Լրահոս
Պաշտոնական լրահոս
13:29
05.06.23
179

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Img default alt hy

Հունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։