Լրահոս
Հասարակական
21:48
18.03.23
85

«Աստծու մարդը» հարվածում է եկեղեցուն. «Նոր Հայաստանի» պատվիրանները

Հայաստանում, կարծես, ռեստարտ է լինում հակաեկեղեցական արշավը: Այս շաբաթ հոգևորականներին անհավատ լինելու մեջ, ըստ էության, մեղադրեց Նիկոլ Փաշինյանը, իսկ թմրամոլության մեջ՝ նրա թիմակից պատգամավորը: Միևնույն ժամանակ, ըստ մամուլի, համայնքապետարանները կառավարությունից գրություն են ստացել ճանապարհներից հեռացնել քրստոնեության խորհրդանիշ խաչերը, որոնք Փաշինյանի բառերով՝ «տարերային կամ նույնիսկ խուճապային տեմպերով անընդհատ հայտնվում են»: