Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
19.09.23
54

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

Img default alt hy

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական նոր ագրեսիային:

«Երեկվա` Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Միացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է` խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա X-ի իր էջում: