Լրահոս
Արցախ
23:04
19.09.23
141

Արցախում ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել

Img default alt hy

Ռմբակոծության պայմաններում Արցախում մանուկներ են լույս աշխարհ եկել։

«Առավոտյան, երբ խաղաղ էր դեռ, ծնվել է մեկ երեխա, երկու հոգի էլ ունեինք, որ գտնվում էին ծննդաբերության մեջ։ Երբ ռմբակոծությունը սկսվեց, իսկույն նրանց իջեցրինք նկուղային հարկ, որտեղ եղավ ծննդաբերությունը, տղա ծնվեց, մյուս ծննդաբերությունը՝ կեսարյան հատումով, եղավ արդեն ռմբակոծության տակ։

Ռիկսեր կային, բայց նորածինը պետք է լույս աշխարհ գար, դա ավելի կարևոր էր, քան մեր մեր կյանքը ու մնացած ռիսկերը»,- նշեց բժիշկը։

Մայրերից մեկն ասաց, որ բժիշկներն ամենայն հոգատարությամբ են մոտեցել իրենց։

«Չեմ ցանկանում, որ այս երեխաները պատերազմ տեսնեն։ Թող այս երեխաների ծնունդն այս պատերազմների ավարտը լինի»,– նշեց նա։ 

Մանրամասն ԱՐցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։