Լրահոս
Արցախ
15:21
19.09.23
51

ԱՀ շրջափակման հարցում միջազգային հանրության ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի հարձակման համար. Արցախի ԱԳՆ

Img default alt hy

ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման։

«Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է X (նախկին Twitter) սոցիալական հարթակում ԱՀ արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։