Լրահոս
Մշակույթ
16:45
02.06.23
113

Հայկ Մելիքյանի մենահամերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կմեկնարկի խաչատրյանական տարին

Img default alt hy

Խաչատրյանական տարվա արժանի մեկնարկ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։

ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես է գալու բացառիկ ծրագրով՝ ներառելով խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։ 

Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

«Խաչատրյանը մի ողջ դպրոց է ու ազգային ինքնություն. նա խոսեց հայերեն, բայց նրա լեզուն հասկացավ ողջ աշխարհը։

Այս հայեցակարգը մտքումս պատրաստել եմ հատուկ մի ծրագիր՝ նիրված Մեծ  կոմպոզիտորի 120-ամյակին։ Սրտումս առանձնահատուկ թրթիռ է և մեծ պատասխանատվություն։

Հունիսի 14-ը զուտ մենահամերգ չէ, այլև՝ մի ողջ տոնախմբություն»,- նշում է Հայկ Մելիքյանը։