-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
Եվրախորհրդարանում ԵՄ-ին կոչ են արել վերանայել Ադրբեջանի հետ հարաբերություններն ու դիտարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան ոչ մի պարագայում արդարացված չի կարող լինել։
«Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ցավում ենք օրվա սկզբին ականների պայթյունների հետևանքով զոհվածների համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Սակայն դա ոչ մի դեպքում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության համահեղինակները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ նշելով, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ միջոցն են։
«Մենք ափսոսում ենք, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ընդունել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ բանակցությունները վերսկսելու ամենաբարձր մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։
Մաքալիսթերը, Կալյուրանդը, Զովկոն և Կովաչևը հիշեցրել են, որ հարձակումը տեղի է ունենում ԼՂ-ում մեծ հումանիտար ճգնաժամի համատեքստում և որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության դրույթներն ու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները:
«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում Խորհրդին հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններն այս լույսի ներքո և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը», - ասված է համատեղ հայտարարության մեջ։
-
11:09 24.09.23 Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Կարդալ ավելին
-
21:50 23.09.23 Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան օպերացիա՝ Հայաստանում. ամերիկացիներ՝ Սյունիքում Կարդալ ավելին
-
21:48 23.09.23 Գիտենք՝ ով է ղեկավարում Հայաստանում հակառուսական լոբբինգը․ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի․ Լավրով Կարդալ ավելին
-
21:12 23.09.23 «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին Կարդալ ավելին