Լրահոս
Աշխարհ
10:00
19.09.23
60

Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Օկինավա մարզի Միյակո կղզու արևմտյան հատվածում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը։

Աղբյուրը 170 կիլոմետր խորության վրա է: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 3 բալ։

Ցունամիի վտանգ չկա: