-
Արտաքին քաղաքականություն
Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ
00:0002.10.23 -
Հասարակական
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Mercedes GLE 300-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի
23:2101.10.23 -
Հասարակական
Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը փոքրիկին սպասել է շուրջ 19 տարի
23:0001.10.23 -
Քաղաքական
Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
22:3701.10.23 -
Հայաստան
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, սատանայի կամքին չհանձնվե՛ք․ Արամ Ա-ն Արցախի զորակցական աղոթք է կատարել
21:3001.10.23 -
Հասարակական
Գյուրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
20:3001.10.23 -
Տարածաշրջան
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
19:3001.10.23 -
Իրավական
Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել
18:0001.10.23 -
Արցախ
Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան
16:4101.10.23
Ադրբեջանի նախագահը Հայաստանին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:
«Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով:
Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները»,-նշվածէ հաղորդագրության մեջ:
-
16:14 24.09.23 ՊՆ-ն պնդում է` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Արցախում չկան Կարդալ ավելին
-
17:09 01.09.23 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից․ ԱԳՆ Կարդալ ավելին
-
10:20 01.09.23 Ադրբեջանի ԶՈՒ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ Կարդալ ավելին
-
23:35 30.08.23 Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ Կարդալ ավելին