-
Հասարակական
Հորդորում ենք դադարեցնել Արցախի բնակչության համար օգնության հավաքումը․ ԱՍՀՆ
00:0524.09.23 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
23:4523.09.23 -
Քաղաքական
Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են՝ բայց ո՞վ է գալու սրանց տեղը. Կարեն Քոչարյան
23:3023.09.23 -
Հասարակական
ԵՊՀ ռեկտորը լծվել է դասախոսներին ամեն գնով հայրենադավ սարքելու գործին. վերջնաժամկետ է տրվել․ 168․am
23:1523.09.23 -
Քաղաքական
Վանաձորից՝ Կապան և Գյումրի «Արցախ» են բղավում ու Փաշինյանի հրաժարականը պահանջում
23:1123.09.23 -
Հասարակական
Ծառերի համատարած սպանդ՝ Գեղարքունիքի մարզում. 20-ից ավելի առողջ բարդիներ են հատվել
22:4523.09.23 -
Քաղաքական
«Ինքը սպառնում է կրակել մեզ վրա». երիտասարդները ամոթանք են տալիս ՔՊ-ականին և կանչում հրապարակ
22:4223.09.23 -
Հասարակական
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
22:3023.09.23 -
Արտաքին քաղաքականություն
Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան օպերացիա՝ Հայաստանում. ամերիկացիներ՝ Սյունիքում
21:5023.09.23 -
Արտաքին քաղաքականություն
Գիտենք՝ ով է ղեկավարում Հայաստանում հակառուսական լոբբինգը․ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի․ Լավրով
21:4823.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին
21:1223.09.23 -
Զինված ուժեր
Զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն
21:0323.09.23 -
Արցախ
«Մեր դիակները դպրոցի սպորտզալում են». Արցախում փայտ են ման գալիս, որ դագաղ սարքեն
21:0023.09.23 -
Քաղաքական
Փաշինյանն ու Բլինքենը Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացի» «հեռանկարներն» են քննարկել
20:3323.09.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 ՊԲ կազմալուծման աշխատանքներ են սկսվել. սարսափազդու տեսարաններ՝ Արցախում
20:3023.09.23 -
Հասարակական
Ի տարբերություն իշխանության, Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ սրբազան
19:5023.09.23
Ե՛վ դիետիկ, և՛ սովորական գազավորված ըմպելիքը կարող է բարձրացնել ինսուլինի մակարդակը

Aysor.am-ի փոխանցմամբ՝ վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինչպես դիետիկ, այնպես էլ սովորական զովացուցիչ ըմպելիքները կարող են բարձրացնել ինսուլինի մակարդակը:
Որոշ մարդիկ սովորական քաղցր ըմպելիքները փոխարինում են դիետիկ տարբերակներով, սակայն դրանց երկարաժամկետ ազդեցությունը առողջության վրա պարզ չէ:
Արդյունքները ցույց են տալիս դիետիկ և սովորական զովացուցիչ ըմպելիքների չափից շատ սպառման հնարավոր վնասը: Այնուամենայնիվ, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:
Food Research International-ում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է, թե ինչպես են տարբեր ըմպելիքներն ազդում ինսուլինի մակարդակի վրա:
Այս հետազոտությունն ընդգծում է սովորական զովացուցիչ ըմպելիքները դիետիկով փոխարինելու հնարավոր ազդեցությունները:
Հետազոտությանը մասնակցել են 18-ից 45 տարեկան առողջ մարդիկ, որոնք չեն ունեցել շաքարախտ կամ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: Հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպես է որոշ ըմպելիքների օգտագործումը ազդում չորս հիմնական տարրերի վրա.
թքային ինսուլինի մակարդակ,
ընդհանուր սպիտակուց (TP),
ալֆա-ամիլազ (AMI)։
Տեսականորեն դիետիկ զովացուցիչ ըմպելիքները չպետք է բարձրացնեն մարդու ինսուլինի մակարդակը, սակայն այս հետազոտության արդյունքները մարտահրավեր են նետել այդ թեզին։
Տվյալների հավաքագրման համար հետազոտողները մասնակիցներին խնդրել են մի քանի ըմպելիքներ օգտագործել՝ աչքերը կապած վիճակում: Մատուցվել են դիետիկ զովացուցիչ ըմպելիքներ, սովորական զովացուցիչ ըմպելիքներ, հանքային ջուր՝ արհեստական քաղցրացուցիչներով, սովորական ջուր՝ մի փոքր սախարոզով և սովորական ջուր:
Այնուհետև ուսումնասիրվել են մասնակիցների թքի նմուշները։ Պարզվել է, որ ընդհանուր սպիտակուցի և ալֆա-ամիլազի մակարդակները չեն տարբերվել՝ որևէ ըմպելիքի դեպքում:
Ինչ վերաբերում է ըմպելիքների ազդեցությանը ասպարտամի և ինսուլինի մակարդակի վրա, ապա թքի մեջ հայտնաբերված ասպարտամը հիմք է տվել եզրակացնելու, որ այն ավելի երկար ժամանակ է մնում օրգանիզմում և այդպիսով կարող է ազդել քաղցրացուցիչի նկատմամբ օրգանիզմի արձագանքի վրա:
Հետազոտողները նաև պարզել են, որ թքի մեջ ինսուլինի մակարդակն աճել է սովորական զովացուցիչ ըմպելիքների և դիետիկ զովացուցիչ ըմպելիքների օգտագործումից հետո: Նրանք նշել են, որ թքում ինսուլինի մակարդակը կարող է փոխկապակցված լինել ինսուլինի շիճուկի մակարդակի հետ:
Պարզվել է նաև, որ դիետիկ զովացուցիչ ըմպելիքների օգտագործելու հետևանքով թքային ասպարտամի և թքային ինսուլինի մակարդակի բարձրացումը փոխկապակցված են։
Դիետոլոգ Կարեն Զ. Բերգը Medical News Today-ին ասել է, որ բացահայտումները մեծ զարմանք չեն առաջացրել․ «Գաղտնիք չէ, որ ինչպես սովորական, այնպես էլ դիետիկ գազավորված ըմպելիքները բացասական ազդեցություն են ունենում առողջության վրա: Այս հետազոտությունը թեև չափազանց փոքր էր, բայց հետաքրքիր էր՝ այս ըմպելիքների օգտագործումից հետո թուքը ուսումնասիրելու հարցում», - ասել է նա:
-
00:22 20.09.23 Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժած անձանցից 16-ը բուժում է ստանում, մեկը վիրահատվել է. ՀՀ ԱՆ Կարդալ ավելին
-
22:35 19.09.23 Կառավարության շենքի մոտ անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ․ ԱՆ Կարդալ ավելին
-
09:30 19.09.23 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. առողջ սովորությունների որդեգրում Կարդալ ավելին
-
00:00 19.09.23 Ինչպե՞ս կարող է ածխաջրերի և ճարպերի օգտագործումը ազդել կյանքի տևողության վրա Կարդալ ավելին