Լրահոս
Քաղաքական
14:08
19.09.23
29

Հայաստանը բանակ չունի ԼՂ-ում. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանում է Ադրբեջանին

Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է Բաքվի պնդումը, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի: 

«Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի  փետրվարի 22-ի որոշումով»: Արտաքին քաղաքական գերատեսչությունը այս հայտարարությամբ անդրադարձել է սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերին, որոնք անվանում է «տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստություն»: Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: