Լրահոս

2022-02-28
  • Հայաստան
    «ՔՊ-ականները դեմ են մի օրինագծի, որը ժամանակին Փաշինյանն է հեղինակել». արգելված տեսակցություններ
    Պատգամավորների անձեռնմխելիությունը փշուր-փշուր է լինում բանտերի դռներին բախվելով: «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխոթյուն անել, որպեսզի պատգամավորները ցանկացած պահի կարողանան տեսակցել բանտարկյալներին: ՔՊ-ն դեմ է: Չնայած, մի ժամանակ տեսակցությունների արգելքից բողոքում էր ընդդիմադիր Փաշինյանը: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քննարկումը լեզվակռվի է վերածվել:
    23:21
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Գուցե հաշվե՞ք Բրիտանիայի կառավարության սպանածներին, թե քանի՞ խաղաղ բնակիչ ու բրիտանացի զինվոր է սպանվել Իրաքում»․ Մարիա Զախարովան՝ Sky News-ի լրագրողին
    Լրագրողը հարցրել է, թե Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի բնութագրմամբ՝ Պուտինը, ինչպես իրենք են ասում, թոկից փախել է, խելքը թռցրել եւ չսադրված գրոհ է սկսել հարեւանի վրա, ինչպե՞ս է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը գնահատում այդ գործողությունը, ինչին Մարիա Զախարովան պատասխանել է. «Զարմանալի է, որ այդպիսի գնահատականներ Բրիտանիայի պաշտպանության նախարարը տալիս է այլ երկրի ղեկավարին: Ես կարծում եմ, որ նա լիովին կարող էր նույնատիպ մակդիրներ գործածել՝ նայելով Բրիտանիայի վարչապետին: Սա՝ եթե խոսենք անձնական գնահատականների մասին: Իսկ ինչ վերաբերում է գործողությանը, որի արդյունքում մարդիկ են զոհվում, այո, ցավոք, մեծ դժբախտություն է, որ հարկադրված ենք դիմել այդպիսի մեթոդների: Մենք այդ մասին խոսում էինք ուղիղ ութ տարի: Մեր քաղաքականության, մեր ջանքերի, մեր շուրջօրյա աշխատանքի ութ տարիները ուղղված էին նրան, որպեսզի ցույց տանք եւ ապացուցենք, որ ծայրահեղ լարված հակամարտության լուծման խաղաղ, բանակցային ճանապարհը, որ 2015 թվականին արդեն արյունածոր էր, իրադարձությունների ոչ բանակցային սցենարով ցանկացած զարգացում իր էությամբ ողբերգական է եւ ցանկացած ձեւով դրանից պետք է խուսափել: Ասացեք խնդրեմ, դեռ քանի՞ տարի պետք է շարունակվեր արյունահեղությունը Ուկրաինայի հարավ-արեւելքում, հի՞նգ, տա՞սը տարի: Ինչո՞ւ եք դուք զոհերին հաշվել սկսում այսօրվանից կամ երեկվանից: Ձեզ ո՞վ է իրավունք տվել չնկատել զոհերին, որոնք այս տարիներին հազարներ են եղել: Ինչպե՞ս ձեր խիղճը ձեզ չէր տանջում, երբ դուք՝ արեւմտյան լրագրողներդ, դատողություններ անելով Ուկրաինայի, Մինսկի պայմանավորվածությունների, Ռուսաստանի թեմայով, երբեք չէք խոսել այն մասին, որ Ուկրաինայի արեւելքում ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, անվանեք ինչպես ուզում եք, Դոնբասում խաղաղ բնակիչներ էին զոհվում: Դուք նրանց, պարզապես, չէիք նկատում, նրանց երբեք բանի տեղ չէիք դնում, ըստ երեւույթին, ինչպես նախագահ Զելենսկին նրանց մարդու տեղ չէր դնում: Ո՞վ է ձեզ իրավունք տվել զոհերի մասին խոսել սկսած այսօրվանից: Եթե դուք այսպես եք կառուցում ձեր ռեպորտաժները, եթե դուք երեւույթին այդպես եք մոտենում, ապա դուք ոչ լրագրող եք, ոչ էլ մարդ: 13 հազար մարդ, ես նրանց չեմ բաժանում, թեեւ ցանկություն է առաջանում եւ այդպես էլ պետք է որ լիներ, թե ովքեր են առաջինը կրակել, ովքեր են եղել Ուկրաինայի զինված ուժերում, այսինքն, կանոնավոր բանակում, նացիոնալիստական ջոկատներում, որոնք հետո փոխակերպվեցին Ուկրաինայի զինված ուժերի: Ես նրանց չեմ բաժանում եւ հիմա չեմ տարանջատում քաղաքացիական անձանցից եւ այն մարդկանցից, որոնց դուք հիմա անվանում եք ապստամբներ, անջատողականներ, իսկ մենք՝ աշխարհազորայիններ: Ես ընդհանուր թիվ եմ ասում: 13 հազար մարդ է զոհվել ԵԱՀԿ տվյալներով: Ընդ որում, ԵԱՀԿ-ն չէր կարող արձանագրել յուրաքանչյուր զոհը: Սա նրանց նախնական վերլուծությունն է: Որտե՞ղ էիք բոլորդ: Ինչո՞ւ այդ հարցերը չէիք տալիս Կիեւում, ինչո՞ւ չէիք խոսում ու եթեր չէիք տրամադրում Դոնբասի մարդկանց, ինչո՞ւ նրանց ոչ միջազգային կազմակերպությունների նիստերին մասնակցելու, ոչ էլ օնլայն միանալու հնարավորություն չէիք տալիս: Դուք խիղճ չունեք: Եվ հաջորդ հարցը: Գուցե կհաշվե՞ք Բրիտանիայի կառավարության սպանածներին, թե մոտավորապես քանի՞ խաղաղ բնակիչ է սպանվել Իրաքում, այնտեղ բրիտանացի քանի՞ զինվոր է զոհվել: Իսկ Աֆղանստանի մասին խոսել չե՞ք ցանկանում: Արդեն ժամանակն է: Դրա համար ուրիշներին գնահատական տալուց առաջ սկսեք ձեզնից: Իսկ եթե կխոսեք Ուկրաինայից եւ Դոնբասի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար այնտեղ Ռուսաստանի գործողությունից, բարի եղեք սկսել ոչ 2022 թվականի փետրվարից: Սա շատ երկար տարիների պատմություն է: Հաշվեք նվազագույնը 2013 թվականից: Եվ վերջինը, որ ձեզ կասեմ: Սպանված մարդկա՞նց եք ուզում հաշվել: Իսկ 2013/2014 թվականներին Մայդանո՞ւմ: Հաշվե՞լ եք՝ քանի մարդ է այնտեղ զոհվել, քանի՞ մարդու են շարքից հանել դիպուկահարները, քանի՞ բերկուտականների են այնտեղ պառկեցրել, քանի՞ մարդու են պարզապես քարերով հարվածել ու տանջել: Դուք երբեւէ այդ մասին ռեպորտաժ պատրաստե՞լ եք: Գուցե, մեկ անգամ՝ այս տարիներին բոլորի մասին: Այնպես որ, դուք չէ, որ պետք է խոսեք: Այնտեղ գործողություն է ընթանում: Դա պատերազմի սկիզբ չէ, դա պատերազմն ավարտելու համար է, որը կլինի երկար տարիներ: Ու դա չիմանալ եւ չտեսնել, նույնքան հանցավոր է, որքան այս տարիներին Կիեւի ռեժիմին ինֆորմացիոն ծառայություն մատուցելը: Կներեք զգացմունքայնության համար, բայց այն հասունացել է: Մենք այլեւս չենք ցանկանում լսել եւ հավատալ ձեր զանգվածային լրատվամիջոցներին: Մենք կպատասխանենք ձեր հարցերին: Բայց ձեր այդ քայլերին համակերպվել մտադիր չենք, որովհետեւ, ինչ անում եք, քարոզչություն է: Եղել է քարոզչություն, բայց երբ դա միահյուսում եք պատերազմի հետ, որ երկու ամիս դուք ահագնացնում էիք, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, երբ հետո դա շուռ եք տալիս ու մեղավորներին սարքում անմեղ: Կներեք»:
    23:14
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորհրդանշական է, որ ժամանակին Արցախի Մարտունի քաղաքում և՛ Մոնթեի, և՛ Նժդեհի արձաններ են կանգնեցվել․ Աբրահամյան
    Շատ խորհրդանշական է, որ ժամանակին Արցախի Մարտունի քաղաքում և՛ Մոնթեի, և՛ Նժդեհի արձաններ են կանգնեցվել, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Արցախյան պատերազմները ցույց տվեցին, որ նրանց օրինակով նոր հերոսներ են ծնվել, նրանցով հերոսական սերունդ է դաստիարակվել ու ամուր կապվել իրենց հողին»,- գրել է նա։
    23:08
    28.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Գոչում էին՝ մահ հայերին». Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցն է
    Ուղիղ 34 տարի առաջ այս օրերին ադրբեջանցիները Սումգայիթում կոտորում էին հայերին՝ արցախյան շարժումը կանխելու նպատակով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի հայ է սպանվել Ադրբեջանի բանվորական քաղաքում: Սումգայիթի ջարդերը վերապրածներն այսօր ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղինկեր են խոնարհել, հարգանքի տուրք մատուցել:
    23:05
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան զենք կուղարկի Ուկրաինային
    Նորվեգիան զենք կուղարկի Ուկրաինային՝ դառնալով վերջին եվրոպական երկիրը, որը դա արել է ռուսական ներխուժումից հետո։ Այս որոշումը չեղարկում է պատերազմի մեջ կամ զինված հակամարտության սպառնալիքի տակ գտնվող եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներին զենք մատակարարելուց հրաժարվելու Նորվեգիայի քաղաքականությունը, որը 1950-ականներից է սկսվել, գրում է Reuters-ը։ Նորվեգիան M72 հակատանկային մինչեւ 2000 միջոց կտրամադրի, ասվում է կառավարության հայտարարության մեջ։ «Նորվեգիան խիստ քաղաքականություն է վարում ռազմական տեխնիկայի արտահանման հարցում, սակայն Ուկրաինան այժմ բախվում է արտակարգ հանգամանքների»,- ասել է վարչապետ Յոնաս Գար Շտյորեն։ Կիրակի օրը Նորվեգիան հայտարարել է, որ դուրս կբերի իր սուվերեն հիմնադրամը Ռուսաստանից եւ խոստացել է սաղավարտներ, զրահաբաճկոններ ու այլ սարքավորումներ ուղարկել Ուկրաինա:
