Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:39
06.06.23
38

Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր

Ադրբեջանը մինչև այս պահը հայկական կողմին տեղեկություններ չի տվել  Սյունիքից մայիսի 26-ին  առևանգված 2 զինծառայողների մասին և 11 օր է՝ չի թույլատրում, որ նրանց այցելեն Կարմիր խաչի աշխատակիցները:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը վստահեցնում է՝ իշխանությունը տասնյակ լծակներ ունի, որոնք բանեցնելով կարող է հետ բերել և՛ երկու առևանգվածներին, և՛ մնացած գերիներին: