-
Միջազգային
Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար
22:0028.03.23 -
Միջազգային
«Աղոթե՛ք». Թրամփն ու Բոլթոնը վստահ են՝ Պուտինը բլեֆ չի անում՝ Բելառուսում միջուկային զենք տեղադրելով
21:4828.03.23 -
Արցախ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում
21:4528.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից»
21:1828.03.23 -
Քաղաքական
Մոսկվայի վերջին նախազգուշացումը՝ Երևանին. թշնամական փոսեր՝ Հաագայի քրեական դատարանում
20:4828.03.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Հարված դաշնակցին. Ռուսաստանի հետ կապերը խզելու համար են մեղադրում Հայաստանին
20:3028.03.23 -
Իրավական
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
20:0028.03.23 -
Հասարակական
Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ
19:1528.03.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Ադրբեջանը չի հեռանալու «շահեկան դիրքերից». Ալիևի ագրեսիան չի նահանջում
18:3028.03.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները
18:2228.03.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից
18:0828.03.23
Եգիպտոսը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել 2023-ի երկրորդ կեսին նախագահների հանդիպման վերաբերյալ․ Al Arabiya

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 18-ին Կահիրեում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածության են եկել, որ 2023 թվականի երկրորդ կեսին տեղի կունենա երկու երկրի ղեկավարների հանդիպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նախապատրաստական աշխատանքներ են տանում երկու երկրների նախագահների հանդիպման համար։ Նա հավելել է, որ դա կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված ընտրություններից անմիջապես հետո։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը վերսկսվել է անցյալ տարի Կատարում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո»։
Թուրքիայի արտգործնախարարը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Եգիպտոս։ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել են 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո։ Դրանից հետո երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին։ 2021 թվականի մարտին Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի և Կահիրեի միջև դիվանագիտական մակարդակով շփումների վերականգնման մասին։ 2022 թվականի նոյեմբերին Կատարում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նախագահներ Էրդողանի և Ալ-Սիսիի կարճ հանդիպումը։
-
22:30 28.03.23 Պուտինը ԱՍԵԱՆ-ում ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել Կարդալ ավելին
-
22:00 28.03.23 Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար Կարդալ ավելին
-
21:48 28.03.23 «Աղոթե՛ք». Թրամփն ու Բոլթոնը վստահ են՝ Պուտինը բլեֆ չի անում՝ Բելառուսում միջուկային զենք տեղադրելով Կարդալ ավելին
-
20:45 28.03.23 ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ Չինաստանին «զարգացող երկրի» կարգավիճակից զրկելու միջոցներ ձեռնարկելու մասին Կարդալ ավելին