    22:55
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել հայ համայնքի ներկայացուցչին
    Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել նաև Պշեմիսլի հայ համայնքի ներկայացուցիչ Ա․ Պետրոսյանին +48796225555 հեռախոսահամարով։
    22:46
    28.02.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուս խաղաղապահների ներկայությունը լռեցրել է ադրբեջանական մուղամը՝ Խրամորթում
    Թեև ադրբեջանցիները շաբաթ կեսօրից հետո այլևս բարձրախոսներով չեն սպառնում խրամորթցիներին, բայց գյուղապետը համոզված է, որ պատճառը ոչ միայն ռուս խաղաղապահների ներկայությունն է, այլ այն, որ ժողովուրդն այլևս դուրս չի գալիս այգիներում գործ անելու:
    22:45
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն Ռուսաստանին զրկեցին ֆուտբոլային բոլոր մրցաշարերից
    ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն արգելել են ռուսական բոլոր հավաքականների ու ակումբների մասնակցությունը մրցաշարերին։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։ Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայից, որտեղ՝ 1/8 եզրափակիչում պետք է մրցեր գերմանական «Լայպցիգի» հետ։
    22:27
    28.02.22
    Ավելին
  • Տնտեսական
    Խոպանից Հայաստան մտնող փողը դառնում է մանրադրամ. ռուբլու պատմական արժեզրկումը
    Ռուսաստանում արձանագրում են ռուբլու պատմական անկում: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կրկնվում է իրանական սցենարը, երբ առաջին պատժամիջոցների ժամանակ իրանական ռիալը աննախադեպ արժեզրկվեց: Ռուբլու անկման ֆոնին՝ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել Ռուսաստանի կենտրոնական բանկի ակիցաները, որ ֆինանսական կառույցը չկարողանա օգտվել արտաքին պահուստներից:
    22:16
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը քմծիծաղով է պատասխանում Արևմուտքի պատժամիջոցներին. «դե եկեք սկսենք»
    Որ Ուկրաինան լավ պաշտպանվի, անգամ Եվրամիությունն է ծայրահեղ միջոցների դիմում: Առաջին անգամ պատմության մեջ ԵՄ-ն պատերազմող երկրին զենք մատակարարելու մասին է հայտնել: Միությունը մտադիր է 450 մլն եվրոյի զենք ուղարկել Ուկրաինա: Ըստ Կրեմլի՝ Արևմուտքի մտադրությունը վտանգավոր է: Դաշնության նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում կարգուկանոնի վերականգնմանը:
    22:05
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շենգավիթում 9 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 1-ին, ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ներքին Շենգավիթի 1-15 փողոցներ, Արշակունյաց 69-129 համարներ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-85 համարներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    21:55
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ․ Ուկրաինային օգնություն են ուղարկում
    Ֆինլանդիան Ուկրաինային զենք մատակարարելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 28-ին մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը: «Նախագահը որոշել է Ուկրաինային աջակցել՝ զենք տրամադրելով: Դա պատմական որոշում է»,-նշել է նա: Ուկրաինա կուղարկվի 2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ:
    21:50
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Դըխկըլը-ցըխկըլը». փողոցային երաժշտությունը կարգավորել է պետք. քաղաքապետ
