Լրահոս

2022-01-08
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանում օտարերկրացի է զոհվել
    Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ անկարգությունների պատճառով Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իսրայելի քաղաքացի է զոհվել: «22-ամյա իսրայելցի Բեն Կոջիաշվիլին սպանվել է նախորդ գիշեր Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին տարիներին երիտասարդն ապրել է Ղազախստանում: Գերատեսչությունը հավելել է, որ իսրայելցի դիվանագետները կապ են պահպանում սպանվածի ծնողների հետ, որոնք ապրում են Ղազախստանում, ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ապրում են Իսրայելում և աջակցում են, որպեսզի նրա մարմինը տեղափոխվի հայրենիք: Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Ղազախստան այցելելու վտանգի մասին և հորդորել Իսրայելի քաղաքացիներին զգուշություն պահպանել:
    14:40
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երբ Ղազախստանից դուրս կբերվեն Ռուսաստանի քաղաքացիները
    Ղազախստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան: Ղազախստանում մասսայական անկարգությունների պատճառով ռուսական ավիաընկերությունները հետաձգել են չվերթները Ղազախստան:
    14:30
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    13 տարեկան երեխան իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել
    Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
    14:26
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանում երկինք կբարձրանա առաջին ինքնաթիռը
    «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ առաջին ինքնաթիռն Ակտաուից Նուր-Սուլթան կթռչի այսօր՝ հունվարի 8-ի երեկոյան: Ինքնաթիռը Ղազախստանի մայրաքաղաք կհասցնի այն ուղևորներին, որոնք ստիպված էին եղել մնալ Ակտաուի օդանավակայանում: Հետագա թռիչքների չվացուցակը դեռ հայտնի չէ:
    14:21
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Լկտի ոճով կատակ․ ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ-ին
    Ղազախստանում ռուսների դերի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները ՌԴ ԱԳՆ-ը «լկտի ոճով կատակ» է անվանել։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ ամերիկացի դիվանագետը «ՀԱՊԿ-ի բացարձակ օրինական պատասխանը» հանրապետության ղեկավարության՝ անվտանգության ապահովմանն աջակցելու կոչին ուղեկցել է չարամիտ դիտողությամբ. «Մեկ դաս անցյալ պատմությունից. դժվար է ստիպել նրանց հեռանալ»: «Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նա նկատի ունենա հետևյալը. երբ ամերիկացիները քո տանն են, կարող է դժվար լինել ողջ մնալը, չթալանվելը կամ չբռնաբարվելը»,- ասվում է ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում: Գրառման հեղինակների կարծիքով՝ ամերիկյան պետականության բոլոր երեք հարյուր տարիները դա են ցույց տվել։ «Այս մասին շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտ մարդիկ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այս անկոչ հյուրերին իրենց տանը»,- ասել են գերատեսչությունում։
    14:03
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է
    Ղազախստանի Առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոնի շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ ներքին միգրացիայի հետ։
    14:00
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    44-ամյա տղամարդը դրամապանակ է գողանում
    Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին կորցրել է դրամապանակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու դրամապանակը օդանավակայանի ավտոկայանատեղիի մուտքի մոտ՝ սայլակի վրայից, գողացել է 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 7-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Նա ներկայացրել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, 101.100 ՌԴ ռուբլի, նաև այլ իրեր։ Կատարվում է քննություն։
    13:51
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՊԿ ԱԽ-ի գագաթնաժողով կանցկացվի. Պուտին-Տոկաև նոր պայմանավորվածություն
    Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մոտ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ հաղորդագրության` Ղազախստանի նախագահը Պուտինին առաջարկել է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ։
    13:34
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գազը ապրիլից հնարավոր է թանկանա
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառել, որ ապրիլից գազը կթանկանա: «Գազպրոմ Արմենիան» փետրվարին հանձնաժողով է ներկայացնելու գազի սակագնի բարձրացման հայտ: Սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոխվի։
    13:32
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է զոհվել
    Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից, ևս մեկը վիրավորվել է քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: «Ըստ երեխաների իրավունքների պաշտպանի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է եղել 11-ամյա երեխայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոց ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հաղորդվում է, որ դեռահասը հոր հետ մեքենա վարելիս է եղել, երբ կրակել են նրանց մեքենայի վրա:
    13:31
