-
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23 -
Միջազգային
«Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
14:1506.06.23 -
Հասարակական
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
13:4506.06.23 -
Կրթություն և գիտություն
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանին
12:1506.06.23
Չինաստանը նշվել Է որպես զարգացող երկրների խոշորագույն վարկատուներից մեկը

Չինաստանը դարձել է զարգացող երկրների՝ աշխարհի խոշորագույն վարկատուներից մեկը՝ ստեղծելով անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով AidData հետազոտական լաբորատորիայի հրապարակած տվյալները։ AidData-ի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր Չինաստանի իշխանություններն առնվազն 240 միլիարդ դոլարի անհետաձգելի օգնություն են ուղարկել ավելի քան 20 երկրների, որոնց թվում են Արգենտինան, Մոնղոլիան, Պակիստանը և Թուրքիան։
Գումարի մեծ մասը՝ 185 միլիարդ դոլար, Պեկինը հատկացրել է վերջին հինգ տարիների ընթացքում։ «Չինաստանն ստեղծել է անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ այն երկրների համար, որոնք գտնվում են աղետալի վիճակում», - ասված է հետազոտության մեջ: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Չինաստանն ավելի ու ավելի նշանակալի դեր է խաղում զարգացող երկրների վարկավորման հարցում և այլընտրանք Է առաջարկում այն համակարգին, որը տասնամյակներ շարունակ սահմանել է տնտեսական հարաբերությունները։
Ըստ գործակալության՝ այժմ Պեկինը և Վաշինգտոնը պայքարում են հանուն համաշխարհային ֆինանսական և արժութային համակարգում ազդեցության։ Ավելի վաղ ԱՄՆ մի խումբ սենատորներ ներկայացրել էին օրինագիծ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից Չինաստանին վարկերի տրամադրման արգելքի մասին։ Ըստ հանրապետական սենատոր Ջոն Բարասոյի (Վայոմինգի նահանգից), օրինագիծը ֆինանսների նախարարին պարտավորեցնում Է այդ կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչներին ցուցումներ տալ «առարկելու բանկի կողմից Չինաստանին ցանկացած վարկի, երկարաձգման կամ տեխնիկական աջակցության տրամադրման դեմ»:
-
18:15 06.06.23 Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30-ից ավելի մարդու, որոնց կասկածում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ Կարդալ ավելին
-
16:03 06.06.23 Հրետանու հարվածներից շարքից դուրս է եկել «Կախովսկայա» ՀԷԿ-ը Կարդալ ավելին
-
15:00 06.06.23 Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ տարհանվել է Կարդալ ավելին
-
14:15 06.06.23 «Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում Կարդալ ավելին