալիս սենյակից։ Նա օրեր անց կրկին պետք է մեկնի ծառայության. նույն զորամասում է շարունակելու ծառայությունը։ Հայրը` Արամայիսը, ասում է, որ ամենաշատը հիմա Հովսեփը պետք է ուժեղ լինի, որ կարողանա եղբորը հիշեցնող նույն տեղերում ծառայի։ «Ախր, որ թուրքը խփեր, մի քիչ ուրիշ կլիներ մեր վիշտը, գոնե կիմանայինք, որ հողը պաշտպանելիս է եղել։ Բայց մի չնչին պատճառով ջահել-ջիվան տղայիս խլեցին ինձնից»,–ասում է Արամայիսը ու հավելում, որ փոքր վիճաբանությունից է սկսել ամեն ինչ։ Ընտանիքը լուրեր ունի, որ կալանավորված տղային Մովսեսը նկատողություն է արել դիրքերում քնելու համար, որը վերածվել է վիճաբանության, ու դեկտեմբերի 31-ի առավոտյան կրակել են Մովսեսի գլխին։ Սակայն նշում են, որ սրանք լուրեր են և իրականությունը գիտեն երեքը` Մովսեսը, նրան սպանողն ու Աստված։ Ընտանիքը, սակայն, նշում է, որ Մովսեսը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ վարքով` աշխատասեր, պարտաճանաչ և հարգված տղա է եղել։ Ի դեպ, 4 եղբայրներով էլ նույն գործն են արել` ջերմատաքացուցիչներ են տեղադրել, հոսանքալարեր մոտնաժել։ Տարիքը կապ չունի` բոլորն էլ աշխատել են և օգնել ծնողներին ինչով կարողացել են։ Ծնողներն ասում են, որ երեխաներին ոչ մի կերպ չեն խառնելու այս ամբողջ գործընթացին` դատ-դատաստանին։ Տիկին Լիլիկը նշում է` իր տղաները որևէ մեկի հետ թշնամություն չպետք է անեն, քեն չպահեն։ Կնոջ խոսքով` չնայած իրենք դժվար կյանք են ունեցել, սակայն երեխաները լավ վարքով միշտ աչքի են ընկել քաղաքում։ «Օր է եղել` երեխաներս միայն ջուր են խմած եղել, բայց երբ դրսում որևէ մեկը կոնֆետ է առաջարկել երեխաներիս, չեն վերցրել` ասելով, թե արդեն կերել են։ Մենք շատ ծանր կյանք ենք տեսել` ես ու ամուսինս փայտ ենք կտրել, ծովը (խմբ. Սևանին այստեղ ծով են ասում) մտել, որ ձուկ հանենք՝ երեխաները սոված չմնան, բայց երջանիկ ենք եղել, որ իրար ունենք: Միշտ մտածել եմ, որ ամեն աշխատանք էլ մարդու համար է։ Հիմա էլ սպասում եմ` որևէ մեկը կանչի իր տունը մաքրելու, որ գնամ, ապրուստի փող ունենանք»,-ասում է տիկին Լիլիկը, ու առանց այն էլ ուռած աչքերը նորից թրջվում են։ Կնոջ մեծ որդին` Սրապիոնը, գալիս է, մոր կողքը նստում, փաթաթվում նրան, շոյում գլուխն ու հիշեցնում, որ պետք է ուժեղ լինի։ Սրապիոնը մորը մխիթարելուն զուգահեռ պատմում է, որ Մովսեսն անոթների խնդիր ուներ` ոտքի կոճի մոտ սևացել էին երակները, ասես այրված լիներ։ Ծառայության մեկնելուց առաջ ստուգումների ժամանակ ասել էին, որ պետք է ավելի մանրամասն զննության ենթարկվի, բայց Մովսեսը կամավորագրվել է, որպեսզի մեկնի ծառայության։ «Մովսեսն ասում էր` մամ ջան, գիտես ինչ հպարտ եմ, որ գիտեմ քեզ եմ պաշտպանում։ Ինքն իր ոտքի ցավերը խեղդելով, իր ուժերից վեր բաներ էր անում, որ զորքին չասեն` Մովսեսը լավ չի վազել, բոլորդ նորից վազեք։ Ու հիմա իր համածառայակցի ձեռքով գնաց»,- ասում է Սրապիոնը` հավելելով, որ ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, բողոքներ էլ չեն հնչել, քանի որ Մովսեսը հոգեբանորեն պատրաստ է մեկնել ծառայության։ Սրապիոնը պատմում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որին, ի դեպ, նա կամավորագրվել և մասնակցել է, Մովսեսի և Հովսեփի հետ Արցախ է գնացել։ Ավագ եղբայրը ցանկացել է, որ բանակ մեկնող եղբայրները տեսնեին, թե ինչ ասել է թշնամի, ինչ սպասեն նրանից։ Նա նշում է, որ չնայած ծնողները դժվարությամբ են մեծացրել իրենց, սակայն երբ մեծացել են, հասկացել են, որ 4 տղաներով` 4 սյուներով ամուր կանգնած է իրենց տունը։ Իսկ հիմա, երբ այդ սյուներից մեկը չկա, Սրապիոնը վախենում է, որ ուժեղ քամուց տունը կարող է փլվել։ Տղայի խոսքի վրա տիկին Լիլիկը կրկին հուզվում է` ասելով, որ արդեն իսկ փլվել է ամեն ինչ։ Օրեր անց երկու աղջիկները, ավագ որդին տուն կգնան, Հովսեփը կմեկնի ծառայության, իսկ շուտով` ամռանը, արդեն փոքր տղան կմեկնի ծառայության և տունը լրիվ կդատարկվի... Արցունքների միջից տիկին Լիլիկը նշում է` ինքը շատ երեխաներ է ունեցել, որ իրարով ապրեն, որևէ մեկն իրեն մենակ չզգա...15:4208.01.22
-
ՄիջազգայինԱվարտվել է հայ զինծառայողների տեղափոխումը ՂազախստանՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան: Նշվում է, որ նրանց տեղափոխումն իրականացվել է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռներով: Հայ զինծառայողներին տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Ալմաթիի օդանավակայանում: Երեկ՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են նաև 100 հայ զինծառայողներ:15:2708.01.22
-
ՄիջազգայինԱկտաուում ավարտվել է հանրահավաքը«Խաբար 24» հեռուստաալիքը հայտնել է, որ այսօր՝ հունվարի 8-ին, Ղազախստանի Ակտաու քաղաքում հանրահավաքը վերջապես ավարտվել է, երթևեկությունը՝ վերականգնվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Սպուտնիկ Ղազախստան»-ը, Ակտաուում ցուցարարները ապամոնտաժում են վրաններն ու ցրվում։ Քաղաքում սկսել է աշխատել բջջային ինտերնետը։ Ոստիկանները տարել են հանրահավաքի մի քանի մասնակցի, ովքեր հրաժարվել են լքել հրապարակը։15:0808.01.22
