Լրահոս
2022-04-28
-
ՔաղաքականԲաշ Ապարանից, Սարդարապատից, Տիգրանաշենից ու Իջևանից քաղաքացիները Երևան են գալիս՝ մեծ հանրահավաքիԱկցիայի մասնակիցների ընտրած ուղղությունները պատահական չեն: Այսօր Դրոյի շիրմաքարի մոտից երթը սկսած Ապարանի խումբը հիշեցրել է, որ Բաշ Ապարանի պաշտպանության ժամանակ թուրքական բանակը մեծ կորուստներ է ունեցել:22:4928.04.22
-
Քաղաքական«Stop, Նիկոլ». հազարավոր քաղաքացիներ Փաշինյանին ասում են՝ «գնա»Խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով, ի տարբերություն 2018-ի իշխանափոխության, այսօր իրենք ոչ թե դագաղներ են տանում իրենց հետ, այլ Արցախի և Հայաստանի դրոշներ:22:4828.04.22
-
ՀայաստանՌեկտորն արգելել է Արցախի դրոշը տեղադրել Հյուսիսային համալսարանում. «Երիտասարդի ձայնը»՝ բուհերի մոտԹեժ վիճաբանություն է եղել երիտասարդների ու ռեկտորի միջև, ակցիայի մասակիցները ստիպված են եղել ռեկտորին շրջանցելով համալսարանում ծածանել Արցախի դրոշը:22:4828.04.22
-
Հասարակական«Հանուն Արցախի և Հայաստանի պայքարում բռնությունը տեղ չունի». ցուցարարները դատապարտում են բռնությունը«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որ պատերազմից հետո սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր այն գրառման համար, թե հայերը մտել էին Ադրբեջանի տարածք և 26 տարի տիրել, հիմա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Մարտիրոսյանը պնդում է, որ երեկ Լեո-Պարոնյան խաչմերուկում ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները իր ուղղությամբ շշեր են շպրտել, հայհոյել են:21:3628.04.22
-
ՔաղաքականԱվելի կարևոր ա իմ երեխայի կյանքը. կառավարական ավտոշարասյունը չի նվազեցնում արագությունըՊարոնյան փողոցով երթևեկող վարորդներն ահազանգում են, որ ապրիլի 26-ին՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո անգամ կառավարական ավտոշարասյուներն ուղեկցող ոստիկանական մեքենաները չեն նվազեցրել արագությունը:21:3528.04.22
-
ՀասարակականՎրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ հոգեհանգիստը՝ ԱրտաշատումԱյսօր Արտաշատում տեղի է ունեցել Լեո-Պարոնյան խաչմերուկի ողբերգական վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հոգեհանգիստը: Սգո սրահը լեփ լեցուն է եղել:21:3428.04.22
-
ՀայաստանՀայլուր 20:30 Ոչ թե ներողություն, այլ ծաղկեպսակ՝ Փաշինյանից. վրաերթի զոհ հղի կնոջ հոգեհանգիստը20:3028.04.22
-
ՀասարակականՄայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն, որոշ երթուղիներ կփոփոխվենՄայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով: Հ.7 երթուղի ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ԶԱՎԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ Նազարբեկյան թաղ. (ս/կ) – Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան Հալաբյան – Կիևյան – Օրբելու փ-ներ – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Սրբ. Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց - Ե. Քոչարի – Խորենացու փ-ներ – Զավարյան փ. (վ/կ): Հետադարձը՝ Զավարյան փ. – Տ.Մեծի պող. – Ե.Քոչարի փ., շարունակությունը մինչև Աբելյան - Բաշինջաղյան–Բեկնազարյան – Մելքումովի – Չաուշի փ-ներ. – Սիլիկյան նոր խճ. – Նազարբեկյան: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր: Հ.74 երթուղի ԴԱՎԹԱՇԵՆ - «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆ Դավթաշենի 4-րդ թաղ.(ս/կ) – Եղվարդի խճ. – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռեր փ-ներ– Դավթաշենի կամուրջ – Վաղարշյան փ. – Կոմիտասի պող. – Կասյան փ. – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Մոսկովյան – Խանջյան փ-ներ – Տ. Մեծի – Արցախի պ-ներ – Ռոստովյան - Աթոյան – Էրեբունու - Այվազովսկու – Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի - Խ.Դաշտենցի փ-ներ – «Էրեբունի» թանգարան (վ/կ): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր: Հ.23 երթուղի ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 6-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ Էներգետիկների բանավան (ս.կ.)- Ծով.Իսակովի պ.- Ա.Բաբաջանյան- Շերամի- ՕհանովիԶոր.Անդրանիկի - Րաֆֆու- Սեբաստիայի փ.-ներ- Ծով.Իսակովի- Մաշտոցի պ.-ներ - Կորյունի - Աբովյան փ.-ներ - Աբովյան պուր. - Սարալանջի փ. - Ազատության պ. - Պ.Սևակի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ.- Մուրադյան փ. - Նոր Նորքի 6-րդ զ/ծ (Զին. Ակադեմիա) (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր: Հ.41 երթուղի ԱՎԱՆ - ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԱՆԳՎԱԾ Ավան (ս.կ.) - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. -Աբովյան - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փ-ներ - Տ.Մեծի - Արցախի պ-ներ - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ-ներ - Էրեբունու զ/ծ (վ.կ): Հետադարձը` նույնը մինչև Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փ-ներ - Մյասնիկյան պ.-շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 14 միավոր:18:2728.04.22
-
ՔաղաքականՇատ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին. Տարոն ՄարգարյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության մի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարծիքով՝ շուտով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ «Ակնկալիքները շատ մեծ են, դուք տեսնում եք, որ քաղաքացիները միանում են մեզ՝ մարդիկ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին, իսկ դուք դա կտեսնեք»,- ասաց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ իրենց խնդիրն է նման ակցիաներով ցույց տալ, որ կամ այսօր, կամ երբեք․«Արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին: Բայց երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»,-ասաց նա:18:1028.04.22
-
ՔաղաքականՄի հատ չայխանա պետք է բացենք, էդ կնոջն ուղարկենք այդտեղ՝ որպես մերկապարուհի Մեհրիբանի հետ․ զինվորի մայրՄեր տղաները զոհվել են՝ առանց իմանալու, որ Արցախը մնալու է թուրքին: Էս ուր են հասել, որ Արամ Ա կաթողիկոսը փոխանակ աղոթ կարդա, հայեր միացեք էր երգում՝ արցունքն աչքերին, ինչքան ենմեզ թուլացրել, խաբել, դեպուտատ ժամանկաներից խաբում ա ամեզ էդ ստոր սրիկան։ Այս մասին Դատախազության մոտ ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ Լիդա Առուշանյանը։ «Մի հատ չայխանա պետք է բացենք, էդ կնոջն ուղարկենք այդտեղ որպես մերկապարուհի Մեհրիբանի հետ։ Սա շատ ուշացած հավաք է, Նիոկլը ձեզ խաբել է»,-ասաց Լիդա Առուշանյանը կոչ անելով բոլոր ծնողներին միանալ իրենց։17:4928.04.22
-
ՔաղաքականԱյս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, ուղղակի իրենք չեն գիտակցում․ Էդուարդ Շարմազանով«Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին»,-Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին հայտարարեց կուսակցության փոխնախարար Էդուարդ Շարմազանովը և հավելեց. «Երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»: Պատասխանելով իշխանություների հետ երկխոսության գնալու մասին հարցին Շարմազանովն ասաց, որ սա իշխանություն-ընդդիմություն կամ սահմանադրական բարեփոխումների հարց չէ, որ նստեն սեղանի շուրջ քննարկել: Հայտարարելով, որ իշխանությունների հետ բանավեճի գնալու իմաստ էլ չկա՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, նրա՞ հետ, ով ասում էր՝ բանակցությունները պատերազմի նույն ելքն էին ապահովելու՝ բայց առանց զոհերի, նրա հետ, որն ասում էր, թե կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի կանգնեցրել, որ խաբում ասում էր, թե մինչև Շուշին չտայինք չէին կանգնելու, երբ հակառակի մասին Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում: Սրանց խաղաղության մասին խոսելը նույն է, ինչ Հիտլերը խոսի քրիստոնեությունից: Հիտլերն էլ էր ասում իր պատերազմը քրիստոնեական է: Խաղաղությունից խոսում է մեկը, որը պատերազմ է բերել, որը պատերազմով հազարավոր երիտասարդների սերունդ է ոչնչացրել, որը մի ամբողջ սերունդ է ուղարկել պատերազմ, շատ լավ իմանալով, որ պարտվել է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն շատ լավ իմացել է, որ մենք պարտված ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել: Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ պարտված ենք, իսկ հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորվեն: Սրա մնալով մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա վազգենի և Նիկոլի տեսակների պայքար է»:17:2228.04.22
-
ՍպորտՖուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերըՖուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը։ Այսօր՝ ապրիլի 28-ին, իտալացի լրագրող Տանկրեդի Պալմիերին հայտնել է, որ 54-ամյա Ռայոլան մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ «Եթե որևէ մեկին հետաքրքրում է, ահա իմ ներկայիս առողջական վիճակը. 4 ամսվա ընթացքում երկրորդ անգամ ցնցված եմ, որ ինձ սպանել են: Այնուամենայնիվ, թվում է, որ կարող եմ հարություն առնել»,- գրել է Ռայոլան Twitter-ում։ Ռայոլայի օգնականը նշել է, որ գործակալը շատ վատ վիճակում է, բայց չի մահացել:17:2028.04.22
-
ՔաղաքականԱյցելեցինք Տիգրանաշենից Երևան քայլերթ անցկացնող Հայրենասերներին. Սոֆի ՄխեյանԱյսօր այցելեցինք Տիգրանաշենից Երևան քայլերթ անցկացնող Հայրենասերներին16:5128.04.22
-
ՔաղաքականՊատերազմը կանխելու դեպքում Փաշինյանը կկորցներ իր իշխանությունը՝ փրկելով Հայաստանն ու Արցախը․ Արթուր ՂազինյանԻ՞նչ արդյունք կունենայինք, եթե կանխեինք պատերազմը Նիկոլ Փաշինյանի «Մենք կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց արդեն առանց զոհերի» հայտարարությունը փոթորիկ առաջացրեց միլիոնավոր Հայ մարդկանց հոգիներում, ալեկոծեց ներքին քաղաքական դաշտը և առիթ դարձավ օրեցօր մեծացող բողոքի ալիքի համար: Այն, որ նիկոլը մեղավոր է հազարավոր զոհերի համար, գաղտնիք չէ. ինքը դա բազմիցս խոստովանել ու ընդունել է: Այս խոստովանությունը վերջինն էր, բայց իր ցինիզմով ու լկտիությամբ աննախադեպ, ինչի համար նա շուտով կստանա իր արժանի պատիժը: Մեկ այլ կեղծիք թաքնված է նրա «կունենայինք նույն արդյունքը» մտքի տակ, որն անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել ու հերթական անգամ պատռել նրա կեղծ բարեպաշտի դիմակը: Եվ այսպես, ի՞նչ արդյունք կունենայինք պատերազմը կանխելու դեպքում: 1. Հայաստանի ու Արցախի զինված ուժերի դուրս բերումը 5 շրջաններից տեղի կունենար համակարգված և հստակ պլանավորված ժամանակացույցով; 2. Նշված տարածքներում կտեղակայվեին խաղաղապահ ուժեր՝ տարածքներն ականազերծելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար; 3. Մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները կմնային Հայաստանի ու Արցախի ԶՈւ վերահսկողության ներքո՝ ապահովելով Երևանը Ստեփանակերտի հետ կապող երկրորդ ճանապարհի առկայությունը; 4. Կպահպանվեր Արցախի տարածքային ամբողջականություն՝ Շուշին ու Հադրութը կմնաին հայկական; 6. ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կպահպանեին իրենց մարտունակությունը, միլիարդավոր դոլարների հասնող հզոր զենքերն ու սպառազինություններ; 7. Հայաստանը կպահպաներ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ մնալով տարածաշրջանային լրջագույն գործոն; 8. Արցախի հանրապետությունը ձեռք կբերեր միջանկյալ կարգավիճակ՝ դառնալով բանակցությունների լիիրավ կողմ՝ անկախության ճանաչման ու Հայաստանի հետ միավորման հեռանկարով; 9. Հայաստանը, իր մարտունակ բանակով, կերաշխավորեր իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելությունը; 10. Նիկոլ Փաշինյանը ԿԿՈՐՑՆԵՐ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ փրկելով Հայաստանն ու Արցախը, և իհարկե խնայելով հազարավոր հերոս տղերքի կյանքը: Իմ խորին համոզմամբ, պատերազմի մեջ մտնելու նիկոլի որոշման հիմքում դրված է եղել ԲԱՑԱՌԱՊԵՍ վերջին՝ 10-րդ կետը՝ իր իշխանությունը պահելու խնդիրը, ինչին զոհաբերվեցին հազարավոր մեր հերոսների կյանքն ու առողջությունը, Շուշին ու Հադրութը, Սյունիքի մարզի Հայաստանի ինքնիշխան տարածքներն ու ռազմավարական բարձունքները, Գորիս - Կապան ավտոմայրուղին: Համեմատեք վերը նշվածն այսօրվա իրականության հետ ու ինքներդ որոշեք. Նույն արդյունքն է՞ սա . . .16:4128.04.22
-
ՔաղաքականԴիմադրության երթը՝ Սարդարապատից դեպի Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԴիմադրության երթը՝ Սարդարապատից դեպի Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ16:3328.04.22
-
ՔաղաքականՔաղաքացիները մոտենում են ու խոստանում, որ կմիանան Երևանում շարունակվող պայքարին․ Արեգնազ Մանուկյան«Սարդարապատի քայլերթի մասնակիցների թվում եմ, շարժվում ենք դեպի Մեծամոր ․ միջավայրը հիանալի է, արձագանքները շատ դրական են , մարդիկ մոտենում են , ողջունում են, անցնող վարորդները ազդանշաններ են տալիս , բռունցք են պարզում՝ որպես միասնության նշան, բոլորը ողջունում են մեր այս սկսած շարժումը , ովքեր մոտենում են , խոստանում են, որ կմիանան Երևանում շարունակվող պայքարին»,-այս մասին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, Սարդարապատից Երևան շարժվող երթի մասնակից Արեգնազ Մանուկյանը։ «Այս մեր քայլերթով ուզում ենք ընդգծել, որ մեր հայրնիքը չենք զիջելու որևէ մեկին, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք նույնպես ուզում ենք լինի խաղաղություն, բայց՝ ոչ նվաստացած, ծնկած լինելու գնով։ Այո՛, մեզ պետք է խաղաղություն, բայց՝ արժանապատիվ խաղաղություն»։16:2528.04.22
-
ԻրավականՀամայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ ոստիկանությունԱպրիլի 21-ին Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել: Ժամը 23.30-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից նրանք բերման ենթարկեցին 40-ամյա երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Աշտարակի, մյուսը՝ Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ։ Արևշողցու գրպանից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ թմրանյութը նրան իրացրել էր աշտարակցի ընկերը։ Չժխտելով հյուրասիրելու փաստը՝ աշտարակցին հավելեց, որ թմրամիջոցը պատրաստել էր իր հավաքած կանեփի բույսերից։ Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։16:1528.04.22
-
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանություն բերման է ենթարկվել 39 քաղաքացիԵրևանի տարբեր հատվածներից բողոքի ակցիա անցկացնող 39 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են ոստիկանություն»։ Նշենք, որ հոդվածը սահմանում է Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:16:0528.04.22