-
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23 -
Միջազգային
«Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
14:1506.06.23 -
Հասարակական
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
13:4506.06.23
Հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը։
Համալիր ծրագրում ամրագրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընձեռնմանն ուղղված առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական ու համայնքային բյուջեների շրջանակում իրականացվող միջոցառումները, սահմանված են դրանց կատարման պատասխանատուները և թիրախները:
Հիմնվելով Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ․ համալիր ծրագրի հիմնական ուղղությունների վրա և հաշվի առնելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները՝ սահմանվել է 7 առաջնահերթություն՝
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, ինչպես նաև խտրականության բացառում,
հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում՝ կրթության բոլոր մակարդակներում,
հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում,
ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում,
մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին,
հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում,
արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3GfX2Cn
-
12:45 19.08.22 Գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն Կարդալ ավելին
-
22:30 26.05.22 Հայկական բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքը Կարդալ ավելին
-
18:08 21.04.22 Էդմոն Մարուքյանը բնակարան է նվեր ստացել Կարդալ ավելին
-
22:03 07.04.22 Արեգունիում տրակտորի ձայն չի լսվում. սերմնացուն թանկ է, թուրքն էլ սարից երևում է Կարդալ ավելին