Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:42
18.03.23
49

Ալիևը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին օկուպացված Թալիշից

Հայաստանին այսօր վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանը: Այդ երկրի ղեկավարը Արցախից օկուպացված Թալիշ գյուղում հայտարարել է, թե Հայաստանը մեկ տարբերակ ունի, Ալիևի բառերով, 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հարմարավետ ապրելու համար, պետք է ընդունի ադրբեջանական պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, ստորագրի խաղաղության պայմանագիրը և սահմանազատում անի Բաքվի առաջ քաշած պայմանների համաձայն։