Լրահոս
Պաշտոնական լրահոս
23:25
13.03.23
756

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Img default alt hy

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: