-
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23 -
Միջազգային
«Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
14:1506.06.23 -
Հասարակական
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
13:4506.06.23
Բողոքի ցույց՝ ընդդեմ Սաակաշվիլիի ստացած մրցանակի

Ալիք մեդիան հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պարգևատրման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել Նորվեգիայի դեսպանատան մոտ, փոխանցում է Aliq.ge-ն։
Ըստ «Իմեդի» հեռուստաընկերության՝ ցույցի կազմակերպիչներն են Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թոռնիկե Մոլաշվիլին, և մյուս զոհվածների ընտանիքները։ Ի դեպ, Սոխումիի համալսարանի մասնակիցներից մեկը «Պիրվելի արխի»-ին ասել է, որ ակցիայի մասին տեղեկացել է ուսանողական խորհրդից, որտեղ նաև ասվել է, որ ներկա լինելը պարտադիր չէ։
Հիշեցնենք, որ Սուլխան Մոլաշվիլին վրացի քաղաքական գործիչ էր։ 2004 թվականին նա ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի մեղադրանքով։ Բանտարկության տարիներին տեղեկություն տարածվեց Մոլաշվիլիին բանտում խոշտանգումների ենթարկելու մասին։ Նա մահացավ Փարիզում, ուր մեկնել էր բուժվելու նպատակով։
«Մենք եկել ենք այստեղ խնդրելու Նորվեգիայի դեսպանին` դուրս գալ և հայտարարել, որ դա Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը չէ։ Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին, ապա նրա հրամանները հիմնված են եղել զրոյական հանդուրժողականության վրա, նաև` բազմաթիվ մարդկանց է սպանել Միխեիիլ Սաակաշվիլին»,- ասել է Թոռնիկե Մոլաշվիլին։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին արժանացել է նորվեգացի քաղաքական գործիչ Շուր Լինդերբրեկեի անվան մրցանակին՝ հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարծիքով՝ Սաակաշվիլիին նորվեգական մրցանակի շնորհումը վիրավորանք ու ծաղր է վրաց ժողովրդի նկատմամբ։
Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենն ասել է, որ նախկին նախագահին մրցանակը շնորհել է Նորվեգիայի քաղաքական կուսակցություններից մեկը, և այդ պարգևը չի արտահայտում Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը։
-
16:00 06.06.23 «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով Կարդալ ավելին
-
09:30 06.06.23 Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը Կարդալ ավելին
-
23:45 05.06.23 Էրդողանի «անտեսանելի ձեռքը» կղեկավարի թուրքական դիվանագիտությունը. Ֆիդանն առաջինը Բաքու կգնա Կարդալ ավելին
-
23:15 05.06.23 Ուկրաինական լայնածավալ գրոհի մասին են հայտնում ռուսները. Կիևը փորձում է պատերազմը տեղափոխել Մոսկվա Կարդալ ավելին