-
Զինված ուժեր
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
20:2406.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական բանակը լուծարելու պահանջ կա՞. Ադրբեջանն «արգելում է» Հայաստանին զինվել
20:1906.06.23 -
Առողջապահական
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
20:1506.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23
ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի «5-րդ ալիք»-ից հեռուստատեսության անունն ու բարի համբավը արատավորելու համար

06․10․2020թ․ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում։
23.10.2020թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի` վիրավորանք համարվող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Դատարանը (դատավոր` Դանիել Մխեյանի նախագահությամբ) քննել է գործը և 24․05․2021թ․ վճռով մերժել է հայցը։
07․07․2021թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերության ներկայացուցիչները վերաքննության կարգով բողոքարկել են վճիռը։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18․10․2021թ․ որոշմամբ բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության։
Գործը վերստին քննվել է առաջին ատյանի դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, ինչի արդյունքում Դատարանը 04․08․2022թ․ վճռով հայցը բավարարել է մասնակի։
Սույն վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան Արթուր Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից, և վերաքննիչ դատարանը 21․12․2022թ․ որոշմամբ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է։ Պատասխանողի ներկայացուցչը բողոքարկել է այդ որոշումը Վճռաբեկ դատարանը, սակայն վերջինս 03․05․2023թ․ որոշմամբ մերժել է բողոքը վարույթ ընդունելը, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։
Այսպիսով, դատարանը որոշել է Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» համարել որպես Հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում:
Պարտավորեցնել Պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում գրառում կատարել հետևյալ կերպ. «Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» վիրավորական գրառումը հրապարակելու համար:»
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվում է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար։
-
19:15 06.06.23 Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում Կարդալ ավելին
-
18:36 06.06.23 «Նոր Զովք»-ի գործով նոր բացահայտում․ 5 անձ կալանավորվել է, ավելի քան 501 մլն դրամ հարկ չի վճարվել Կարդալ ավելին
-
18:33 06.06.23 Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառով է ծեծել, ոչ թե հյուրանոցի սենյակի գումարն ուզելու համար. փաստաբան. «Առավոտ» Կարդալ ավելին
-
18:10 06.06.23 Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի չափով հարկեր վճարելուց․ հինգ անձ կալանավորվել է Կարդալ ավելին