Լրահոս
Հասարակական
15:45
18.09.23
294

Ավազով բարձված КАМАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և կողաշրջվել․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի սահմանագծում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազով բարձված КАМАЗ-ը Դուրյան 40 փողոցում բախվել է բետոնե սյուներին ու թիթեղյա պարսպին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արմեն Վարդանյանը և Էդգար Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավըտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։Քանի որ վթարի վայրը խնդրահարույց է, դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հովհաննես Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Այս պահին քննարկվում է, թե վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինն է զբաղվելու, թե Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինը, որտեղ էլ պարզվելու է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ։