Լրահոս
Քաղաքական
17:47
19.09.23
43

ԱԳՆ-ում հանդիպում է եղել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, տեղի են ունենում նաև առանձին հանդիպումներ

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է կազմակերպվել հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների հետ, տեղի են ունենում նաև առանձին հանդիպումներ դեսպանների հետ՝ ներկայացնելու համար իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանն այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Անդրադառնալով ԱԳՆ-ից կողմից իրականացվող քայլերին՝ Սաֆարյանն ասել է.

«Այսօր ժամը 16:00-ին ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների հետ»:

Ներկայացվել է ընդհանուր իրավիճակը՝ ԱԳՆ հայտարարության լույսի ներքո: Մանրամասների մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:

Փոխնախարարը վստահեցրել է, որ շարունակում են աշխատանքները բոլոր ուղղություններով՝ բոլոր դեսպանությունների, դիվանագիտական առաքելությունների, ներկայացուցչությունների ներգրավմամբ:

«Տեղի են ունենում նաև առանձին հանդիպումներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու իրավիճակը, ձեռնարկելու քայլեր Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով»,-ասել է Սաֆարյանը: