-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
1 զոհ, 3 վիրավոր. վթարի են ենթարկվել պատերազմում զոհվածի շիրիմին այցելող ընտանիքի անդամները

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեպի Վերին Արտաշատ ընթանալիս, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ հրշեջների և շտապօգնության ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենան դարձի են բերել, ապա ժամանած հրշեջ-փրկարարներն ու Արտաշատի շտապօգնության բժիշկները պատգարակներով վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենաները և տեղափոխել հիվանդանոց:
Տեղում տարածքը սահմանազատել են և ծառայություն են կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու ՃՈ տեսուչի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ոստիկաններին հաջողվում է:
Մինչ քննիչների ժամանումը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխեւմ են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի շիրիմին խնկարկում անելու և ծաղիկներ խոնարհելու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկը ավտոմեքենայի «շառավոյ»-ի կոտրվելն է եղել, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և կողաշրջվել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
-
23:10 24.09.23 Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ Կարդալ ավելին
-
22:10 24.09.23 Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ Կարդալ ավելին
-
21:01 24.09.23 Ձորագյուղում կապաստանեն Արցախից տեղահանված ընտանիքներ Կարդալ ավելին
-
20:20 24.09.23 Ճնշող տեսարաններ՝ Գորիսում. տեղահանված արցախցիների առաջին օթևանը Կարդալ ավելին