Լրահոս
2022-06-27
-
ԱրցախՄեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն. Ալիևը՝ ՔարվաճառումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։ «Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի «իր մարտավարությանը» (չակերտները՝ Tert.am), փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք «ռևանշիստական ուժերի» (չակերտները՝ Tert.am) գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,- ասել է Ալիևը։12:0627.06.22
-
ԻրավականԴպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, գողոնը՝ հայտնաբերվելՀունիսի 25-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23.00-ից ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դպրոցի առաջին հարկի լաբորատորիայի դասասենյակի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել դպրոց, կոտրել դասասենյակների դռներն ու պատուհանները, ապա կոտրելով ուսուցչանոցի դուռը՝ գողացել են 343.890 դրամ արժողությամբ նոթբուք: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բերման է ենթարկվել հրազդանցի 39-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն:12:0127.06.22
-
Շոու բիզնեսԲեն Աֆլեքի 10-ամյա որդին նստել է ճոխ Lamborghini-ի ղեկին՝ հարվածելով հետևում կայանված BMW-ինDaily Mail-ը հայտնում է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը որոշել էին շքեղ մեքենա վարձել։ Նրանք դերասանի 10-ամյա որդու՝ Սեմուել Գարների հետ գնացել են մեքենաների վարձույթի գործակալություն և ընտրել վառ դեղին Lamborghini։ Աֆլեքի որդին նստել է ղեկին և պատահաբար բախվել է հետնամասում կանգնած սպիտակ BMW-ին։ Ինչպես պարզվել է, լուրջ վնասվածքներ չեն եղել։11:5527.06.22
-
ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանին վիրահատության են ենթարկումԱԺ արտահերթ նիստին ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հայտարարել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության կենթարկվի։ Խաչատուրյանը պարզաբանել է, որ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և այս պահին նրան վիրահատության են ենթարկում, կամ, գուցե արդեն վիրահատել են։11:4927.06.22
-
ԻրավականՍտեփանակերտում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել էՀունիսի 22-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ.Ս.-ն, Մ.Խ.-ի կողմից հրավիրված լինելով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 3 հասցեում կազմակերպված խնջույքին, սեղանի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելուց հետո, Կ.Ս.-ն իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է հրազեն հանդիսացող, մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը և սեփական անձի առավելությունն ընդգծելու անթաքույց մոլուցքով մղված, շրջապատին և հասարակությանը հակադրվելու, հակազդելու ցանկությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու խնջույքին ներկա գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև արհամարհելով հասարակական հարաբերություններում ընդունված համակեցության կանոնները, այդ թվում՝ հաշվի չառնելով գիշերային ժամին բնակավայրում գտնվելու հանգամանքը, նշված հրազենի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված՝ արձակել է կրակոցներ՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Արցախի դատախազությունից հայտնում են՝ դեպքի առթիվ հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ: Կ.Ս.-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել և ճանաչվել է իրեղեն ապացույց: Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:11:4627.06.22
-
Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու hասցրած վնասներըՇիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու վնասները: Հունիսի 26-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են մարզի մի շարք համայնքներ: Հիմնականում տուժել են Արթիկ համայնքի բնակավայրերը: ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ քամու պատճառով միայն Հառիճում 5 տանիք է վնասվել, իսկ Նահապետավանում՝ 10: Նահապետավանում քամին քշել տարել է բնակելի տների ու անասնագոմերի տանիքներ, տապալել է էլեկտրասյուներ և ծառեր:11:4327.06.22
-
ՏարածաշրջանԱդրբեջան բերվել և բերվում են նոր զենք և ամենաարդիական տեխնիկա. ԱլիևԲաքուն ամենաարդիական զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է ստորագրել, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «News.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է «APA.az»-ը։ «Ադրբեջանական բանակն էլ ավելի ուժեղ է դարձել՝ թե՛ սպառազինման, թե՛ մարտունակության տեսակետներից։ Մենք ստորագրել են ամենաարդիական զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր։ Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան են բերվում նոր զենք եւ ամենաարդիական տեխնիկա»,- նշել է Ադրբեջանի նախագահը Քարվաճառ (Քելբաջարի շրջան) այցի ժամանակ։11:3827.06.22
-
Շիրակի մարզում հունիսի 20-26-ը գրանցվել է 45 ծնունդՀունիսի 20-26-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույսաշխարհ է եկել 27 տղա,19 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 45 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։11:3627.06.22
-
