-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը

Անգլիայում և Ուելսում 100-ից բարձր տարիք ունեցողների թիվը 2021 թ․-ին հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Չնայած դրան՝ 100-ից բարձր տարիքի մարդիկ կազմում են բնակչության 0,2 %-ը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչության (ONS) տարածած տվյալները։
100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը 2021 թվականին կազմել է 13 924, ինչը 24,5 %-ով բարձր է 2011 թվականի ցուցանիշից: ONS-ի տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը 127 անգամ գերազանցում է 1921 թվականի մակարդակը, երբ Անգլիայում և Ուելսում գրանցվել էր 110 երկարակյաց:
Ըստ ONS-ի զեկույցի՝ երկարակյացների թվի աճը մեծապես պայմանավորված է առողջապահության բնագավառում արձանագրված ձեռքբերումներով։
Մեծ Բրիտանիան աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում երկարակյացների թվով և իններորդը՝ բնակչության ընդհանուր թվաքանակում ունեցած նրանց բաժնով:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ 100 տարեկանից բարձր տարիքի ճապոնացիների թիվն առաջին անգամ գերազանցել է 92 000-ը։ Երկարակյացների թիվը Ճապոնիայում անշեղորեն աճում է առնվազն 1963 թվականից ի վեր, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության օրենքը: Այն ժամանակ երկրում կար 100-ից բարձր տարիքի 153 մարդ։ 1981 թվականին նրանց թիվը գերազանցել է 1000-ը, 1998 թվականին՝ 10 000-ը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 000-ը։
-
18:45 22.09.23 Ուկրաինան ընթացիկ տարում ավելի քան 54 միլիարդ դոլար կուղղի ռազմական ծախսերի համար Կարդալ ավելին
-
17:12 22.09.23 Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3500-ից ավելի արձանագրություն Կարդալ ավելին
-
21:22 20.09.23 Գաբոնի նախագահը երկրում իշխանափոխությունն անվանել է ազատագրություն Կարդալ ավելին
-
10:00 19.09.23 Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարդալ ավելին