-
Զինված ուժեր
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
20:2406.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական բանակը լուծարելու պահանջ կա՞. Ադրբեջանն «արգելում է» Հայաստանին զինվել
20:1906.06.23 -
Առողջապահական
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
20:1506.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23 -
Միջազգային
«Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
14:1506.06.23
Արցախի Ազատամարտիկների Միության հայտարարությունը՝ Ադրբեջանին
Ի պատասխան Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Արցախի ապառազմականացման մասին հրապարակումների ու սպառնալիքների՝ Արցախի Ազատամարտիկների Միությունը հայտարարություն է տարածել:
«Վերջին օրերին ադրբեջանական իշխանամերձ տեղեկատվական դաշտում կրկին շրջանառվում են կոչեր ու վերջնագրեր Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու և Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման վերաբերյալ, որի շուրջ բազմիցս կեղծ պնդումներ ու հայտարարություններ են կատարել նաև Ադրբեջանի պաշտոնական շրջանակները: Ադրբեջանական քարոզչամեքենան, ըստ երևույթին, այս անգամ էլ տեղեկատվական գրոհով փորձում է հող նախապատրաստել Արցախի ժողովրդի դեմ հերթական ագրեսիայի համար, որը պատճառաբանվում է Արցախի բռնազավթված տարածքներում իբր ադրբեջանական նախատեսվող բնակչության պաշտպանության անհրաժեշտությամբ:
Արձանագրելով, որ 2020թ. պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և հատկապես շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է աճող գոյաբանական վտանգներ ներկայացնել Արցախի ժողովրդի համար, բարձր տեմպերով ռազմականացնում է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները՝ դրանք վերածելով զորավարժությունների հարթակի՝ ընդգծում ենք, որ այդ վտանգները զսպող գլխավոր գործոնը լոկ ինքնապաշտպանության գործառույթ կատարող, բացառապես Արցախի Հանրապետության քաղաքացիներից կազմավորված ԱՀ Պաշտպանության բանակն է: Ադրբեջանի իշխանություններին քաջ հայտնի է, որ 1990-ականների պատերազմում ձևավորված Պաշտպանության բանակը իրացրել է սեփական ժողովրդի ինքնապաշտպանության անվիճարկելի իրավունքը, որն ամրագրված է միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով: Ինքնապաշտպանության իրավունքի իրացմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտպանել է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, ինքնորոշման իրավունքը, ազատությունը և անկախությունը: Արցախի ազատամարտիկների միությունը շեշտադրում է, որ անընդունելի ու ապօրինի է Պաշտպանության բանակը զինաթափելու ցանկացած պահանջ, իսկ Միությունն ու Արցախի ամբողջ ժողովուրդը կանգնած են Պաշտպանության բանակի կողքին:
Հայտարարում ենք, որ տարածաշրջանում ապակայունության միակ աղբյուրը Ադրբեջանի զինված ուժերն է, որը հաճախակի ռազմական գործողություններում ներգրավում է ահաբեկիչներ ու վարձկաններ, ինչպես նաև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի Ադրբեջանի ագրեսիվ ռազմականացումը և հերթական ահաբեկչական գործողությունները կանխելու համար»,-նշված է հայտարարության մեջ։
-
18:45 06.06.23 Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ Կարդալ ավելին
-
18:00 06.06.23 Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am Կարդալ ավելին
-
17:45 06.06.23 Միրզոյանն ու Կլաարը կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության Կարդալ ավելին
-
17:15 06.06.23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոն է մեկնել Կարդալ ավելին