-
ՀայաստանՂազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ․ Նազարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է, որ բազմաթիվ հարցադրումների է հանդիպել՝ որն է Հայաստան խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում․ «Հստակ և պարզ նշում եմ՝ Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով. Ղազախստանը 44 օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ին։ Կարծում եմ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է և հստակ։ Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետևանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»,- գրել է պատգամավորը։14:5208.01.22
-
ՀայաստանԱնընդունելի էր Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելը․ Ագնեսա Խամոյան«Aravot.am»-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ․ -Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել և Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպե՞ս պետք է աշխատի և հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։ Իշխանության դիրքորոշումը պարզ է, իսկ ինչ է ի վերջո կարծում ընդդիմությունը՝ պետք է՞ր զորամիավորում ուղարկել Ղազախստան, թե՞ ոչ։ -Նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի իշխանություններին օգնելու մոլեռանդ պաշտպան Արմեն Գրիգորյանն այն նույն Արմեն Գրիգորյանն է, որը դեռ տարիներ առաջ, աշխատելով «սորոսական» հկ սեկտորում, խոսում էր Նազարբաևի՝ ծերուկ լինելու մասին, և նույն ջանասիրությամբ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է Ղազախստանը ձերբազատվի Նազարբաեւի միապետական ռեժիմից։ Սա զուտ հիշեցման կարգով, այստեղ կարող ենք հիշել նաև Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարությունները, երբ ընդդիմադիր ժամանակ ծաղրում էր ՀԱՊԿ-ին կամ իշխանափոխությունից հետո, երբ սկսեց վարկաբեկել այս կառույցը՝ կալանավորելով այդ ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (Յուրի Խաչատուրովին-Ն.Գ․)։ Հիմա ավելի դիպվածային. փաստորեն, ըստ Արմեն Գրիգորյանի, ՀԱՊԿ մեխանիզմները աշխատող մեխանիզմներ են: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են դրանք աշխատում Ղազախստանի ներքաղաքական կյանքի համար եւ ոչ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանը նույն այդ «գործուն մեխանիզմները» թեկուզ այսօր չի կիրառում Սև լիճ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից տարածքը մաքրելու համար։ Երբ Արմեն Գրիգորյանն այնքան է անկեղծանում՝ խոստովանելով, որ հնարավոր ներքաղաքական սրման ժամանակ ՀԱՊԿ-ից ակնկալում են նույն օգնությունը Հայաստանին, ես կարո՞ղ եմ արձանագրել, որ ՀԱՊԿ «գործուն մեխանիզմները» լավ էլ հատուկ չեն պնդել ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից դուրս շպրտելու համար, բայց փոխարենը գործի կդնեն բողոքի ակցիայի դուրս եկած սեփական քաղաքացիների դեմ։ Արմեն Գրիգորյանը շատ հստակ մեսիջ է տալիս ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանցիները հեչ, բայց որ ներքաղաքական իրավիճակը սրվի, դուք էլ մեզ պետք է օգնեք։14:4608.01.22
-
ՄիջազգայինԿազմակերպիչը Հայաստանն է․ ինչ է ասել ՊեսկովըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: «Դեռ հայտնի չէ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- ասել է Պեսկովը։14:4208.01.22
-
ՄիջազգայինՂազախստանում օտարերկրացի է զոհվելԻսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ անկարգությունների պատճառով Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իսրայելի քաղաքացի է զոհվել: «22-ամյա իսրայելցի Բեն Կոջիաշվիլին սպանվել է նախորդ գիշեր Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին տարիներին երիտասարդն ապրել է Ղազախստանում: Գերատեսչությունը հավելել է, որ իսրայելցի դիվանագետները կապ են պահպանում սպանվածի ծնողների հետ, որոնք ապրում են Ղազախստանում, ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ապրում են Իսրայելում և աջակցում են, որպեսզի նրա մարմինը տեղափոխվի հայրենիք: Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Ղազախստան այցելելու վտանգի մասին և հորդորել Իսրայելի քաղաքացիներին զգուշություն պահպանել:14:4008.01.22
-
ՄիջազգայինԵրբ Ղազախստանից դուրս կբերվեն Ռուսաստանի քաղաքացիներըՂազախստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան: Ղազախստանում մասսայական անկարգությունների պատճառով ռուսական ավիաընկերությունները հետաձգել են չվերթները Ղազախստան:14:3008.01.22
-
Միջազգային13 տարեկան երեխան իր վարած մեքենայով վթարի է ենթարկվելԱյսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:14:2608.01.22