ՔաղաքականԲոժկոյի կինը հրապարակավ վիրավորել է Գեղամ Նազարյանին Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ա. Բոժկոյի կինը ֆեյսբուքյան հարթակում վիրավորել է արցախյան 44-օրյա պատերազմում կրտսեր որդուն կորցրած Գեղամ Նազարյանին։ ԱԺ պատգամավոր Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրին երկու բան է պակասում։ Երկու բանի խիստ պակաս ու կարիք կա։ Երկրին, որ ասում եմ, նկատի ունեմ միջին վիճակագրական հայաստանցուն»։ Ուկրաինացի դիվանագետի կինը՝ Ռաիզա Կարագեզյանը, արձագանքել է. «Ձեզնից ի՞նչ հայաստանցի: Էն է, երևում է թաթար-մոնղոլական ծագում ունեք, ասա չինգիզոիդ եք, էլի, դրա համար եք պուտին չինգիզոիդի ճորտը դարձած մոսկովիներին ջատագովում: Մոսկովիների պես դուք էլ չինգիզխանի ժառանգորդ եք, ֆոտոյից եմ տեսնում»։ 11:3127.06.22
-
Պաշտոնական լրահոսԹերգի գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածըՀորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:11:2527.06.22
-
ՔաղաքականԲԴԽ անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել․ Վահե ՀովհաննիսյանԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել։ Ու այդպես ձև անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբեկյանի դատը։ Ու դատավորը ձև անի, թե դատավորները չե՞ն ենթարկվում ճնշումների, ասել է թե՝ «կուտ չե՞ն ուտում»։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։ «Դատախազները պետք է ձև անեն, որ իրենք չեն ենթարկվում քաղաքական պարտադրանքի, ասել է թե՝ «իրենց վզին չե՞ն դնում»։ Մենք պետք է ձև անենք, թե դիմադրության շարժման մի քանի տասնյակ ակտիվիստների կալանք տվող ու հետո դատող դատավորները, քննիչները, դատախազներն անաչա՞ռ են։ Նրանց համա՞ր էլ է «մեկը՝ հազար ու հազարը՝ մեկ»։ Դատաիրավական համակարգը վերածվել է գողականի, միլիցիայականի, նիկոլականի ինչ-որ միքսի, ու այդ համակարգը մարդկային ճակատագրեր է որոշում, մարդ բռնում, մարդ դատում, երաշխիք տալիս, ինդուլգենցիա նվիրում... «Զրոյից՝ Հայաստան» կոնցեպցիան է լինելու Հայաստանի վերականգնման առանցքում։ Օրինակ, պետք է զրոյից սարքել նոր դատաիրավական համակարգ, որովհետև այլասերումներն այնքան խորքային են, որ կիսատ-պռատ լուծումներով արդյունք չի լինի։ Եվ այդ նոր համակարգի առանցքում պետք է լինեն անձնական և մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորները, քննիչները, դատախազները։ Իսկ այդպիսիք կան, ու նրանք քիչ չեն։ Եվ, ընդհանրապես, մենք մի պահից պետք է դադարենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, թե նորմալ ապրում ենք՝ առանց արժանապատվության ստորացման, առանց ծանր կորուստների, առանց նոր ստորացման ու կորուստների սուր ռիսկի։ Մենք թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է։ Իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային է»։11:1927.06.22
-
ՏարածաշրջանԱլիևը շարունակում է սպառնալ ՀայաստանինԵթե Հայաստանը փորձի ժամանակ ձգել սահմանները որոշելու հարցում, ապա կզղջա դրա համար: «Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քելբաջար կատարած այցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա նաեւ հայտարարել է, որ «եթե ռեւանշիստները Հայաստանում գլուխ բարձրացնեն, նրանք պետք է իմանան, թե ինչ է իրենց սպասվում»։11:1427.06.22
-
ԱրցախԱլիևն այցելել է ՔարվաճառԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է «Քալբաջար-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, գրում է Minval.az-ը։ Նշվում է, որ Լև գետի վրա կառուցված կայանն օկուպացված Քարվաճառում Բաքվի կողմից կառուցված և շահագործման հանձնված առաջին հիդրոէլեկտրակայանն է։11:1027.06.22
-
ՀասարակականԷրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀունիսի 27-ից մինչև հուլիսի 1-ը Երևան քաղաքի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:11:0527.06.22
-
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ կա տուժածՀունիսի 27-ին՝ ժամը 02:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի և Աշտարակի խճուղու խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ կա արգելափակված քաղաքացի։ Փրկարարները արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Ռ․ Օ․-ին (ծնված 1997 թ.)․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։11:0027.06.22
-
ՀայաստանՊուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պիշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այժմ իրականացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։10:5327.06.22
-
Պաշտոնական լրահոսՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:10:4827.06.22
-
Մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին ժամը 09:00-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը, ժամը 09:00-16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ջրամատակարարումը, ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը, ժամը 10:30-12:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան, 26 Կոմիսարներ, Մյասնիկյան, Վ.Տերյան, Չարենց, Կամո փողոցների ջրամատակարարումը, ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արբատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:10:4327.06.22
-
ԱռողջապահականՀանրապետությունում պատվաստումների ընդհանուր թիվը 2․213․980 էՀունիսի 26-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների թիվը 2 213 980 է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին բաղադրիչը ստացել է 1 138 181 քաղաքացի, երկրորդ բաղադրիչը՝ 1 012 977 քաղաքացի: Խթանիչ պատվաստումների թիվը 58 283 է:10:4127.06.22
-
ԻրավականԿանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հանցավոր մտադրությունների իրագործումը խափանելու ուղղությամբ: Նախազգուշացում. թմրամիջոցների առաձնապես խոշոր չափերով մաքսանենգության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։10:4027.06.22