-
Քաղաքական
Մոսկվայի վերջին նախազգուշացումը՝ Երևանին. թշնամական փոսեր՝ Հաագայի քրեական դատարանում
20:4828.03.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Հարված դաշնակցին. Ռուսաստանի հետ կապերը խզելու համար են մեղադրում Հայաստանին
20:3028.03.23 -
Իրավական
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
20:0028.03.23 -
Հասարակական
Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ
19:1528.03.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Ադրբեջանը չի հեռանալու «շահեկան դիրքերից». Ալիևի ագրեսիան չի նահանջում
18:3028.03.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները
18:2228.03.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից
18:0828.03.23 -
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
17:2028.03.23 -
Հասարակական
Վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան
17:1828.03.23
Գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն

Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվե: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։
Ըստ այդմ, գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։
Միջոցառման շահառուները Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված նպաստառու գործազուրկներն են, ինչպես նաև 35 տարեկանից բարձր և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիները։
Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝ չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող, նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմում ներկայացնել և՛ առձեռն, և՛ առցանց եղանակով։ Առձեռն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, իսկ առցանց դիմելու համար նախատեսված պատուհանը հասանելի կլինի առաջիկայում։
-
22:30 26.05.22 Հայկական բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքը Կարդալ ավելին
-
18:08 21.04.22 Էդմոն Մարուքյանը բնակարան է նվեր ստացել Կարդալ ավելին
-
22:03 07.04.22 Արեգունիում տրակտորի ձայն չի լսվում. սերմնացուն թանկ է, թուրքն էլ սարից երևում է Կարդալ ավելին
-
22:45 06.04.22 Գնաճի պարտադրած դիետա՝ Հայաստանում. իշխանությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձը Կարդալ ավելին