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի գործողությունները
    «Hraparak.am»-ը գրում է, որ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը նոր պաշտոն է ստացել․ «Տխրահռչակ քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը վերջերս կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել: Երիտասարդը աշխատանքի է անցել Անվտանգության խորհուդի քարտուղարի գրասենյակում, Արմեն Գրիգորյանի օգնականի պաշտոնում: Թե ինչպես է քաղակտիվիստը այս պաշտոնը ստացել, գաղտնիք է մնում, բայց ինչպես ասացին մեր աղբյուրները նրան սկզբում փորձել են տեղավորել ԵՊՀ ռեկտորի օգնականի պաշտոնում, սակայն նորանշանակ ռեկտորը խիստ դեմ է եղել, արդյունքում կանգնել են ԱԽՔ-ի տարբերակի վրա: Այս նշանակումը ուշագրավ ա նրանով, որ որ օրերս ՀԱՊԿ խորհրդի որոշման դեմ տարածված հայտարարության տակ կա նաև «Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ» ստորագրությունը, ստացվում է, որ նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի վերջին գործողությունները: Փաստորեն ԱԽՔ գրասենյակի աշխատակիցը դեմ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերը մեկնեն Ղազախստան:  Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հայտնի է նաև Նարեկ Մալյանի աղբարկղը նետելու փորձով, ինչը ոստիկանների կողմից կանխվել էր: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պարոն Պետրոսյանից, թե՛ իր նշանակման մասին, թե՛ այն հայտարարության մասին, որը ինքը ստորագրել է, սակայն նա ասաց, որ չի պատրաստվում պատասխանել մեր հարցերին, իսկ ԱԽՔ գրասենյակի մամուլի պատասխանատուն ասաց, որ ավելի ուշ կկապվի մեզ հետ, հիմա հանդիպման է: Հետաքրքիր է, ինչ է մտածում Դավիթ Պետրոսյանի անմիջական ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ այդ հայտարարության և Պետրոսյանի դիրքորոշման վերաբերյալ»,- գրել է թերթը։
    13:28
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանում բնակարանի հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
    Երևանում գիշերը բռնկված հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այրվել է Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանը: Փրկարարները շենքից 28 քաղաքացու են տարհանել:
    13:20
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնի է՝ ով էր Փարաքարում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը
    ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 41-ամյա կին է եղել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբերը։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չէին հայտնաբերվել: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
    13:17
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հակաահաբեկչական գործողություն Ղազախստանում. 6 ահաբեկիչ ոչնչացվել է, 4404 մարդ՝ ձերբակալվել
    Ղազախստանում լուսադեմին իրավապահները 6 զինյալի են ոչնչացրել: Պաշտոնապես ձերբակալված է 4404 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավոր է մոտ 1000 մարդ: Թեև անկարգությունները դեռ շարունակվում են՝ իշխանությունները հայտարարել են, որ Ակտոբե քաղաքում իրավիճակը լիովին վերահսկում են իրավապահները: Նախագահ Տոկաևը այսօր նորից հրամայել է՝ ոչնչացնել բոլոր զինյալներին, որոնք կհրաժարվեն զենքը վայր դնել:
    13:14
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց. Սարգսյան
    «The Spectator World» պարբերականը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է հրապարակել։ Հայաստանի վերջին զարգացումների մասին ծավալուն հոդվածում մասնավորապես գրված է․ «Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար: Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց: Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»,- ասում է Սարգսյանը»։
    13:11
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանի նախագահը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել
    Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: «Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել»,- գրել է նա։
    13:05
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամուսինները մահացել են․ ավտովթար՝ Արագածոտնում
    Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: «shamshyan.com»-ը հաղորդում է՝ ժամը 02:30–ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու, շուրջ 50 մետր գլորվելով, հայտնվել կամրջի տակ։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 44-ամյա Միլենա Ասատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ մահացածները ամուսիններ էին, ամուսինը` Արա Սահարյանը Բաղրամյան համայնքի նախկին գյուղապետն էր։
    13:00
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում՝ կորոնավիրուսի վերջին տվյալները
    ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 7-ին, կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32789 քաղաքացու հետազոտություն, որից 4844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
    12:21
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի
    «ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ ոստիկանությունը Ղազախստանի Ակտաու քաղաքի հրապարակից բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի, որոնք հրաժարվել են լքել հրապարակը:
    12:13
    08.01.22
    Ավելին