Լրահոս
Իրավական
14:48
22.08.23
137

Դատարանը 2 շաբաթ է տվել ԱԱԾ-ին՝ ներկայացնելու Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները

Դատարանը Ազգային անվտանգության ծառայությանը երկու շաբաթ է տվել, որ ներկայացնի ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները: Երեկվա նիստից հետո տեղեկությունը Փափազյանն է հայտնել: Նրա փաստաբանն էլ լրագրողներին ասել էր, որ Փափազյանը կդիմի ընդհուպ ՄԻԵԴ, եթե նրա իրավունքները չվերականգնվեն Հայաստանում: