Լրահոս
Կրթություն և գիտություն
13:05
19.09.23
35

Դպրոցական դասագրքերի համար նոր մրցույթ է հայտարարվել

Img default alt hy

Սեպտեմբերի 6-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարել է գրքերի տպագրության համար նոր մրցույթներ։ ArmLur.am-ը հարցում է ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչի համար են նոր մրցույթները, և որքանով է ճիշտ հայտարարել նոր մրցույթներ, այն դեպքում, երբ նախորդները ո՛չ նախատեսված ժամանակի են կատարվել, ո՛չ արդյունավետ են եղել։

Նախարարությունից մեզ պատասխանել են․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթներ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, ինչպես նաև՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների բացակա դասագրքերի համար»:

Այսինքն, նախարարությունը միայն սեպտեմբերի 6-ին է հասկացել, որ բացակա գրքերի համար նոր դրամաշնորհային մրցույթներ են պետք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։