-
Հասարակական
Հորդորում ենք դադարեցնել Արցախի բնակչության համար օգնության հավաքումը․ ԱՍՀՆ
00:0524.09.23 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
23:4523.09.23 -
Քաղաքական
Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են՝ բայց ո՞վ է գալու սրանց տեղը. Կարեն Քոչարյան
23:3023.09.23 -
Հասարակական
ԵՊՀ ռեկտորը լծվել է դասախոսներին ամեն գնով հայրենադավ սարքելու գործին. վերջնաժամկետ է տրվել․ 168․am
23:1523.09.23 -
Քաղաքական
Վանաձորից՝ Կապան և Գյումրի «Արցախ» են բղավում ու Փաշինյանի հրաժարականը պահանջում
23:1123.09.23 -
Հասարակական
Ծառերի համատարած սպանդ՝ Գեղարքունիքի մարզում. 20-ից ավելի առողջ բարդիներ են հատվել
22:4523.09.23 -
Քաղաքական
«Ինքը սպառնում է կրակել մեզ վրա». երիտասարդները ամոթանք են տալիս ՔՊ-ականին և կանչում հրապարակ
22:4223.09.23 -
Հասարակական
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
22:3023.09.23 -
Արտաքին քաղաքականություն
Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան օպերացիա՝ Հայաստանում. ամերիկացիներ՝ Սյունիքում
21:5023.09.23 -
Արտաքին քաղաքականություն
Գիտենք՝ ով է ղեկավարում Հայաստանում հակառուսական լոբբինգը․ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի․ Լավրով
21:4823.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին
21:1223.09.23 -
Զինված ուժեր
Զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն
21:0323.09.23 -
Արցախ
«Մեր դիակները դպրոցի սպորտզալում են». Արցախում փայտ են ման գալիս, որ դագաղ սարքեն
21:0023.09.23 -
Քաղաքական
Փաշինյանն ու Բլինքենը Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացի» «հեռանկարներն» են քննարկել
20:3323.09.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 ՊԲ կազմալուծման աշխատանքներ են սկսվել. սարսափազդու տեսարաններ՝ Արցախում
20:3023.09.23 -
Հասարակական
Ի տարբերություն իշխանության, Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ սրբազան
19:5023.09.23
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» Արցախի իշխանություններին ուղղված պահանջներ է ներկայացրել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի հայտարարությունը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Օրեր առաջ Ալիևի հնչեցրած՝ Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու մասին ագրեսիվ սպառնալիքները կրկին հաստատում են, որ նա շարունակում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու կամ օկուպացնելու իր հանցավոր ծրագիրը և ամեն ինչ անում է Արցախի էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու համար:
Ամիսներ շարունակ գտնվելով տոտալ շրջափակման մեջ՝ Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու անկասելի պայքարի ընթացքում մենք հստակ նախանշել ենք մեր կարմիր գծերը, որոնց անվերապահ պահպանումն ապահովելու է հայկական Արցախի գոյությունը: Հատկանշական է, որ այդ մասին տարբեր ձևաչափերով հայտարարել է նաև Արցախի Հանրապետության նախագահը՝ վստահեցնելով, որ չենք շեղվելու մեր պայքարի որոշումից և հավատարիմ ենք մնալու հայտարարված կարմիր գծերի պահպանմանը ( «բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության», նախագահ Հարությունյանի ելույթից, 23.02.2023թ․):
Սակայն հակառակ այս ամենի, տեղեկացանք, որ հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:
Ելնելով այս իրողություններից՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝
-անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը:
- զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:
Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում է ունենալու Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով»:
-
01:14 24.09.23 Խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ են տարել մոտ 150 տոննա հումանիտար բեռ, իսկ ԿԽՄԿ-ն՝ 65 տոննա բեռ Կարդալ ավելին
-
00:00 24.09.23 «Շկոլի պադվալումն էինք, որ խոխոցը պեն չպատահի»․ Արցախցի փոքրիկները պատմում են՝ ինչպես են փրկվել (Տեսանյութ) Կարդալ ավելին
-
23:18 23.09.23 «Աչքի դեմը խփել են, հետո վիզը կտրել են». Արցախում մորն ասել են՝ տղայիդ գլուխը կտրել է թշնամին Կարդալ ավելին
-
22:00 23.09.23 Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան․ News.am Կարդալ ավելին