Լրահոս

2022-07-08
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի կանանց բասկետբոլի Մ20 հավաքականը մեկնել է Սկոպյե
    Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Սկոպյե են մեկնել հետևյալ խաղացողները. Մերի Գրիգորյան Լուսինե Տիտանյան Մարիամ Վիրաբյան Շուշան Դանիելյան Նառա Զեյնալյան Սոֆյա Հակոբյան Դիանա Սարյան Նարէհ Ավակիան Անի Մկրտչյան Մանե Շահինյան Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ Ավեդիքիանը: Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերը:
    13:37
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցը
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմի հարցով հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք բանակցություններ ենք վարել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել ենք քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակներում: Մենք մշտական կապ ենք պահպանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ այդ թեմայով, երեկ ես նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ»,- ասել է Չավուշօղլուն:
    13:31
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում Է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով
    Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի ֆոնին: Այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, ԼԴԿ-ն իր բոլոր թեկնածուներին խնդրել Է այս պահին հրաժարվել ցանկացած փողոցային ելույթներից: Աբեի դեմ մահափորձը կատարվել Է հենց նման միջոցառումներից մեկի ընթացքում: Միեւնույն ժամանակ, ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունում, որն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն Է, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտությունների անցկացման ժամկետները, որոնք պլանավորված են հուլիսի 10-ին, չեն փոխվել նախկին վարչապետ Աբերի դեմ մահափորձից հետո: Աբեի դեմ մահափորձը տեղի Է ունեցել ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ճառով հանդես Էր գալիս Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ ընտրարշավի շրջանակներում: 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել Է նրա թիկունքին: Աբեն հոսպիտալացվել Է կրծքի եւ պարանոցի վերքերով: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Աբեն գտնվում Է «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», բայց նրա մահը հաստատված չԷ: Հարձակվողը ձերբակալված Է, նրա դրդապատճառները հայտնի չեն: Հաղորդվում Է, որ ավելի վաղ նա ծառայել Է Ճապոնիայի ռազմածովային ուժերում:
    13:25
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սինգապուրում երկու թմրավաճառներ կախաղան են հանվել
    AFP-ին հայտնում է, որ Սինգապուրում երկու թմրավաճառներ կախաղան են հանվել։  Սինգապուրն ունի աշխարհում թմրամիջոցների մասին ամենախիստ օրենքներից մի քանիսը եւ պնդում է, որ մահապատիժը մնում է թմրամիջոցների առեւտրի արդյունավետ կանխարգելիչ միջոց։ Մարտից Սինգապուրում մահապատիժների թիվը հասել է չորսի
    13:19
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն մահացել է
    NHK հեռուստաալիքը հայտնում է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է:
    13:13
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատում հարևանների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով
    Հուլիսի 8-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են ընդունվել «քթոսկրի կոտրվածք, աջ ուսահոդի առաջնային և հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ 40-ամյա տղամարդ և «ձախ բազկի, աջ գոտկային շրջանի կողմնային և հետին մակերեսների կտրած-ծակած վերքեր, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ 17-ամյա պատանի: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցում հիվանդանոց տեղափոխված հայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 43-ամյա հարևանի հետ, հարվածել իրար, այդ ընթացքում էլ 43-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևաններին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական վարույթ:
    13:07
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նոր Նորքի 5, 8, 9-րդ զանգվածների ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 8-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Նոր Նորքի 5, 8, 9-րդ զանգվածների ջրամատակարարումը
    13:01
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը դեռ որևէ լուրջ բան չի սկսել Ուկրաինայում. Պուտին
    «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանը մինչ այժմ որևէ «լուրջ» բան չի արել Ուկրաինայում։  «Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ ասեմ, թող փորձեն»,- ասել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ կատարվում է այժմ Ուկրաինայում, կրում է հավաքական Արևմուտքը:
    12:55
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ելփինի գյուղապետի խոսքով՝ իրենց գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը շեղվել է ու ընկել մեքենայի վրա
    «168.am»-ը գրել է. «Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր։ «168.am»-ի հետ զրույցում Ելփին գյուղի ղեկավար Անդրանիկ Աղախանյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չկա։ «Գյուղում ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա։ Դեպքը որ պատահել է, գյուղից վերև է՝ Երևան եկող ճանապարհի կողքին հաց ուտելու օբյեկտ կա, դրա կողքին քաղաքացիական ավտոմեքենա է կանգնած եղել, փամփուշտն այդ մեքենայի վրա է ընկել։ Այսինքն՝ կոնկրետ այդ հատվածը դիտարկվող տեղ չէ, մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը, պատահաբար, երևի շեղվել է ու ընկել մեքենայի վրա»,-  նշեց Անդրանիկ Աղախանյանը։ Ըստ Ելփինի գյուղապետի, բնակիչները կրակոցներից խուճապի չեն ենթարկվել, այս պահին էլ անցել են իրենց առօրյա աշխատանքին»։
    12:50
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապարանի կրակոցներից վիրավորված քաղաքացիների առողջական վիճակում փոփոխություն չկա
    Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը: Հոսպիտալացված մյուս քաղաքացու վիճակը բավարար է:
    12:43
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մոլդովական փողոցում վեճի ժամանակ եղբայրները վնասվածք են պատճառել 31-ամյա երիտասարդին
    Հուլիսի 7-ին, ժամը 01.23-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 01.00-ին Մոլդովական փողոցում նրա հետ վիճաբանել են 22 և 29 տարեկան երկու եղբայրներ, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա երիտասարդին: Եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
    12:37
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի գինը մի փոքր բարձրացել է
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 405 դրամ է, վաճառքինը՝ 412 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 416 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.50 դրամ է, վաճառքինը՝ 6.70։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.20 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 405 դրամով, վաճառվում՝ 419 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 440 դրամ է։
    12:34
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն աշխատանքային այցով Եվրոպայում է, հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի նախագահի արտաքին քաղաքականության գծով տեղակալ Պեդրո Մարկեսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ «Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Արցախյան հակամարտության ներկա հանգրվանին, ԵՄ միջնորդությամբ բանակցային գործընթացին և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հանգամանքներին։ Իշխան Սաղաթելյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության վերջնական կարգավորման նախադրյալ և նշել, որ ցանկացած այլ լուծում հանգեցնելու է նոր պատերազմի կամ Արցախի էթնիկ զտման ու հայաթափման: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը ցանկանում է խաղաղություն, ձգտում դրան, բայց այն պետք է լինի արժանապատիվ, այլ ոչ թե հայության հայրենազրկման գնով: Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, խոսել ՀՀ ներքաղաքական հարցերի, ժողովրդավարական գործընթացներին վերաբերող խնդիրների մասին»,- գրված է հաղորդագրության մեջ:
    12:31
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 39 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 39 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 8, ընտանեկան բռնության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ինքնիրավչության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, ֆիզիկական ներգործության ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:25
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լավրովը ժամանել է G20-ի ԱԳ նախարարների հանդիպմանը
    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Մեծ քսանյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպման, որն անցկացվում է ինդոնեզական Բալի կղզում:  Երեկ Մեծ յոթնյակի երկրների դիվանագիական գերատեսչությունների ղեկավարները որոշել էին չմասնակցել ընթրիքի՝ ի նշան Լավրովի ներկայության դեմ բողոքի: Ավելի վաղ Լավրովը G20-ի շրջանակում բանակցություններ է անցկացրել Չինաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Վան Իի և Մևլյութ Չավուշօղլուի հետ:
    12:19
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել, որ «թափանցիկ» ասուլիսներով հանդես գա
    Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում, բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով, ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:
    12:13
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ. Մխիթարյան
    «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել միլանյան թիմի հետ։ «Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կից տեղադրելով լուսանկարներ։
    12:07
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուլիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը
    «Հուլիսի 8-ին, ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: Աստծով, ոգով, մինչև վերջ»,- գրել է Իշխան Սաղաթելյանը:
    12:04
    08.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.07.22
    12:01
    08.07.22
    Ավելին