Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:19
06.06.23
55

Հայկական բանակը լուծարելու պահանջ կա՞. Ադրբեջանն «արգելում է» Հայաստանին զինվել

Արցախից հայկական ուժերը դուրս բերելու՝ Ալիևի  պահանջը կատարած իշխանության վզին են դրել Հայաստանի ապառազմականացման պահանջ, վստահ են ռազմական գործի մասնագետները: Այս մասին է նրանց հուշում այն, որ  Բաքվում խառնվել են անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններից, թե Հայաստանը կենտրոնացել է իր անվտանգային կարողությունները ավելացնելու վրա: 

Հայտարարություններից անդին իրավիճակն ուրիշ է: Այս տարվա առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է  պաշտպանության նախարարության կարևոր ծրագրերը: Տեղեկությունը «ԼՈՒՅՍ» հիմնադրամն է տվել՝ վերլուծելով տարվա առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։