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում հնչող երաժշտությանը․ «Այն, ինչի մասին ես խոսում եմ, դրա մասին տարիներով խոսում ենք։ Երաժշտությունը, տարբեր երաժշտություններ են Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի մոտ, դըխկըլը-ցըխկըլը, չգիտեմ, այսպիսի բաներ դնում են։ Ենթադրում եմ, որ պիտի ցանկ լինի, որը հաստատվի քաղաքային իշխանությունների կողմից, այդ մարդիկ գնան, այնտեղ երգեն»։
    21:45
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստան-Ուկրաինա. 6 ժամ տևած բանակցություններ Բելառուսում
    Բելառուսում րոպեներ առաջ ավարտվել են ռուս-ուկրաինական ավելի քան 6 ժամ տևած բանակցությունները: Դեռ հայտնի չէ՝ կլինեն հրապարակային հայտարարություններ, թե ոչ: Կողմերը պետք է մեկնեն մայրաքաղաքներ Մոսկվա ու Կիև` խորհրդակցությունների համար: Այս մասին տեղում աշխատող լրատվամիջոցներին ասել են ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները:
    21:36
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ
    Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես խորհրդի անդամ երկրի հանձնառությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունն ու հումանիտար առաքելությունների իրականացումը։
    21:33
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՄ անդամակցությունը երկարատև և բարդ գործընթաց է, որն Ուկրաինայի պարագայում ժամանակավրեպ է. քաղաքագետ
    ԵՄ բարձր մակարդակի խորհրդակցությունների ժամանակ բազմիցս հայտարարվել է, որ Ուկրաինան պետք է անդամակցի կառույցին. այժմ այդ հայտարարություններին հաջորդել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու խնդրանքը՝ իր երկրին ընդունել ԵՄ ընտանիք։ Սակայն քիչ հավանական է, որ այս պահին կառույցը նման քայլի գնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարանը։ Նրա խոսքով՝ ժամանակին, երբ դեռ Ուկրաինայում պատերազմ չէր սկսվել, և չկար էսկալացիա, մոտ 14 տարի ԵՄ-ն դիտարկում էր այդ երկրի, ինչպես նաև Վրաստանի անդամակցության հարցը, սակայն այս պահի դրությամբ՝ առանց էական առաջընթացի։ «Եթե այդ տարիների ընթացքում անդամակցությունը տեղի չի ունեցել, այս պատերազմական-էսկալացիոն վիճակում հարցն իր հետ բազմաթիվ խնդիրներ է առաջ բերելու։ Ուստի կարծում եմ՝ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունն այս պահին ժամանակավրեպ հարց է, և Զելենսկու դիմում-խնդրանքն ավելի շուտ անզորության հետևանք է։ Մենք գիտենք, թե որքան բարդ է ԵՄ անդամության պրոցեսը նույնիսկ խաղաղ պայմաններում, ուր մնաց՝ պատերազմական իրավիճակում, գումարած Ղրիմի խնդիրը։ Ինչպե՞ս կարող է Ուկրաինա ԵՄ-ին անդամակցել վերացական սահմաններով։ Անդամակցությունը երկարատև և բարդ գործընթաց է, որը, չեմ կարծում, որ այժմ իրագործելի է»,- ասաց քաղաքագետը։ Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։ «Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի հրատապ միանալու խնդրանքով», - ասել է նա։
    21:30
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Կողմերը լսում են իրար». ռուսական կողմը ներկայացնում է բանակցությունների ընթացքը
    Կողմերը արդեն մեկնել են մայրաքաղաքներ Մոսկվա ու Կիև՝ խորհրդակցությունների համար: Հանդիպմանը քննարկել են բանակցային երկրորդ ռաունդի հնարավորությունը՝ մոտ ապագայում:
    21:26
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլն ավարտվեց․ կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումները
    Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել բանակցությունները, ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի ավարտին ասել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ լրագրողների հետ զրույցում։ «Հենց նոր ավարտվեցին ուկրաինական կողմի հետ բանակցությունները, որոնք մոտ 5 ժամ տևեցին։ Մենք մանրամասն շոշափեցինք օրակարգի բոլոր հարցերն ու գտանք որոշ կետեր, որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումների առկայություն։ Ամենակարևորը՝ պայմանավորվեցինք շարունակել բանակցային գործընթացը։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է մոտ օրերս՝ լեհ-բելառուսական սահմանին։ Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Մեդինսկին։ Մեդինսկին հավելել է, որ մինչև այդ պատվիրակություններն իրենց բանակցային դիրքորոշումները կքննարկեն իրենց երկրների ղեկավարների հետ։ ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի պատվիրակության հետ հստակեցվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ հնարավոր է առաջընթաց գրանցել։ «Գլխավոր արդյունքն այն է, որ բանակցությունները կայացան, կողմերը լսեցին միմյանց, գտան կարևոր կետեր, որոնց շուրջ հնարավոր է առաջընթաց գրանցել»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նույնպես խոսել է բանակցությունների արդյունքների մասին։ «Ուկրաինական ու ռուսական պատվիրակություններն այսօր բանակցությունների առաջին փուլն անցկացրին։ Բանակցությունների հիմնական նպատակն էր Ուկրաինայի տարածքում կրակի և ռազմական գործողությունների դադարեցումը։ Կողմերը հստակեցրին առաջնահերթ խնդիրները, որոնք շուրջ լուծումներ են նշմարվում»,- ասել է Պոդոլյակը։
    21:07
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանում կարող են ընդհանրապես արգելափակել «Ֆեյսբուքը»
    ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը չի բացառել «Ֆեյսբուքի» ամբողջական արգելափակումը Ռուսաստանում, եթե սոցիալական ցանցը չհրաժարվի Ուկրաինայի հարցում կողմնակալ քաղաքականությունից ու դրա դրսևորումներից։ Ֆադեևը, մասնավորապես, ասել է, որ թվային շատ հարթակներ, դրանց շարքում՝ «Ֆեյսբուքը», ոչ անաչառ և սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը դասակարգելիս ու մատուցելիս։ «Մի կողմից արգելափակում են հանրային անձանց օգտահաշիվները, որոնք ուշադրություն են հրավիրում ուկրաինական ռեժիմի կողմից Դոնբասի բնակիչների նկատմամբ նախորդող տարիներին իրականացրած հանցագործությունների վրա, մյուս կողմից «Ֆեյսբուքի» լրատվական հոսքում մեծ թվով վճարովի, «զարգացող» հրապարակումներ են հայտնվում, որտեղ գերակշռում է ագրեսիվ կոչերով համեմված շոկային կոնտենտը, այնինչ կան բազմաթիվ ապացույցներ, որ այդ բովանդակության մեծ մասն իրականությանը չի համապատասխանում»,- Ֆադեևի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։ Ապակողմնորոշող բովանդակությամբ մեկ ու կես միլիոնից ավելի հրապարակումներ կան, հավելել է ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավարը։ «Եթե «Ֆեյսբուքի» ղեկավարությունը չի ցանկանում տուրք տալ ռուսական իշխանության պահանջին ու կանխել դրանց տարածումը, նշանակում է՝ պետք է բարձրացնել Ռուսաստանում սոցիալական այդ ցանցն ամբողջովին արգելափակելու հարցը՝ գոնե մինչև ռազմական հատուկ գործողության ավարտը »,- ասել է Վալերի Ֆադեևը։ Նրա խոսքով՝ դա ոչ թե խոսքի ազատության սահմանափակում է, այլ իրական, ճշմարտացի ինֆորմացիա ստանալու իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլ։
    20:53
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա․ Նեբենզյա
    «Ուկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա», հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Մենք չենք ծրագրել օկուպացնել Ուկրաինան։ Հատուկ գործողության նպատակն է պաշտպանել այն մարդկանց, որոնք 8 տարի շարունակ ենթարկվել են նվաստացումների և ցեղասպանության՝ Կիևի ռեժիմի կողմից։ Դրա համար հարկավոր է Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում իրականացնել»,- ասել է Նեբենզյան՝ ՄԱԿ ԳԱ արտահերթ նստաշրջանի ժամանակ։ «Մենք նաև կձգտենք դատական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
    20:42
    28.02.22
    Ավելին