Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:32
19.09.23
54

Ադրբեջանն իր 6 զոհի մասին է հայտնել. թշնամին ականանետ է կիրառել Ասկերանում

Այսօր՝ կեսօրից մոտ մեկ ժամ առաջ, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան։ Դրանից առաջ Ադրբեջանը իր կողմից 6 զոհի մասին է հաղորդել: Ըստ Բաքվի՝ հակատանկային ականի երկու պայթյուն է եղել գիշերը՝ Մարտունու և Թաղավարդի մոտակայքում: Զոհվել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ և «ԱԶԵր ԱՎտո Օյլ» ընկերության 2 աշխատակիցներ: