Լրահոս
Աշխարհ
10:00
06.06.23
50

Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսել

Img default alt hy

Բալթյան նավատորմը մինչև 40 նավ և ավելի քան 3500 զինվորականների է ներգրավել  ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում անցկացվող օպերատիվ զորավարժություններում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«2023 թվականի Բալթյան նավատորմի ուժերի զինվորական կառավարման մարմինների պատրաստման պլանին համապատասխան՝ հունիսի 5-ից մինչև 15-ը Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում մեկնարկել են Բալթյան նավատորմի խմբավորումների մարտական ​​պատրաստության օպերատիվ վարժանքները՝ Բալթյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Վլադիմիր Վորոբյովի ղեկավարությամբ», - տեղեկացրել են գերատեսչությունում։

Նախարարությունում նշել են, որ զորավարժություններում ներգրավված են մինչև 40 վերջրյա մարտանավեր, կատերներ և ապահովման նավեր, այդ թվում՝ պահականավեր և կորվետներ, փոքր հրթիռակիր նավեր և հրթիռակիր կատերներ։ Բացի այդ, զորավարժություններում ներգրավված են ավելի քան 3500 զինվորական, մինչև 25 ինքնաթիռ և ուղղաթիռ, 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: