Լրահոս
Աշխարհ
19:30
28.03.23
39

Դանակահարություն Պորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում. կան զոհեր

Img default alt hy

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի իսմայիլական կենտրոնում երկու մարդ է զոհվել դանակահարության հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Նշվում է, որ չարագործն ազգությամբ աֆղան է, նրա ձեռքին եղել է մեծ դանակ: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ իրավապահները կրակել են նրա վրա և վիրավորել, այնուհետև ձերբակալել: Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ:

Իսմայիլիզմը շիա իսլամի ճյուղերից մեկն է:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ տեղի ունեցածն, ըստ երևույթին, «առանձին դեպք է», և դեռ վաղ է քննարկել կասկածյալի հնարավոր շարժաթիռները:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: