Լրահոս
Սպորտ
16:45
28.03.23
277

Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը

Img default alt hy

«Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ֆեդերացիայից՝ ադեկվատ չեն»: Այս մասին ArmSport-ի հարցմանն ի պատասխան ասացին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ մեկնաբանալով աշխարհի ու Եվրոպայի երտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումը:

Այլ մեկնաբանություն ֆեդերացիայից հրաժարվեց տալ:

Հիշեցնենք՝ բռնցքամարտիկը տարեվերջին իր դժգոհություն էր հայտնել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել և չեն շնորհավորել։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունից ևս անդրադարձել էին բռնցքամարտիկի հայտարարությանը՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:

Մասնավորապես՝ 2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով։

Հիշեցնենք՝ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: