Լրահոս
Տարածաշրջան
23:45
05.06.23
101

Էրդողանի «անտեսանելի ձեռքը» կղեկավարի թուրքական դիվանագիտությունը. Ֆիդանն առաջինը Բաքու կգնա

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե ամբողջությամբ փոխել է կառավարության կազմը: Նոր կաբինետում չեն լինի նաև Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը: Պաշտպանության նոր նախարարը 2018 թվականից գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յաշար Գյուլերն է: 

Իսկ Թուրքիայի նոր արտգործնախարարը Հաքան Ֆիդանն է՝ Ազգային հետախուզության կազմակերպության նախկին ղեկավարը: Ամերիկյան մամուլը նրան անվանում է  Էրդողանի «անտեսանելի ձեռքը»: Թուրքական մամուլը գրում է, որ Ֆիդանին պատրաստում են՝ Էրդողանի գործը շարունակող: