Լրահոս

2022-05-27
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի 106 դպրոցներում Վերջին զանգ է
    Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի Վերջին զանգը` թե իններորդցիների, թե տասներկուերորդցիների համար, իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 30-ին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախներին: «Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ: Վերջին զանգի հետ կավարտվեն նաև ուսումնական պարապմունքները: Դրանց զուգահեռ` նաև մեր դիմորդների հայտագրման առաջին փուլը: Հունիսին դպրոցներում կմեկնարկեն թե' ավարտական, պետական-ավարտական, թե' միասնական քննությունները, ինչպես նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումները: Հունիսի 26-30-ը կիրականացվի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այսինքն՝ այն շրջանավարտները կամ զորացրվածները, ովքեր չեն հասցրել հայտագրվել առաջին փուլին, կհայտագրվեն այդ ընթացքում: Հուլիսին էլ կմեկնարկի առաջին փուլը չհաղթահարած դիմորդների հայտագրման փուլը՝ արդեն իսկ կրթական ծրագրերի գծով»,-նշել է Ա. Հակոբյանը։ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս կրթօջախներում շրջանավարտների համար կկազմակերպվեն ներդպրոցական միջոցառումներ։ «Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ անցած տարի կրթօջախներում բավականին համեստ ընթացավ Վերջին զանգի արարողությունը։ Եվ ցանկալի կլինի, որ այս տարի նույնպես պահպանվի այդ ձևաչափը։ Հաճախ աշակերտների ծնողները կազմակերպում են շատ ճոխ ու ծախսատար միջոցառումներ, և պետք է նշեմ, որ նախարարությունն այդ երևույթը չի խրախուսում։ Բոլորին արդեն իսկ ասված է, որ ավելորդ ծախսերի համար դրամահավաքներ չկազմակերպվեն»,-ընդհանրացրել է փոխնախարարը։
    10:48
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    10:39
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում բախվել են Yutong ավտոբուսն ու 36-ամյա վարորդի Mercedes-ը․ կա վիրավոր
    «shamshyan.com»-ը գրել է․ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։   Այդ օրը, ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Գևորգ Ս-ի վարած Yutong մակնիշի ավտոբուսն ու 36-ամյա Սերգեյ Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Yutong-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։  
    10:30
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են. «Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը»։
    10:22
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբում է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Երևանի ժամանակով ժամը 22։35-ին Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- կառավարության երեկվա՝ մայիսի 26-ի հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լավ» լուրով սկսեց: Նշելով, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանն ընդգծեց՝ առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն ու տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է Հայաստանում։
    10:14
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ կանցկացվի
    Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Ղրղըզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Միջոցառումը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը»,- ասվում է ղրղըզական կողմի հայտարարության մեջ։ Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ նախորդ գագաթաժողովը համավարակի պատճառով նույնպես անցկացվել է տեսակապով։
    10:06
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր՝ մինչև օրս, ոստիկանների գործողությունների մասով քանի դիմում է ստացվել, ում կողմից, որին ինչ ընթացք է տրվել, քանի գործ կա հարուցված և ինչ առիթներով: Այդ 38 հաղորդումներից 20-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 10-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, իսկ 8 հաղորդումների հիման վրա դեռևս նախապատրաստվում են նյութեր: Դատախազությունից նաև հայտնել են, որ քրեական վարույթ հարուցելու նախաձեռնության առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանների հաղորդումներն ու պաշտոնական գրությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
    09:57
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հրաժարականներ են սպասվում. խոսակցությունները ՔՊ-ականների ջանը «ցեց է գցել»
    «Իրավունք» թերթը գրել է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` առաջիկա շաբաթում նախատեսվում են մի շարք պաշտոնյաների հրաժարականներ: Այս խոսակցություններն ուղղակի «ցեց են գցել» ՔՊ-ականների ջանը` շատերը մտահոգ են ու չեն կողմնորոշվում` իսկապե՞ս «նավը լքելու ժամանակն է», թե՞ հերթական անգամ Փաշինյանը փորձության է ենթարկում իրենց` ստուգելով յուրաքանչյուրի հավատարմությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա  համարում։
    09:48
    27.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «168 Ժամ» «Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հրապարակ» Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց է սկսել: «Ժողովուրդ» «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին: «Հրապարակ» Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել ՔՕ-ում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։ «Հրապարակ» ՔՊ պատգամավորները դավեր են նյութում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում  «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:
    09:44
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին
    «Հրապարակ» թերթը գրել է. «Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։
    09:40
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիան գերշահույթի հարկ է սահմանում
    Հունգարիան գերշահույթի հարկ է սահմանում բանկային, ապահովագրական, էներգետիկ, հեռահաղորդակցական, դեղագործական, առևտրի և ավիացիոն ոլորտներում: Այս մասին լրագրողներին հայտնել է Հունգարիայի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադը, փոխանցում է RIA Novosti-ն: Միջոցները կուղղվեն կոմունալ ծախսերի կրճատման և պաշտպանության հիմնադրամներ: Հարկի սահմանման արդյունքում այս տարի սպասվում է 2.47 մլրդ դոլարի մուտք:
    09:30
    27.05.22
    Ավելին
2022-05-26