-
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23 -
Միջազգային
«Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
14:1506.06.23 -
Հասարակական
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
13:4506.06.23
Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ Միջազգային քրեական դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:
Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար:
Միաժամանակ հարկ է նաև արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները և կայացրել ակնհայտ ապօրինի որոշում:
Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռևս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում:
Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
-
18:45 06.06.23 Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ Կարդալ ավելին
-
18:00 06.06.23 Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am Կարդալ ավելին
-
17:45 06.06.23 Միրզոյանն ու Կլաարը կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության Կարդալ ավելին
-
17:15 06.06.23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոն է մեկնել Կարդալ ավելին