-
Առողջապահական
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
20:1506.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23 -
Միջազգային
«Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
14:1506.06.23 -
Հասարակական
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
13:4506.06.23
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ Չինաստանին «զարգացող երկրի» կարգավիճակից զրկելու միջոցներ ձեռնարկելու մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրինագիծ, որը երկրի իշխանություններին հանձնարարում է հասնել այն բանին, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում զրկվի «զարգացող երկրի» կարգավիճակից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Hill պարբերականին:
Օրինագծին կողմ է քվեարկել 415 կոնգրեսական: Այն ԱՄՆ պետքարտուղարին հանձնարարում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Չինաստանի կարգավիճակը «զարգացող երկրից» փոխվի «միջինից բարձր եկամուտ ունեցող, բարձր եկամուտ ունեցող կամ զարգացած երկրի» այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են հանդիսանում թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը:
Բացի այդ, օրինագիծը պետքարտուղարին հանձնարարում է աշխատել այն ուղղությամբ, որ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տվյալ կազմակերպության ներսում չստանա արտոնյալ վերաբերմունք կամ օգնություն՝ զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»:
The Hill-ը, վկայակոչելով նախաձեռնության հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Յանգ Քիմի խոսքերը, նշում է, որ Չինաստանն աշխարհի երկրորդ խոշոր տնտեսություն ունեցող երկիրն է, որին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 18,6 %-ը:
Չնայած տնտեսությամբ Չինաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին, սակայն մի շարք միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, այն համարվում է զարգացող երկիր: Ըստ ԱՄՆ օրենսդիրների՝ այս կարգավիճակը կարող է երկրներին թույլ տալ հատուկ արտոնություններ ստանալ որոշ պայմանագրերում կամ կազմակերպություններում:
-
19:45 06.06.23 Բուլղարիայի խորհրդարանը նոր վարչապետ է ընտրել Կարդալ ավելին
-
18:15 06.06.23 Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30-ից ավելի մարդու, որոնց կասկածում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ Կարդալ ավելին
-
16:03 06.06.23 Հրետանու հարվածներից շարքից դուրս է եկել «Կախովսկայա» ՀԷԿ-ը Կարդալ ավելին
-
15:00 06.06.23 Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ տարհանվել է Կարդալ ավելին