-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
Այս պահին միակ իրավաքաղաքական ուղին Արցախի օրինական իշխանությունների կողմից անմիջապես ՄԱԿ-ին դիմելն է. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է.
«Արցախը հրետակոծվում է՝ իբր Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու միջոց: Արցախի զինուժը դիմակայում է: Այս ամենը վաղուց սպասելի էր, իսկ զորքը Հայաստանի սահմաններին կուտակելը թելադրված էր որևէ օգնություն բացառելու հաշվարկով:
Արցախի անկախությունը ճանաչելու կոչերն արդեն անիմաստ են:
Այս պահին միակ իրավաքաղաքական ուղին համարում եմ Արցախի օրինական իշխանությունների կողմից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, անմիջապես ՄԱԿ-ին դիմելը և, ընդհանրապես՝ միջազգային հարաբերություններում լիարժեք անմիջական և առարկայական բանակցություններ վարելը: Միջազգային հանրության համար Արցախը դեռևս չճանաչված պետություն է, ուստի այդ կարգավիճակով չի կարող հանդես գալ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, սակայն որպես ազգային ազատագրական շարժում, անկախ ճանաչված լինելու հենքից, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է և իրավասու է հանդես գալ այդ կարգավիճակով: Արցախի իշխանություններին կոչ եմ անում չհապաղել և միջազգային դիմումներում ընդգծել, որ որևէ այլ պետություն, առանց իրենց համաձայնության, իրավասու չէ իրենց անունից որոշումներ կայացնել:
Հ.Գ. Այս պահին, Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարված, ուստի մեր արձագանքները տեղ չեն հասնում, սակայն դա, հուսանք, երկար չի տևի»։
-
23:30 24.09.23 Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի Կարդալ ավելին
-
22:30 24.09.23 Վաղը առավոտյան ժամը 08։00-ին գործողության ժամն է․ Իշխան Սաղաթելյան Կարդալ ավելին
-
21:55 24.09.23 Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին Կարդալ ավելին
-
21:20 24.09.23 Կարևորն՝ Ավետիք Չալաբյանի ելույթից Կարդալ ավելին