Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:19
25.05.23
82

ՀՀ-ում ԵՄ դիտորդները՝ հատուկ ծառայության աշխատակիցնե՞ր. սկանդալային բացահայտում՝ ՀԱՊԿ-ում

Հայաստանը շարունակում է բոյկոտել կամ բավարար լրջությամբ չվերաբերվել ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Մեր երկրի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու:  

Թեև Ազգային ժողովում ՔՊ-ականները հավաստիացրել են, թե Պապիկյանի որոշումը ոչ թե քաղաքական է, այլ տեխնիկական, Մինսկից Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն մի քանի մեսիջ է ուղարկել Երևան: Նախ հայտարարել է, որ Հայաստանը լավ կանի՝ մասնակցի ՀԱՊԿ զորախաղերին, որոնցից վերջին շրջանում հրաժարվում է: Բացի դա՝ դժգոհել է Հայաստանում տեղավորված եվրադիտորդներից՝ պնդելով, թե առաքելության մեջ հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան: